ԲԴԽ-ն քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

Բարձրագույն դատական խորհրդում այսօր սկսվեց ՀՀ արդարադատության նախարարի միջնորդության քննությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխաանտվության ենթարկելու վերաբերյալ:

Նիստին ներկայացել է դատավոր Ալեքսանդր Ազարյանը, նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ նախարարի ներկայացուցիչ Գասպարյանը:

Նիստի մեկնարկին, սակայն, մինչ բուն միջնորդության քննությունը, ԲԴԽ անդամ, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ հայտնեց՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ սույն գործով ներկայացուցիչը՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանը, իր ընկերն է.

«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ Տիգրան Աթանեսյանը հանդիսանում է իմ ընկերը, որի հետ դեռեւս 1992 թվականից գտնվում եմ մտերիմ հարաբերությունների մեջ, երբ սովորել ենք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նույն կուրսում, ավելին՝ այժմ հանդիսանում եմ նրա կրտսեր որդու՝ Աշոտ Աթանեսյանի կնքահայրը: Բացի այդ, նա հանդիսանում է ավագ եղբորս որդու՝ Վահե Մակյանի հարսանիքի քավորը, որը, նույնպես հանդիսանալով փաստաբան, Տիգրան Աթանեսյանի հետ աշխատում է նույն փաստաբանական գրասենյակում: Վերոգրյալ փաստերը հայտնի են իրավաբանական հանրության լայն շրջանակին»,- ասաց Մակյանը՝ նշելով, որ սա հաշվի առնելով՝ նախկինում իրեն մակագրված որոշ գործերով, որոնցում ներգրավված է եղել Աթանեսյանը, ինքը հայտնել է ինքնաբացարկ, եւ այժմ էլ գտնում եմ, որ անկողմնակալ դիտորդմի մոտ կարող են կասկածի տակ դրվել իր՝ որպես ԲԴԽ անդամի անաչառությունը դատավոր Ազարյանի գործի քննությունն իրականացնելիս:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հետաքրքրվեց, թե կողմերն ինչ դիրքորոշում ունեն դրա վերաբերյալ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ ինքնաբացարկի հիմքերն առկա են, իսկ Տիգրան Աթանեսյանը նշեց, որ առկա չեն. «Պարոն Մակյանն իմ մանսակցությամբ գործերով ինքնաբացարկ էր հայտնում, բայց դա վերաբերում էր Առաջին ատյանի գործերի քննությանը, չեմ կարծում՝ խորհրդի կազմում քննությանը դա լուրջ դերակատարություն ունենա, եւ բացի այդ, այս քննությունը չի վերաբերում իմ անձին, ես այստեղ ներկայացուցիչ եմ»:

ԲԴԽ անդամները հարցեր չհղեցին Մեսրոպ Մակյանին եւ հեռացան խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Կարճ ժամանակ անց վերադառնալով՝ Խորհուրդը որոշեց այն մերժել:

Ալեքսանդր Ազարյանը, հիշեցնենք, այն դատավորն է, որը քննել է «5»-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը. վերջինս մեղադրվում է Մարտի 1-ի գործով կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ: Մեղադրանքի առաջադրումից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, Արմեն Թավադյանը կալանավորվել էր, ինչի դեմ հետագայում պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել: Բողոքի քննության փուլում դատախազն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Ալեքսանդր Ազարյանին՝ հիմքում դնելով դատավորի կանխակալ վերաբերմունքի հանգամանքը. «Բողոքի քննության ընթացքում դատավորի կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի պահանջների խախտումներ. ինքնաբացարկի վերաբերյալ քննիչի միջնորդության մերժման որոշումն ընդունել է գործնականում վայրկյանների ընթացքում, այդ որոշումը հրապարակել, ապա դրանից հետո բողոքի քննությունը շարունակել է դատախազի և քննիչի բացակայության պայմաններում՝ միայն բողոքաբերների մասնակցությամբ և այլն»,- տեղեկացրել էին մեզ դատախազությունից՝ հավելելով, որ բողոքը քննող դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, իր գործողություններով, արած արտահայտություններով ողջամիտ կասկած է հարուցում դատարանի նախատրամադրվածության վերաբերյալ: Ալեքսանդր Ազարյանը բավարարել էր պաշտպանական կողմի բողոքը, եւ Արմեն Թավադյանն ազատ էր արձակվել հիմնավոր կասկածի բացակայության հիմքով: Դրանից հետո պարզ էր դարձել, որ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ-ին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար. ըստ տեղեկությունների՝ պատճառը դատավորի կողմից ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին արված արտահայտություններն են:

Տպել
1637 դիտում

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է