Ծանրամարտը կարող է հանվել օլիմպիական խաղերի ծրագրից

Ծանրամարտը կարող է հանվել ամառային օլիմպիական խաղերի ծրագրից: Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Մարզաձեւը, որում Հայաստանն առաջատարների թվում է ու սովորաբար պայքարում է մեդալներ, այդ թվում՝ ոսկե մեդալներ նվաճելու համար, լուրջ խնդիրներ ունի: Երեկ՝ հունիսի 10-ին, ՄՕԿ-ի գործադիր մարմնի ժողովում քննարկվել են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործունեության վերաբերյալ անցած շաբաթ հրապարակված անկախ հեատքննության արդյունքները, որոնցում նշվել են մի շարք անօրինականությունների մասին, որոնք տեղի են ունեցել կազմակերպության նախկին նախագահ Թամաշ Այանի պաշտոնավարման օրոք: Բախը մեկնաբանություն է տվել՝ ասելով, որ հետագա ուսումնասիրություններն ու բացահայտումները կարող են ազդել մարզաձեւի ճակատագրի վրա:

«Մենք խորապես անհանգստացած եւ շոկի մեջ ենք հակադոպինգային ու ղեկավարման գործունեությունների հետ տեղի ունեցած երեւույթների մասշտաբներից, որոնք ներկայացված են զեկույցում: Մենք պարզ հասկացրել ենք, որ կախված հետագա բացահայտուներց, մենք պահպանում ենք խիստ միջոցներ ձեռնարկելու իրավունքը, այդ թվում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ծանրամարտի մնալ-չմնալու հարցը որոշելը»,- ասել է Բախը:

ՄՕԿ-ի պաշտոնական կայքը պարզաբանել է, որ նոր տեղեկությունների դեպքում ծրագրի հնարավոր փոփոխությունը վերաբերելու է ամառային 33-րդ օլիմպիական խաղերին՝ Փարիզ 2024-ին: Մինչեւ հետագա ուսումնասիրությունների ավարտը 1 միջոց ՄՕԿ-ն արդեն ձեռնարկել է: Կազմակերպությունը Տոկիո 2020-ին չի հավատարմագրի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հետ կապված բոլոր այն մարդկանց, որոնք կապ ունեն բացահայտված անօրիանակությունների հետ: Բացի այդ՝ այդ մարդիկ չեն կարողանա օլիմպիական խաղերի հետ կապված ՄՕԿ-ի որեւէ միջոցառման մասնակցել՝ որպես Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ:

Անցած շաբաթ հրապարակված զեկույցում նշված է եղել, որ Թամաշ Այանի գործունեության ընթացքում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան տասնյակ տարիներ ներքաշված է եղել կոռուպցիայի մեջ: Ըստ դրա՝ հունգարացին կոծկել է դոպինգի օգտագործման դեպքեր, բացահայտված դեպքերի տուգանքներն էլ վճարվել են անձամբ նրան: Բացի այդ՝ ֆեդերացիայի հաշիվներից բացակայում է 10.4 մլն դոլար: Դեռ մինչեւ այս զեկույցը՝ այս տարվա հունվարին, կազմակերպությունում տարիներ շարունակ եղած կոռումցիայի մասին հետաքննական ֆիլմ էր հրապարակել գերմանական ARD հեռուստառադիոընկերությունը:

81-ամյա Այանը ծանրամարտում է եղել ավելի քան 40 տարի: 1970 թվականից մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում: 2000-10թթ. եղել է ՄՕԿ-ի անդամ, մոտ 2 տասնամյակ եղել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հիմնադիր խորհրդի անդամ: 2000 թվականին դարձել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ եւ այդ պաշտոնից հրաժարական է տվել այս տարվա ապրիլին:

Տպել
3548 դիտում

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար