«Ռեալն» ու «Բարսան» վերադառնում են. 3 ամսվա դադարից հետո Lա լիգան վաղը վերսկսվում է

Վերադառնում է Հայաստանում մեծ մասսայականություն վայելող Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը: Վաղը՝ հունիսի 11-ին, տեղի կունենա 28-րդ տուրի 1 հանդիպումը, որն անզիջում պայքար է խոստանում: Անդալուզյան դերբիում կմրցեն «Սեւիլիան» ու «Բետիսը»:

Լա լիգան, ինչպես ֆուտբոլային մի շարք մրցաշարեր, կանգ էր առել այս մարտի սկզբին: Դա տեղի ունեցավ, երբ «Ռեալ Մադրիդի» բասկետբոլի թիմի խաղացողներից մեկի մոտ կորոնավիրուս հաստատվեց: Մինչեւ այդ որոշվել էր 2 տուր առանց հանդիսականների անցկացնել, սակայն այդ դեպքից հետո «արքայական ակումբը» բոլոր մարզիկներով ու աշխատակիցներով ինքնամեկուսացվեց, իսկ առաջնությունը դադարեցվեց: Իսպանիայում, որն աշխարհում կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներից է, շաբաթներ շարունակ խիստ կարանտին էր, ֆուտբոլիստներն էլ մարզվում էին տանը անհատական ծրագրով:

Ընթացքում իսպանական մամուլն ուշադիր հետեւում էր, թե որ ակումբներում վարակման դեպքեր կան: Նման օրինակներ հայտնաբերվեցին «Էսպանյոլում», «Ալավեսում», «Վալենսիայում»: «Վալենսիայի» դեպքում արագ հայտնի դարձան նաեւ վարակված ֆուտբոլիստների անունները՝ Էզեկիել Գարայ, Գայա ու Մանգալա: Հենց «Վալենսիայի» մասնակցությամբ Չեմպիոնների լիգայի խաղերից մեկին որպես տեսուչ ներկա գտնվելուց հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իսպանացի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդդեսը հայտարարել էր՝ կասկածում է, որ իր մոտ կորոնավիրուս է եղել: Վերջերս տեղեկություններ եղան, ըստ որոնց, դեռ պանդեմիայի սկզբում «Բարսելոնայի» 5 ֆուտնոլիստներ ու 2 մարզիչներ վարակված են եղել ու ապաքինվել են, սակայն այդ լուրը չհաստատվեց:

Առաջնության դադարեցման պատճառով ակումբները բախվեցին ֆինանսական խնդիրների ու ստիպված եղան կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը: Դրանից չխուսափեցին անգամ ամենահարուստները՝ «Ռեալն» ու «Բարսան»: Մադրիդյան թիմում դա հանգիստ ընթացք ունեցավ: Ղեկավարությունը կարողացավ համաձայնության գալ 10-20% կրճատման հարցում: Գործընթացն առավել ցավոտ էր «Բարսայում»: Այնտեղ դեռ պանդեմիայից առաջ ղեկավարների ու ֆուտբոլիստների միջեւ եղած լարված հարաբերություններն ազդեցին նաեւ այս բանակցությունների վրա: Ի վերջո մարզիկները համաձայնեցին 30% կրճատման: Հետագայում ղեկավարները խնդրել էին կրկին կրճատման գնալ, սակայն նրանց մերժել էին:

Իսպանիայում ֆուտբոլիստները մարզաբազայում մարզումների վերադառնալու հնարավորություն ստացան մայիսի սկզբին: Նախ դրանք անհատական էին, հետո աստիճանաբար դարձան խմբակային: Վերսկսման հետ մեկտեղ կրկին կորոնավիրուսի դեպքեր արձանագրվեցին: Երկրի ուժեղագույն 2 դիվիզիոնների՝ Լա լիգայի ու Սեգունդայի 42 ակումբներ իրենց թիմերով եւ անձնակազմերով ստուգվեցին, ու դրական 5 թեստ եղավ:

Իսպանիայի առաջնությունը վերսկսելուց հետո իրեն կարոտած ֆուտբոլասերներին «կփոխհատուցի» բավական խիտ գրաֆիկով: Խաղեր են տեղի ունենալու գրեթե ամեն օր: Դրանք թեեւ շատերի համար սպասված են, սակայն կարող են նաեւ հիաթափեցնել, քանի որ այնքան էլ ֆուտբոլային մթնոլորտում չեն կայանալու. երկրպագուներ մարզադաշտում չեն լինելու, թեեւ դատելով իսպանական մամուլի տեղեկություններից՝ սարերի հետեւում չէ այն օրը, երբ ֆուտբոլասերները կկարողանան մարզադաշտեր գնալ: Նախորդ շաբաթների ընթացքում նախ խոսակցություններ եղան, որ ընթացիկ մրցաշրջանը կավարտվի առանց նրանց, իսկ հաջորդում երկրպագուներն աստիճանաբար կվերադառնան: Ապա հայտնի դարձավ, որ երկրի որոշ շրջաններում դա գուցե հնարավոր լինի արդեն հիմա: Մյուս կողմից հայտարարվեց, որ սպորտի նախարարության ու ֆուտբոլիստների քննարկումների արդյունքում որոշվել է, որ մարզադաշտերի դռները կբացվեն, երբ ողջ երկրում ակումբները դրա հնարավորությունն ունենան:

Բացի երկրպագուների բացակայությունից՝ կան նաեւ այլ նոր կանոններ: Թույլատրվելու է 5 փոխարինում կատարել: Նպատակն այն է, որ թիմերը հնարավորինս խուսափեն վնասվածքներից: Հանդիպումից առաջ տեղի ունեցող արարողությունների ընթացքում ձեռքսեղմումներ չեն լինի: Անկախ խիստ կանոններից՝ մրցավարները դեղին քարտ ցույց չեն տա խաղացողներին խաղադաշտում թքելու կամ գոլը գրկախառնությամբ տոնելու համար:

Այս պահին բոլոր ակումբները, ըստ ԶԼՄ-ների, պատրաստ են առաջնությանը: Նրանց հիմնական մտահոգությունները կապված են հնարավոր վնասվածքների հետ: Ֆուտբոլում մրցաշրջանի այս հատվածում նման երկար դադար ունենալն անսովոր է, ու թեեւ ֆուտբոլիստները հասցրել են որոշակի մարզավիճակի գալ, ցանկացած միջադեպ կարող է երկար ժամանակով խաղից դուրս թողնել խաղացողին, ինչը լուրջ կորուստ կլինի կազմի համար, մանավանդ, որ առաջնությունը սեղմ ժամկետներում ավարտելու համար կազմվել է այնպիսի օրացույց, որ հանդիպումների միջեւ դադարները կարճ են:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում երկրպագուների մեծ բանակ ունեցող «Բարսային» ու «Ռեալին», ապա, ըստ մամուլի, նրանք մարտական են տրրամարված: «Կապտանռնագույնների» հետ կապված վերջին նորությունները հիմնականում կապված էին Լիոնել Մեսսիի ու Լուիս Սուարեսի վնասվածքների հետ: Մեսսին, մարզչի խոսքով, կխաղա առաջիկա հանդիպման ընթացքում, իսկ Սուարեսը անվտանգության նկատառումներով ամբողջական հանդիպում չի անցկացնի: «Ռեալի» վերաբերյալ վերջին շրջանի գլխավոր նորություններից էր այն, որ թիմն իր տնային հանդիպումները կանցկացնի ոչ թե «Սատիագո Բեռնաբեուում», այլ «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում, որը խաղերի համար օգտագործում է ակումբի 2-րդ թիմը: «Բեռնաբեուում» վերանորոգման աշխատանքներ են, որոնք կավարտվեն սեպտեմբեր-հոկտեմբերին:

«Ալֆրդո դի Ստեֆանո» մարզադաշտը

Լա լիգան եվրոպական թոփ 5 ակումբներից 2-րդն է, որը կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո վերսկսվում է: Առաջինը վերդարձավ Գերմանիայի առաջնությունը: Դա տեղի ունեցավ մայիսի կեսերին: Իսպանիայի առաջնության առաջատարն այս պահին «Բարսան» է, որն ունի 58 միավոր: Նրան հետապնդում է «Ռեալը», որը զիջում է ընդամենը 2 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է «Սեւիլիան» 47 միավորով: Առաջնության ավարտին մնացել է 11 տուր:

Տպել
1888 դիտում

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան