Քաղաքական հայտարարությունները չեն սահմանափակվում, չեն կարող սահմանափակվել նաև պատասխան քաղաքական հայտարարությունները

Համավարակի ավարտից հետո «Իմ քայլը» խմբակցությունը կորոնավիրուսի հետևանքները մանրամասն վերլուծելու անհրաժեշտություն է տեսնում:  Ընդ որում վերլուծելով տնտեսական, քաղաքական, սոցիալական, առողջապահական, հումանիտար և այլ բաղադրիչները՝ դրանք համեմատվելու են միջազգային ցուցանիշների հետ:

Նպատակը  ճիշտ եզրակացություններ անելն ու հետագայում նման դեպքերում առավել արդյունավետ գործելն է: Այս մասին ԱԺ-ում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:  

«Անհրաժեշտ է լինելու նաև, որ բոլորս միասին  հետադարձ հայացք գցենք, և գնահատականներ հնչեցնենք պատասխանելով հարցին, թե բոլոր քաղաքական միավորները և գործիչներն իրենց գործողություններով միացե՞լ են հումանիտար համախմբման մոբիլիզացիային, և արդյո՞ք ձեռնարկել են այնպիսի գործողություններ, որոնցով ստորադասելով քաղաքացիների առողջությունն ու նրանց կյանքի իրավունքը, պատեհ են համարել այս իրավիճակը ծառայեցնել իրենց նեղ անձնական և քաղաքական շահերին: Այդ ամենն առավել ցայտուն է լինելու միջազգային գործընկերների աջակցության և նրանց կողմից մարդասիրական օգնության ձեռք մեկնելու ֆոնին»,-նկատեց Մակունցը:

Հայաստանը բարեհաջող հաթահարելու է համավարակի դժվարությունները: Ըստ Մակունցի, մենք այս ամենից դուրս ենք գալու համախմբված՝ նոր աշխարհում ներկայանալով մեր պետության համար առավել շահեկան դիրքերից:

Նոր կորոնավիրուսի համավարակը մարտահրավեր է համայն մարդկության համար և այն հաղթահարելու ճանապարհին բարդ խնդիրների առաջ են կանգնել անխտիր բոլոր պետություններն, անկախ այն հանգամանքից, թե այդ պետություններն են ինչ հզոր ռազմական ու տնտեսական պոտենցիալ, և կայացած ու հագեցած առողջապահական համակարգ ունեն:

Հիվանդությունը դեռ վատ է ուսումնասիրված, և տարբեր պետություններ հընթացս փոխում են իրենց մարտավարությունը: Սա, ըստ Մակունցի, վերաբերում է թե ԱՀԿ-ին, թե պետություններին: Այս առումով Հայաստանը բացառություն չէ և ՀՀ կառավարությունը չի խորշում ընթացքում շտկումներ մտցնել իր գործողություններում:

Ակնհայտ է սակայն, որ խնդիրների հաղթահարման  համար անհրաժեշտ է համընդհանուր մոբիլիզացիա, ջանքերի համատեղում: Այդ թվում միջազգային ապարեզում:

«Օգտվելով առիթից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից իմ երախտագիտության խոսքն եմ ուղղում Վրաստանի, ՌԴ, ԵՄ, ԱՄՆ-ի, Լիտվայի, Չինաստանի  և միջազհային մեր մյուս գործընկերներին՝ Հայաստանին հումանիտար, բժշկական, ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար»,-ասաց Մակունցը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն անդևադարձավ նաև, ըստ իրեն՝ առանձին գործընկերների հնչեցրած տեսակետներին և նշեց, որ  բողոքի ձայն հնչեցնելու իրավունքը երաշխավորված է ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով, միևնույն ժամանակ նույն սահմանադրությունը ենթադրում է հատուկ իրավիճակներում արտակարգ դրության սահմանում, որն իր հերթին ենթադրում է հատուկ իրավական ռեժիմ:

ՀՀ բոլոր քաղաքացիները, ՀՀ-ում գտնվող բոլոր անձինք պարտադիր ենթարկվելու են այդ իրավական ռեժիմով սահմանված կարգավորումներին՝ անկախ մասնագիտությունից, զբաղեցրած դիրքից, քաղաքակն կուսակցության պատկանելիությունից և այլ առանձնահատկություններից:

«Քաղաքական հայտարարությունները ոչ մեկը չի կարող սահմանափակել, ինչպես չեն կարող սահմանափակվել պատասխան քաղաքական հայտարարությունները:  Ինչ վերաբերում է քաղաքական օրակարգ ձևավորելուն, ապա քաղաքական, ոչ այնքան քաղաքական միավորներն, իհարկե ազատ են քաղաքական օրակարգ ձևավորելում, բայց եթե այդ արտահայտությունը հնչեցնելով նկատի է առնվում վերջին շրջանում շատ ակտիվ շրջանառվող, առնվազն ինձ համար միակ քաղաքական օրակարգը, այն է՝ կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջը, ապա վերահստատում եմ արտակարգ դրության պայմաններում «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումը»,-շեշտեց Լիլիթ Մակունցը:

Տպել
1579 դիտում

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)