Գաղտնալսման տեսանկյունից ամենախոցելի կապը բջջային կապն է, թիրախում առավելապես լրագրողներն ու քաղաքական գործիչներն են

 

Մեդիափորձագետ, համացանցային անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր առցանց զրույց վարեց հեռախոսազրույցների գաղտնիության, գաղտնալսումների եւ դրանցից հնարավորությունների մասին: Ի՞նչ առավելություններ ունեն Վոթսափը, Վայբերը, Թելեգրամը, եւ ինչո՞ւ է նախընտրելի Սիգնալը. ներկայացնում ենք դրվագներ Սամվել Մարտիրոսյանի ինքնատիպ խոսքից:

«Եթե մենք խոսում ենք բջջային հեռախոսով, արդեն իսկ կա մեծ խնդիր, քանի որ այն չի ենթադրում շատ մեծ գաղտնագրում: Իսկ գաղտնալսման ինստիտուտը կա»,- զրույցի սկզբում նշեց նա՝ հիշեցնելով, որ մինչեւ վերջերս գաղտնալսման իրավունք ուներ միայն ԱԱԾ-ն, իսկ ոստիկանությունն ամեն անգամ պիտի խնդրեր, որ ԱԱԾ-ն դա թույլ տար: Արդյունքում բոլոր գաղտնալսումների տվյալներն ամբարվում էին ԱԱԾ-ում: Հիմա այս երկուսը բաժանվել են եւ ամեն մեկն առանձին է գաղտնալսում: Ըստ օրենքի՝ դա թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ: «Եթե Ձեզ լսեն, դուք ինչ-որ քխիկ բաներ խոսեք, ու դա ցույց տան դատարանում, պիտի ցույց տան նաեւ բարաթը՝ ինչ հիմքով են Ձեզ գաղտնալսել»,- ասաց Մարտիրոսյանը:

Սակայն միշտ չէ, որ գաղտնալսումը դատարանին ներկայացնելու համար տվյալներ ձեռք բերելու համար է արվում: Երբեմն էլ, հնարավոր է՝ գաղտնալսվեք, քանի որ գաղտնալսվելիս լինի Ձեր զրուցակիցը. այդպես Դուք դրա մասին նույնիսկ չիմանաք, բայց Ձեր զրույցները տասնյակ տարիներ պահպանվեն որոշ մարմինների մոտ: «10-15 տարի առաջ, երբ «Արմենթել»-ին ցանկանում էին զրկել մենաշնորհից, Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ այն ձայնագրում ու պահում է զրույցները»,- հիշեց նա:

Բոլոր զրույցները ձայնագրել-պահելը, ինչպես ասաց մեդիափորձագետը, բջջային օպերատորների համար մեծ գումար չի ենթադրում ու տեսականորեն-տեխնիկապես դա հնարավոր է. «Չնայած օպերատորները շատ կջղայնանան, որ նման բաներ եմ խոսում»:

Հիմա կա եւս մի գաղտնագրման համակարգ. «Ունենք կորոնավիրուսային պայքարի դեմ միջոցառում, որով մեր զրույցների մետատվյալներն են պահվում՝ ում եմ զանգում, ինչքան եմ խոսում. այսինքն՝ սրանով առնվազն կարելի է իմանալ մարդու կապերը: Եթե մենք խոսում ենք բջջային կապով, մենք գլխանց խոցելի ենք: Առնվազն, մեր հեռախոսի մետատվյալներն են ֆիքսվում՝ ում հետ եմ շատ խոսում, ում հետ եմ գիշերվա կեսին խոսում, ում հետ եմ սկսել ավելի շատ խոսել, ում հետ՝ քիչ»: Սրանով, ըստ նրա, սոցիալական տվյալները կարող է վերլուծել թե բակում նստող տատին, թե արհեստական բանականությունը:

«Սրանից բխում է, որ եթե մենք ուզում ենք պաշտպանված կապ ունենալ, ապա առնվազն պետք է ֆիքսենք, որ ամենախոցելի կապը բջջային կապն է: Եթե դուք խոսում եք մեսենջերով, ավելի լավ է: Բոլոր մեսենջերները ավելի լավ են»,- ընդգծեց նա:

Սակայն մեսենջերները եւս ունեն խոսակցությունն ինչ-որ չափով գաղտնագրելու հնարավորություն. ֆեյսբուքի մեսենջերը գաղտնագրվում է իրենց սերվերների վրա. «Ձեր եւ ձեր ընկերոջ միջեւ նստած է ադմինը, որ կարող է կարդալ ձեր ամբողջ նամակագրությունը. այսինքն՝ նախ, Դուք թափանցիկ եք ֆեյսբուքի ադմինիստրացիայի համար: Սովորաբար դա ոչ մի բան է, քանի որ Դուք իրենց չեք հետաքրքրում, բայց եթե քրեական գործ լինի ու Դուք դրա պոչից կպած լինեք, Ձեր տվյալները կարող են դուրս բերվել: Երկրորդ՝ ֆեյսբուքն առնվազն կես տարի պահում է Ձեր բոլոր գրառումները՝ նույնիսկ Ձեր ջնջածները: Եվ եթե, օրինակ, հաքերները կոտրեն ֆեյսբուքն ու հանրայնացնեն ամբողջ բազան, ապա Ձեր՝ նույնիսկ ջնջած նամակագրությունը կարող է հայտնվել բաց դրված»:

Զրույցը դժվարհասանալի դարձնելու նպատակով կարող եք նույն ֆեյսբուքով ոչ թե գրել, այլ՝ զանգել. դա ավելի բարդ վերծանվող է, այսինքն՝ շատ ավելի անվտանգ դիրքում եք լինում:

Հաջորդ շերտն ավելի լուրջ գաղտնագրումն է, որ սարքից-սարք ձեւով է: Այստեղ ոչ թե մեր եւ զրուցակցի միջեւ ֆեյսբուքի սերվերներն են, այլ՝ հենց մեր հեռախոսները: «Եթե, օրինակ, մենք գրում են Վոթսափով, մեր հեռախոսներն են գաղտնագրում, իսկ նրանց ադմինների համար դա լինում է անհասկանալի: Եվ եթե դուք Վոթսափով կամ Վայբերով եք խոսում, Ձեր զրույցն անընթեռնելի ձեւով կհայտնվի: Բայց այստեղ էլ խնդիր կա. եթե Դուք ուզում եք, որ անհայտ մութ ուժեր Ձեզ չգաղտնալսեն, մեսենջերը լրիվ նորմալ է, եթե դուք թիրախ եք, խնդիրն ավելի բարդ է: Խնդիրն այն է, որ սրանք ստեղծված են փակ կոդով. այսինքն՝ միայն արտադրողը գիտի՝ ինչ հնարավորություն ունեն. իսկ, ենթադրաբար, ունեն միկրոֆոնով տվյալները կորզելու հնարավորություն»:

Մարտիրոսյանը նշեց, որ կան կասկածներ, որ Վոթսափը համագործակցում է Բրիտանիայի գաղտնի ծառայությունների հետ, այսինքն՝ թեպետ հիմա այստեղ նստածներս հազիվ թե հետաքրքրենք նրանց, բայց այդ ցանցերը կարող են նաեւ ընդլայնվել:

Նրանց համար, որ «շատ կարեւոր զրույցներ» են ունենում, կան բաց ծրագրեր. «Դրանք հրապարակում են իրենց ամբողջ ծրագրային կոդը՝ յուրաքանչյուր ծրագրավորող կարող է կոդերը ընթերցել եւ համոզվել, որ մեջը ոչ մի վատ բան չկա, այսինքն՝ որ այս ծրագիրը հնարավորություն չունի Ձեզ գաղտնալսելու: Այս դեպքում Դուք ավելի պաշտպանված վիճակում եք: Սրանցից են՝ Թելեգրամը, եթե խոսում եք Սիքրիթ-չաթով, եւ «Սիգնալ»-ը, որ ամբողջությամբ տակնուվրա է արված երրորդ կողմի փորձագետների կողմից, եւ համոզված ենք, որ ոչ մի տվյալ չի պահում»:

Լրացուցիչ խնդիրներից մեկը Ձեր անձնական հեռախոսն է՝ առավել խոցելի են հին հեռախոսները, որ չեն թարմացվում, քանի որ Ձեր հեռախոսի մակարդակում Ձեզ վրա կարող է իրականացվել հարձակում. «Եթե Դուք քաղաքացի եք, այդքան լուրջ մի մոտեցեք, բայց եթե, օրինակ, լրագրող եք, ու Ձեր հեռախոսը Սերժի վախտերով դադարել է թարմացվել, ապա Դուք արդեն խնդիր ունեք, անցեք աղունիկով տարբերակին»:

Խնդիր է նաեւ երկրորդ անձի՝ զրուցակցի հեռախոսը, որը պարզապես կարող է ընկնել ուրիշի ձեռքը, եւ ձեր նամակագրությունը դառնա հասանելի երրրոդ մեկին: Դրանից խուսափելու համար Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս. Հեռախոսը միշտ պետք է Ձեզ հետ լինի, եթե տանը չեք: Պիտի հեռախոսի էկրանն ունենք «փակ», որ ամեն շունուշանգյալ չկարողանա մտնել ու կարդալ Ձեր հաղորդագրությունները: Նաեւ, լավ կլինի՝ օգտագործեք թայմեր որոշ ժամանակ անց զրույցի ոչնչացման համար: Օրինակ, ենթադրենք, Ձեզ պետք է գաղտնաբառ ուղարկել. դա արդեն լավ միտք չէ մեսենջերով գաղտնաբառ ուղարկելը, բայց, ասենք՝ պետք է: Եթե ուղարկելիս Դուք միացնեք թայմերը, ապա կարող եք վստահ լինել, որ եթե մյուս կողմը փնթի էլ լինի, այդ գաղտնաբառը չի իմացվի»:

Ամփոփելով՝ Մարտիրոսյանը երաշխավորում է. եթե այսքանն անեք երկկողմանի, ապա Հայաստանում հազիվ թե որեւէ մեկը կարողանա Ձեզ գաղտնալսել:

«Իսկ հիմա խոսենք մի բարդ բանի մասին. մեսենջերների վրա կա գաղտնալսելու մի մունդառ ձեւ, որով արձանագրվել են դեպքեր Հայաստանում դեռ 2015 թվականից: Դա շատ տարածված բան չի, բայց արվում է: Մեսենջերներում գրանցվում եք հեռախոսահամարով: Հիմա երբ նոր հեռախոսի վրա անցում եք կատարելում, օրինակ, Վայբեր եք քաշել, տեղադրում եք, միացնում եք, գրում եք Ձեր համարը, Վայբերը Ձեզ հաղորդագրություն է ուղարկում, հաստատում եք, այն կցում է Ձեր հեռախոսահամարը նոր հեռախոսին: Հիմա պատկերացրեք մի մարդ ունի Ձեր քարտի կլոնը ստանալու հանարվորություն. նա կարող է ստանալ Ձեր հաղորդագրությունները, առավել եւս՝ դրանք էլ Ձեզ չեն հասնի: Նա Ձեր անունից կարող է նամակներ գրել Ձեր ընկերներին, ու նրանք չեն իմանա, որ դա Դուք չեք»:

Պատասխանելով դիտողների հարցերին՝ Մարտիրոսյանն ընդգծեց, որ եթե Ձեր բջջային քարտի կլոնն են անում ու ակտիվացնում, ապա համակարգը Ձեզ է միջից դուրս գցում. «Պատկերացրեք՝ Դուք քնած եք, իսկ մեկը Ձեր անունից Ձեր ընկերոջն ասում է՝ մի հատ էն գաղտնաբառերը, որ ուղարկել էի, տուր, իմ մոտ կորել են»:

Այս հարձակումն, ըստ նրա, բնավ տեսական չէ, բայց. «Հասարակ քաղաքացին նման հարձակման չի ենթարկվի, լրագրողները, քաղաքական գործիչները՝ կարող են: Ի՞նչ անել սրա դեմ: Գրեթե բոլոր մեսենջերները դրա դեմ գործիք ունեն: Գրանցվելիս պետք է հատուկ գաղտնաբառ՝ փին-կոդ ստեղծեք եւ հիշեք այն. որ եթե մեկը փորձի Ձեր անունից գրանցվել, ինքը կստանա հաղորդագրությունը, բայց մեսենջերը իրեն կասի՝ ասա նաեւ փին-կոդը: Էստեղ այս չարամիտ մարդը կամ Մեշոկ պապին մատը կկծի, քանի որ ինքը Ձեր գաղտնաբառը չգիտի»:

Ձեր տվյալները խոցելի են նաեւ արխիվացվելիս, որովհետեւ, օրինակ, կարող են պահվել «Գուգլ-դոքս»-ում. «Ես օրինակ, արխիվացում չեմ միացնում, բայց եթե Ձեր մեջ կան պոետներ, գրողներ, ում նամակները պիտի հետո հրապարակվեն, ուրեմն զրույցներն արխիվացնել պետք է»:

Ի՞նչ բջջային հեռախոս խորհուրդ կտաք ունենալ՝ հարցին Մարտիրոսյանը թանկարժեք պատասխան տվեց՝ վերջին սերնդի Էփըլ, կամ ինքնաթարմացվող անդրոիդ համակարգով սարքեր. «Դրանք պարբերաբար թարմանում են. դրանք երաշխավորված են»:

Անվտանգության համակարգերի մասին զրույցները շարքը կշարունակվի. «Վաղն էլ կխոսենք այն մասին՝ ինչպես պաշտպանել մեյլը, հայերեն՝ մայլը»,- հաղորդեց Սամվել Մարտիրոսյանը: 

Տպել
3090 դիտում

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ