«Քամուց քշվածները», «Թոմն ու Ջերին» կվերադառնան ռասիզմը դատապարտող ենթագրերով. Ֆլոյդի սպանության արձագանքը կինոոլորտում

ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին սպանվեց աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը՝ ոստիկանական ոչ համաչափ գործողության հետևանքով: Այս սպանությունը շարունակում է հիմք մնալ քաղաքական ու հասարակական վերափոխումների: Մայիսի վերջերին ամերիկյան բազմաթիվ քաղաքներում սկսված բողոքի ակցիաները շարունակվում են։ Դրանց ճնշման ներքո մի շարք խոշորագույն մեգապոլիսների ոստիկանական վարչություններ որոշել են հրաժարվել իրավախախտներին բերման ենթարկելու ընթացքում կիրառվող այն հնարքից, որը Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառ էր դարձել։ Հանրության տարբեր շերտեր միանում են «Գույնը կապ չունի» ակցիային՝ յուրովի հայտնելով իրենց աջակցությունը:

Եվ ահա, հասարակական այս շարժումն ազդել է նաեւ կինոոլորտի վրա՝ ստիպելով ամենաազդեցիկ արվեստի կազմակերպիչներին վերանայել ցուցադրվող գեղարվեստական արտադրանքի բովանդակությունը՝ ԱՄՆ-ի պատմության անառարկելի մասը կազմող սրտկատիրության էկրանավորումները ներկայացնելով բացառապես դատապարտող հայտարարությունների ուղեկցությամբ:

Հեռարձակման ոլորտի առաջատար ընկերությունները իրենց կինոդարաններից հեռացնում են կինոյի եւ հեռուստատեսության այն արտադրանքները, որոնք արտացոլում են նախկինում տիրապետող ռասիստական վերաբերմունքը. հաղորդում է BBC-ն:

Առաջիններից մեկը HBO Max հեռարձակումների հարթակն էր, որը հանեց «Քամուց քշվածները» (Gone With the Wind)  դասական հոլիվուդյան կինոնկարը՝ գլխավոր դերերում Վիվիեն Լիի եւ Քլարք Գեյբելի մասնակցությամբ:

Ընկերության խոսքով՝ 1939 թվականին նկարահանված ֆիլմն «իր ժամանակի արտադրանք» էր եւ ցույց էր տալիս էթնիկ եւ ռասայական նախապաշարմունքները, «որոնք սխալ էին այդ ժամանակ եւ այդպիսիք էլ մնում են այսօր»:

Իր պաշտոնական հայտարարության մեջ, HBO Max-ը նշում է, որ անպատասխանատու քայլ կլիներ թողնել այս ֆիլմը՝ առանց որեւէ կերպ բացատրություն տալու կամ առանց բացահայտ դատապարտելու այնտեղ անսքող ներկայացված ռասիզմը:

Ընկերությունը խոստացել է, որ ֆիլմը կվերադառնա հարթակ իր սկզբնական տեսքով, քանի որ ցանկացած այլ տարբերակ կարող էր նշանակել, որ նման երեւույթներ երբեւէ գոյություն չեն ունեցել. ենթադրվում է, որ ֆիլմի ամբողջականությունը չի խախտվի, սակայն այն էկրանին կվերադառնա բացառապես ռասիզմը դատապարտող ենթագրերի հավելումից հետո: Վերադարձման որոշակի ամսաթիվ չի նշվել:

Ավելի վաղ նմանատիպ բացատրություններ էին ներկայացրել այլ հեռարձակողներ «Թոմն ու Ջերին», «Դամբոն» եւ այլ հին մուլտֆիլմերի համար:

«Փչացնող կարծրատիպեր»

«Քամուց քշվածները»-ը նկարահանվել է Մարգարեթ Միթելի վեպի հիման վրա, որում երկրորդ պլանի կերպարները`սեւամորթ սպասավորները եւ մասնավորապես՝ սպասուհի Մայրիկը, ներկայացվում են որպես իրենց ստրկական վիճակից գոհ մարդիկ. նրանք հավատարիմ են մնում իրենց տերերին նույնիսկ ստրկության վերացումից հետո:

Հեթի ՄքԴենիելը՝ Մայրիկի դերում, առաջին սեւամորթ դերասանուհին է, ով ամերիկյան կինոակադեմիայի կողմից առաջադրվել է «Օսկար» մրցանակին եւ ստացել այն «լավագույն դերակատարման համար»:

Ընդհանուր առմամբ, այս ֆիլմը ստացել է ութ Օսկար եւ մինչ օրս շարունակում է մնալ կինոյի պատմության մեջ ամենաշատ վարձակալված ֆիլմը (եթե հաշվարկենք «Գինեսի ռեկորդների գրքի» բանաձեւով, ապա «Ավատար»-ը 2009-ին եւ «Տիտանիկ»-ը՝ 1997-ին զիջում են այս ֆիլմին՝ մեծ միջակայքով):

Ամերիկացի սցենարիստ Ջոն Ռիդլին Los Angeles Times-ի իր հոդվածում նշում է. «Այս ֆիլմը փառաբանում է նախապատերազմյան [ստրկատիրական] Հարավը՝ Միացյալ Նահանգները, իսկ ֆիլմը էկրանին հավերժացնում է մաշկի այլ գույն ունեցողների մասին փչացնող կարծրատիպեր»:

«Այս ֆիլմում ներգրավված են այդ ժամանակվա Հոլիվուդի լավագույն տաղանդները, ովքեր միասին ոգեղենացնում են մի պատմություն, որը գոյություն չի ունեցել»,- նշել է «Ստրկության 12 տարիները» ֆիլմի սցենարիստը:

Առանց «Փոքր Բրիտանիա»-ի

Անցած շաբաթավերջին «Փոքր Բրիտանիա» (Little Britain) կատակերգական մանրապատումների շարքը դուրս բերվեց BBC iPlayer, Netflix եւ BritBox հեռարձակման հարթակներից՝ այս մանրապատումներում որոշ կերպարների ներկայացման ձեւի պատճառով: Դերասաններն են բրիտանացի կոմիկներ Մեթ Լուկասն ու Դեվիդ Ուոլիամսը: BBC-ի խոսնակն ասել է, որ այս տեսագրությունների՝ առաջին անգամ էկրաններին հայտնվելուց հետո ժամանակները շատ են փոխվել: «Փոքր Բրիտանիա»-ն առաջին անգամ ցուցադրվել է 2003-ին:

Netflix-ը ջնջել է նաեւ նույն հեղինակների ստեղծած մեկ այլ ֆիլմաշար`«Արի, թռիր ինձ հետ»-ը:

Խնդիրն այն է, որ երկու տեսաշարերում էլ կան տեսարաններ, երբ սպիտակ դերասանները պատկերում են այլ էթնիկ խմբերի մարդկանց:

Դեռ 2017-ին Մեթ Լուկասը Big Issue ամսագրին տված հարցազրույցում ասել էր. «Եթե ես կարողանայի վերադառնալ այն օրերը եւ կրկին «Փոքր Բրիտանիա»-ն անել, ապա ես հաստատ չէի կատակի տրանսվեստիտների մասին: Ես չէի պատկերի սեւամորթների կերպարներ: Ընդհանրապես, ես հիմա չէի անի այդ շոուն: Դա ինչ-որ մեկին վիրավորում էր: Հետո մենք արեցինք ավելի անողոք կատակերգություն, քան ես ինքս ինձ թույլ կտայի»:

Զավեշտալի դուետի իր զուգընկեր Դեվիդ Ուոլիամսը նույնպես ասել է, որ այսօրվա աշխարհում հաստատ այլ կերպ կվարվեր:

2020 թվականի սկզբին Մեթ Լուկասը հաղորդել էր, որ ինքն ու Ուոլիամսը նախատեսում են վերստին նկարահանվել ֆիլմաշարում տեսանելի ապագայում, եւ որ նրանք այդ մասին բանակցություններ են վարել Netflix-ի հետ: Netflix-ը հետագայում հերքել է նման բանակցությունների մասին տեղեկությունները:

Անցյալ շաբաթ, ռասիզմի դեմ բողոքի ցույցերի ֆոնին, բրիտանացի կատակերգակ Լի Ֆրենսիսը ներողություն է խնդրել նաեւ, որ իր "Bo' Selecta"  (քաղաքային ժարգոնով՝ «Ընտիր DJ») հեռուստաշոուի մեջ ներկայացրել է սեւամորթ հայտնիների: Դիմակներ կրելով՝ Լին ծաղրում էր Մայքլ Ջեքսոնին, Քրեյգ Դեւիդին, Մել Բիին (իհարկե, նաեւ սպիտակ փոփ աստղերի):

«Ես վերջերս խոսեցի մի քանի հոգու հետ եւ հասկացա, որ ես պարզապես չէի հասկանում, թե որքան վիրավորական էր դա, ուստի ես ուզում եմ ներողություն խնդրել»,- ասել է կատակերգուն:

Պատմության աղբանոցն են նետվում նաեւ ոստիկանների մասին իրապատում-ցուցադրությունները՝ Reality show-ները:

Երեկ Paramount կաբելային հեռուստաալիքը որոշեց դադարեցնել իր հանրահայտ «Ոստիկանները»՝ The Cops իրապատումի նկարահանումները. այն հեռարձակվում է 1989 թվականից: Մայիսի վերջին, երբ Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ սկիզբ առած բողոքի ցույցերն առավել ծավալվեցին Մինեապոլիսում, ցուցադրությունը ժամանակավորապես հեռացվել էր եթերից:

Դադարեցվել է եւս մի ոստկանական իրապատում «Ոստիկանական բաժանմունքից՝ ուղիղ եթերում»՝ Live PD շոուի ապագան:

Անցյալ շաբաթ A&E մալուխային ցանցը եթերից հանել է շոուի մի քանի դրվագ՝ ասելով, որ վերանայում է ցուցադրությունը էկրաններ վերադարձնելու անհրաժեշտությունը «Ջորջ Ֆլոյդի հարազատների եւ նրանց կյանքը կորցրած մյուսների հանդեպ հարգանքից ելնելով»:

Իսկ վերջում նշենք, որ Ջորջ Ֆլոյդի մահվանը հաջորդած իրադարձություններին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: «Ջորջ Ֆլոյդի թաղումը հիշացրեց Հովհաննես Թումանյանի այս հանճարեղ բալլադը»,- գրել է նա եւ տեղադրել «Մուկիկի մահը»: Օգտատերերից շատերն այս փոխաբերությունը «շատ դիպուկ» են գնահատել եւ ի համաձայնություն՝ արտատպել. «…Մուկիկի պես մարդը մեռավ, Աշխարքն էսպես մընաց անտեր…»:

Տպել
2701 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ