12 մարզադաշտերը, որոնք 10 օրից պետք է սկսեին ընդունել Եվրո 2020-ի խաղերը, եթե չլիներ կորոնավիրուսը

Մի քանի օրից պետք է սկսվեր մարզական ամենախոշոր իրադարձություններից մեկը՝ Եվրոպայի ֆուտբոլի 2020թ. առաջնությունը: Այն աննախադեպ էր լինելու, քանի որ մրցաշարի 60-ամյակի կապակցությամբ ունենալու էր համաեվրոպական բնույթ. խաղերը պետք է կայանային եվրոպական 12 քաղաքներում: Կորոնավիրուսը, սակայն, փոխեց օրացուցային պլանը. պատմության մեջ առաջին անգամ Եվրոն հետաձգեց, եւ կկայանա 1 տարի անց:

Մինչեւ հետաձգման օրը՝ մարտի 17-ը, արդեն պատրաստ էր գրեթե ամեն ինչ: Մնում էր անցկացնել միայն փլեյ-օֆ փուլը պարզելու համար վերջին 4 մասնակիցներին: Եզրափակչի մյուս 20 թիմերն արդեն հայտնի էին, վիճակահանությունն արված էր: 12 մարզադաշտենրն էլ նրանց էին սպասում:

Բացմանը խաղը պետք է կայանար Հռոմի «Օլիմպիկոյում»: Այս մարզադաշտը բացվել է 1953թ.: Ունի 68 հազար նստատեղ: Իրենց տնային հանդիպումների համար այն օգտագործում են «Ռոման» ու «Լացիոն»:

Մարզադաշտերից մեկն Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենան» է, որը տեղավորում է 54 հազար հանդիսական: Այն բացվել է 1996թ.: Այստեղ իր տնային հանդիպումներն է անցկացնում «Այաքսը»: Սա շարժական տանիքով առաջին մարզադաշտն է Եվրոպայում: 2018թ. այն անվանափոխվել է ու ստացել լեգենդար ֆուտբոլիստի՝ Կրոյֆի անունը, որը մահացել է 2016թ.:

Մյուսը Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտն է: Ունի 69 հազար նստատեղ եւ ընդունում է Ադրբեջանի հավաքականի խաղերը: Բացվել է 2015թ.: Միջազգային ֆուտբոլի կարեւորագույն իրադարձություներ անցկացնելու հարցում վերջին փորձը լավ հուշեր չի թողել: 2019թ. այստեղ կայացավ Եվրոպա լիգայի «Չելսի»-«Արսենալ» եզրափակիչը: Համաշխարհային մամուլում դրան նախորդեց ու հաջորդեց Ադրբեջանին ուղղված քննադատությունների ու ծաղրանքների մեծ ալիք, քանի որ ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներով, չկարողացավ մասնակցել հանդիպմանը: Դա, ինչպես նաեւ մրցավայրի հեռու լինելու փաստը, նպաստել էին, որ մեծ մարզադաշտը չլցվեր: Ազատ նստատեղերը կոծկելու նպատակով՝ խաղի ընթացքում տեսախցիկները խաղադաշտից բավական հեռու էին տեղադրել, ինչից բազմաթիվ հեռուստադիտողներ սոցցանցերում բողոքել էին ու հեգնել:

Եվրոյի մյուս հյուրընակլողը Բիլբաոյի «Սան Մամեսն» է: Կարող է տեղավորել 53 հազար հանդիսական: «Ատլետիկի» մարզադաշտ է: Բացվել է 1913թ.: 2013-ին ավարտին է հասցվել վերանորոգումը: Այն դրսի կողմից լուսավորվում է: Համարվում է Բիլբաոյի ճարտարապետության կարեւոր մասնիկներից մեկը:

Բուխարեստի «Ազգային» մարզադաշտը նույնպես ընտրված 12-ից մեկն է: Տեղավորում է 54 հազար հանդիսական: Վերաբացվել է 2011թ.: Այստեղ իրենց տնային հանդիպումներն են անցակցնում «Ստյաուան», Բուխարեստի «Դինամոն» եւ Ռումինիայի ազգային հավաքականը: Այն առանձնանում է նրանով, որ շարժական տանիք ունի:

Բուդապեշտի «Պուշկաշ» մարզադաշտը եւս պետք է տոնի մասնակիցներից է: Տարողությունը 68 հազար է: Բացվել է 2019թ.: Ընդունում է Հունգարիայի ազգային հավաքականի տնային խաղերը: Երկրի ամենահայտնի ֆուտբոլիստի պատվին այս նոր մարզադաշտի կառուցման աշխատանքներն սկսվել են 2016թ.: Նրա անվան նախորդ մարզադաշտը քանդվել է նորը կառուցելու համար:

Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտը նույնպես Եվրոն ընդունելու իրավունք ստացածների թվում է: Այն կարող է տեղավորել 38 հազար երկրպագուի: Բացվել է 1992թ.: Այստեղ իրենց տնային հանդիպումներն են անցկացնում «Կոպենհագեն» թիմն ու Դանիայի ազգային հավաքականը: Երկրի ամենամեծ մարզադաշտն է:

Հաջորդը «Դուբլին Արենան» է: Տարողությունը 51 հազար է: Այստեղ տեղի են ունենում ռեգբիի հանդիպումներ, ինչպես նաեւ Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերը: Վերակառուցվել է 2010թ.:

Եվրո 2020-ի մյուս հյուրընակլողն աշխարհի ամենահին միջազգային մարզադաշտն է՝ Գլազգոյի «Հեմփդեն պարկը»: Կառուցվել է 1903թ.: 1908-50թթ. եղել է աշխարհի ամենամեծ մարզադաշտը՝ տեղավորելով 149 հազար հանդիսական: Այժմ կարող է ընդունել 51 հազար հոոգու: Այստեղ իրենց տնային խաղերն են անցակցնում «Քուինզ Պարկ» թիմն ու Շոտլանդիայի ազգային հավաքականը: «Հեմփդեն պարկը» է տեղի ունեցել Չեմպիոնների լիգայի ամենահայտնի եզրափակիչներից մեկը՝ 2002թ. «Բայեր»-«Ռեալ Մադրիդ» խաղը, որում Զինեդին Զիդանն իր հրաշալի գոլով ապահովել է իսպանական թիմի հաղթանակը:

Մյունխենի «Ալիանս Արենան» եւս այս խոշոր մրցաշարի խաղեր կհյուրընկալի: Այն տեղավորում է 70 հազար հանդիսական: Բացվել է 2005թ.: Այստեղ իր տնային հանդիպումներն է անցկացնում «Բավարիան»: Սա աշխարհի առաջին մարզադաշտն է, որն արտաքինից գույների փոփոխման համակարգ ունի: Լեդերը կարող են 16մլն գույներ ստանալ: Գիշերը մարզադաշտը տեսանելի է ավստրիական Ալպերից:

Խաղեր կընդունի նաեւ Սանկ Պետերբուրգի «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտը, որը 2018թ. ֆուտբոլի աշախրհի առաջնության մրցավայրերից էր: Այն բացվել է 2017թ.: Իր տնային հանդիպումներն է այստեղ անցկացնում «Զենիթը»:

Լոնդոնի «Ուեմբլիում» նախատեսված է Եվրո 2020-ի եզրափակիչը: Այստղ Եվրոյի եզրափակիչ է կայացել նաեւ 1996թ. «Ուեմբլին» կարող է տեղավորել 90 հազար երկրպագու: Վերանորոգումն ավարտվել է 2007թ.: Այստեղ կայանում են Անգլիայի ազգային հավաքականի խաղերը: Ի տարբերություն մի շարք մարզադաշտերի՝ «Ուեմբլիում» չեմպիոնների տիտղոսը հանձնում են ոչ թե խաղադաշտում, այլ տրիբունայում:

Այն բանից հետո ինչ համավարակի պատճառով մրցաշարը տեղափոխվեց 2021թ. հունիսի 11-ից հուլիսի 11-ը, մամուլում տեղեկույուններ են տարածվել, ըստ որոնց, համաեվրոպական ձեւաչափը կարող է փոփոխություններ կրել: Որպես պատճառաբանություն նշվում էր, որ որոշ մարզադաշտեր ՈՒԵՖԱ-ի սահմանած նոր ժակետների համար նախապես ամրագրված այլ միջոցառումներ են ունեցել: Ամեն դեպքում ՈՒԵՖԱ-ն հակված է փոփոխություններ չանելուն:

Տպել
2042 դիտում

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ