1 ձայնին՝ 10.000, ակտիվիստներին վճարվելիք գումար՝ 34 մլն դրամ․ դատախազը ներկայացրեց Ծառուկյանի վերաբերյալ միջնորդագիրը

Ազգային ժողովում քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ամբիոնից ներկայացրեց միջնորդագրի բովանդակությունը։ Այնտեղ մասնավորապես նշված էր, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափի կաշառք տալու, կաշառք ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտում հարուցված գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դիմաց 2019 թվականին նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների կայացմանը՝ կազմակերպելով բազմաբնակարան շենքերի եւ շինությունների կառուցապատման համար անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանք, փաստաթղթերի անխոչընդոտ ստացման գործընթացը՝ դրան նպաստելու համար կապ հաստատելով Երեւանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաեւ իր իրավասության մեջ մտնող անհրաժեշտ փաստաթղթերի առավել արագ ձեւակերպումը եւ անարգել տրամադրումը։

«Նախաքննությամբ պարզվել է, որ շինարարական ու կառուցապատման աշխատանքներ իրականացնող «Երեւանշին» ընկերության խորհրդի նախագահը, նպատակադրվելով ստանալ «ՀՀ վաստակավոր շինարար» պատվավոր կոչումը, իր ընկերոջ հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 2 միլիոն 379 հազար 950 դրամին համարժեք՝ 5000 դոլար կաշառք է տվել ՀՀ քաղշինության կոմիտեի նախագահին»,- հայտնեց դատախազը։

Սույն քրեական գործի ընթացքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաեւ այլ առարկաներ եւ փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, հայտնաբերելու նպատակով «Երեւանշին» ՍՊԸ-ում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են «Հաշվետվություն» վերտառությամբ փաստաղթղեր, Գեղարքունիքի մարզի տարբեր ընտրատեղամասերում 2017 թվականին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, որը ներառված էր «Ծառուկյան» դաշինքի մեջ, նախընտրական միջոցառումների, դրանց ծախսերի, ներառյալ՝ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ։

Մասնավորապես՝ փաստաթղթերում առկա են հետեւյալ գրառումները․ «Օրինակ՝ Գեղարքունիքի մարզ, ընտրական տարածք համար 8, 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներ, «01․02․2017-02․04․2017 ժամանակահատվածի համար շտաբների մոտավոր ծախսերի ցանկ» վերտառությամբ փաստաթղթում առկա է 5 աղյուսակ, որոնցից 3-րդում եւ 4-րդում առկա են հետեւյալ գրառումները․ «Մեկ ակտիվիստ, 50 ձայն, մարտ ամսվա համար 50 հազար դրամ, 15 հազար ընտրող եւ գումարի բաշխումը։ 4 թվով համարակալված «Գեղարքունիքի մարզ, ընտրական տարածք թիվ 8, ԱԺ ԲՀԿ պատգամավորների ընտրությունների եւ 2017 թվականի նախնական ընտրողների թիվը» վերնագրով փաստաթղթում առկա է ցուցակ, որտեղ առկա են մարզի համայնքների անունները, շտաբների քանակը եւ աղյուսակի վերջին սյունակում գրված է․ «2017 թվականին քվեարկողների նախնական համաձայնեցված թիվ, ԲՀԿ եւ այլ թվեր։

Դավթյանը ներկայացրեց եւս մեկ փաստաթղթի տվյալներ, որում մասնավորապես նշված է՝ «Գեղարքունիքի մարզ, ընտրական տարածք համար 8, 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներ, նախնական քարոզարշավի ժամանակ հաշվետվություն՝ 17.194 ընտրողի համար 40 տոկոս կորստով ձայն»։ Այս փաստաթղթում առկա է 13 կետից բաղկացած աղյուսակ, որի առաջին սյունակում գրված է․ «Ծառուկյանի հանձնարարությամբ Աբրահամյանին 4 միլիոն 600 հազար դրամ, երրորդ աղյուսակում՝ 17.194 ընտրողի համար ակտիվիստներին վճարվելիք գումար՝ 34 միլիոն դրամ» եւ այլն։ Աղյուսակից հետո գրված է՝ 1 ձայնին վճարված գումար՝ 10 հազար դրամ, 17.194 քվեի համար վճարվել է 10 հազար դրամ յուրաքանչյուրին, 171 միլիոն 940 հազար դրամ ընդհանուր արժեքով։

Դատախազը ներկայացրեց եւս մի քանի փաստաթուղթ նման բովանդակությամբ եւ շարունակեց, որ նախաքննության մարմնի կողմից 2020 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացվել ընտրողներին կաշառք տալու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 154․2 հոդվածի երկրորդ մասով նոր քրեական գործ հարուցելու եւ առանձին վարույթում առանձնացնելու մասին։

Միջնորդագրում նշված էր նաեւ, որ հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երեւանշին» ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն եւ առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն Գեղարքունիքի մարզում։ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին։ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս։ Պայմանավորվածությունից հետո նրանցից որպես կանխավճար ստորագրությամբ ստացել է 10 հազար դրամ թղթադրամներից բաղկացած գումար, որի չափը չի հիշում։ Դրանից հետո հաճախակի հաշվետվություններ է ներկայացրել եւ տեղեկացրել ձայների պայմանավորված քանակի մասին, որի համաձայն՝ ստացել է 10 հազար դրամանվանապես արժեքով թղթադրամներ։ Ընտրությունների ավարտից հետո ստացված գումարների եւ բերված ձայների ամփոփումն արել է Մանուկյանի եւ Առուստամյանի հետ։ Վերնջիններից կանխիկ ստացել է մոտավորապես 90 միլիոն դրամ։ Այդ ամենի վերաբերյալ կազմվել են փաստաթղթեր, որոնց իր մոտ առկա օրինակները հայտնաբերվել են ընկերության գրասենյակում կատարված խուզարկությամբ։

Միջնորդագիրը ներկայացնելուց հետո Դավթյանը հայտարարեց, որ միջնորդում է համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավվելուն եւ մեղադրանք առաջադրելուն։

Տպել
3251 դիտում

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել