Նոտարում անշարժ գույքի առուվաճառքից հետո քաղաքացին այլեւս կադաստրում դիմում մուտք անելու կարիք չի ունենա․ Բադասյան

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի նախատեսում նոտարական վավերացված գործարքից հետո պետական գրանցում իրականացնելու դեպքում 30-օրյա ժամկետը հարգելի համարել:

«Այսինքն՝ որեւէ հիմք չկա, որով անձը կարող է այդ ժամկետի խախտումը հիմնավորել՝ իր մեղքից չկախված հանգամանքներով, օրինակ՝ արտակարգ կամ ռազմական իրավիճակից բխող: Դա ճանաչվել է հակասահմանադրական, դրա համար մենք առաջարկում ենք սահմանել այն հիմքերը, որոնց դեպքում անձը կարող է հարգելի համարելու միջնորդություն ներկայացնել, եւ դա կադաստրը հարգելի համարի, ու պետական գրանցումն իրականացվի»,- ասաց Բադասյանը:

Նախարարը նշեց, որ այժմ նոտարով վավերացված գործարքը նոտարը կարող է ուղարկել կադաստր, բայց դա հստակ իր պարտականությունների մեջ չի մտնում:

«Հիմա սահմանում ենք, որ դա իր պարտականությունն է, այսինքն՝ անձը նոտարի մոտ գործարքն իրականացնելիս չգնա՝ կադաստրում էլ առանձին գրանցում կատարելու, բայց եթե անձը չուզի նոտարի մոտ այդ գործողությունն անել, կարող է հետագայում առանձին դիմել կադաստր՝ գրանցումն անելու համար: Նաեւ սահմանվում է, որ դրա համար հավելյալ պետական տուրք չգանձվի, այսինքն՝ այս փոփոխությամբ գործարքից հետո անձը կարող է չգնալ կադաստր եւ այնտեղ եւս մեկ դիմում մուտք անել: Միայն պետք է գնա եւ վերցնի իր սեփականության վկայականը»,- ասաց Բադասյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ստացվում է, որ նոտարում գործարք կատարելուց հետո մարդն այլեւս չպետք է գնա կադաստր, ինչին Բադասյանը դրական արձագանքեց՝ նշելով, որ լրացուցիչ դիմում մուտք անելու կարիք չի լինի։

Տպել
1581 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը