Տարիների աղետ Արկտիկայի համար. ինչ է հայտնի գետերը լցված 21 հազար տոննա նավթամթերքի մասին

Մոտ մեկ շաբաթ առաջ Նորիլսկում 21 հազար տոննա վառելիքի արտահոսք էր եղել «Նորիլսկի նիկել»-ի դուստր ձեռնարկությունից: Բնապահպաններն այն անվանում են Արկտիկայի համար հսկայական չափերի բնապահպանական աղետ: Ինչպես կվերացվեն հետեւանքներն ու ով է կրելու պատասխանատվություն, դեռեւս քննարկվում է:

Մայիսի 29-ին, Նորիլսկ-Թայմիր Էներգետիկ ընկերության էլեկտրակայանի կենտրոնում, որը 100 տոկոսով պատկանում է «Նորիլսկի նիկել»-ին,  հենարանների անկման պատճառով պայթել էր վառելիքի բաքը, դիզելը դուրս էր հոսել դրանից: 15 հազար տոննան թափվել էր Դալդիկան եւ Ամբարնայա գետերը, եւս 6 հազար տոննան՝ գետամիջյան հողածածկ ճանապարհ:

Գետերը  հոսում են Պյասինոյի հսկայական լիճ, հաջորդը Կարա ծովն է: Գնահատելով տեղի ունեցածի մասշտաբները՝ իշխանությունները սկսեցին ճանապարհ որոնել՝ վթարի հետեւանքները վերացնելու համար: Նախորդ օրը խնդիրը քննարկվեց նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ առցանց հանդիպման ժամանակ: Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Ուսն իր զեկույցն ավարտեց այն մտքով, որ ինքը չգիտի՝ 14 օրվա ընթացքում ինչպես հաղթահարել այս իրավիճակը (ընկերությանն ու նահանգային իշխանություններին աղետի հետեւանքների վերացման համար 2 շաբաթ է տրվել):

«Գրինփիս»-ում ասում են, որ բեւեռային Արկտիկայում այդպիսի մեծ մասշտաբի վթար առաջին անգամ է տեղի ունեցել: Բնական պաշարների նախարարությունը կարծում է, որ վթարի վայրում էկոհամակարգի վերականգնումը կտեւի առնվազն 10 տարի:

«Վնասը բավականին մեծ է: Միլիարդից ավելի գնահատվում է միայն ջրի վնասը, բայց եթե հողի վնասն էլ ենք վերցնում, ապա վնասները շատ ավելին են, ահռելի չափերի», - հինգշաբթի ասել է ՌԴ բնապահպանության փոխնախարար Ելենա Պանովան:

ՀԲՍ-ի Էկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բորիս Մորգունովը BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում տեղի ունեցածն Արկտիկայի բնության համար ողբերգություն է որակել եւ նշել, որ կարծում է՝ մոտ ժամանակներում խնդիրը դժվար թե հնարավոր լինի լուծել: Փորձագետի կարծիքով, եթե անգամ որակավորում ստացած մասնագետների կողմից մաքրվի ջրի մակերեսից վառելիքը, ապա դրա թողած հետեւանքները ստորջրյա հատվածի համար կպահպանվեն դեռ 3-5 տարի:

Նման իրավիճակների 20 տոկոս դեպքերում բնությունը գնում է ինքնակարգավորման ճանապարհով, սակայն դա ոչ բոլոր տեղերում եւ ռելիեֆներում է հնարավոր: Արկտիկայի բնությունը աղետը հաղթահարել չի կարողանա: Մորգունովը պարզաբանել է, որ մանրէները մեծ քայքայող ազդեցություն են ունենում նավթամթերքների վրա, իսկ  դրանց գործունեությունը Արկտիկայում աննշան է:

Reuters-ի փոխանցմամբ, «Նորիլսկի նիկել»-ի առաջին փոխնախագահ Սերգեյ Դյաչենկոն ասել է, որ ընկերությունը նախատեսում է հավաքել գետերը լցված վառելիքը հատուկ տարաների մեջ եւ պահպանել այն՝ մինչև լուծում գտնվի:

Շաբաթ օրը 2 ինքնաթիռներ 16 հազար տոննա ծավալով նավթամթերք պահելու համար տանկերներ կտեղափոխեն ու կհանձնեն Նորիլսկին, պլանավորվում է դրանց մեջ պոմպավորված դիզելային ջրի հեղուկը պահպանել այնքան, մինչեւ որոշում կայացվի, թե ինչպես կարելի է տարհանել բեռնարկղերը կամ հեղուկը:

Ջրախառն վառելիքի մնացուկները նման դեպքերում այրում են հատուկ տեխոնոլգիայով, որի համար էլ բավարար պայմաններ են պետք, բայց այրումն էլ իր հետեւանքներն ունի, որովհետեւ մի քանի տասնյակ տոննա վառելիքի այրումից մթնոլորտ են արտանետվում չափազանց վտանգավոր նյութեր: Բացի այդ, ուտիլացիայի համար չափազանց մեծ խնդիր է Կրասնոյարսկի շրջանի տեղանքը, այնտեղ անհատական լուծման մեթոդ է կիրառվելու:

Ամբարնայա գետի եզրագծով մեկ մակերեսին կագնած է յուղի հաստ շերտը: Փրկարարները շարունակում են տեղափոխել վառելիքով ներծծված հողազանգվածը՝ ժամանկավոր տեղակայման վայր, որտեղ այն պահպանվելու է՝ մինչեւ«Նորիլսկի նիկել»-ը լուծման տարբերակ գտնի, գրում է Reuters-ը:

ՌԴ բնապահպանական տեսչությունում կարծում են, որ գետերի մակերեսին կանգնած դիզվառելիքը առայժմ վտանգավորություն չի ներկայացնում Կարա ծովի համար, ավելին՝ առայժմ անգամ Պյասինո լճի համար վտանգավորություն չկա, սակայն կարեւոր է՝ ամբողջը հատուկ խողովակներով դուրս քաշել ժամանակին ջրի մակերեսից:

Փորձագետներն էլ գտնում են, որ ջրի աղտոտվածության մասին խոսելիս հարկ է նշել, որ ջրից իհարկե, ամբողջ վառելիքը դուրս քաշել հնարավոր չէ, իսկ որոշ ժամանակ անց մնացորդները ներծծվում են դեպի ստորջրյա հատված, բացի այդ, գետը կարող է այդ մնացորդները քշելով հասցնել բնության այլ հատված:

ՌԴ ԱԻ ծառայության լրատվական կենտրոնից հայտնել են, որ նավթամթերքի հեռացման համար օգտագործվում է 10 նավթահավաք համակարգ, ուղղաթիռ եւ 1 ինքնաթիռ: Նահանգապետ Ուսը ՌԴ նախագահին հայտնել է, որ գետից 20 կմ շառավղով հատվածն անբնակ է:

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը նախօրեին խոստացել է վթարի լուծումը քննարկել նավթային ընկերությունների հետ, որոնք նախկինում առնչվել են նման իրավիճակի: Այսօր,  «Տրանսնեֆտ»-ը եւ «Գազպրոմ Նեֆտ»-ը հայտնել են, որ մասնագետներ ու տեխնիկներ են ուղարկում Նորիլսկ՝ աշխատանքներին մասնակցելու համար:

Երեկ՝ հունիսի 3-ին, Ռուսաստանի քննչական կոմիտեն հարուցել է 3 քրեական գործ՝  հողային  մակերեսի վնասում, ջրերի աղտոտում եւ աշխատանքի ընթացքում շրջակա միջավայրի պահպանության կանոնների խախտում:

Այսօր չորրորդ քրգործն է հարուցել՝ անփութության հոդվածով: Սա կապված է արտակարգ իրավիճակի ստեղծման եւ աղետի իրական չափերի մասին ժամանակին չծանուցելու փաստի հետ:

Տպել
2328 դիտում

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան