Ucom-ը շարունակում է աշխատանքի ընդունելու գործընթացը

26/05/2020 schedule18:16

Ucom ընկերությունը շարունակում է աշխատանքի ընդունելու գործընթացը նախևառաջ տեխնիկական կրթություն և աշխատանքի փորձ ունեցող մասնագետների համար։ Համավարակով պայմանավորված իրավիճակում Ucom-ն այն բացառիկ գործատուներից է, որը շարունակել է կայուն գործունեությունը, ճիշտ ժամանակին վճարել է աշխատակիցների ամբողջական աշխատավարձը, առկա աշխատակիցներին տրամադրել է համալիր գիտելիքների ձեռքբերման, մասնագիտական արագ աճի և զարգացման, կրթվելու և ինքնակրթվելու հնարավորություններ։

«Ucom-ն ինքնին ինստիտուցիոնալ կառույց է, որը Հայաստանում հանդես է եկել որպես թե՛ ֆիքսված, թե՛ շարժական կապի ծառայություններ մատուցող միասնական օպերատոր։ Ucom-ը նաև նորարարական տեխնոլոգիաներ է ներմուծում ու գործարկում՝ բաժանորդներին նոր տեսակի ծառայություններ հասցնելով։ Մեր թիմն զբաղվում է բաժանորդների խնդիրների լուծմամբ՝ անկախ այն փաստից, թե որքանով են բաժանորդները տիրապետում տեխնոլոգիաներին կամ իրենց հասցեում տեղադրված սարքավորումներին», - նշել է Ucom ընկերության զանգերի սպասարկման կենտրոնում տեխնիկական աջակցման համակարգող Ռազմիկ Հովհաննիսյանը։

Տեխնիկական աջակցման թիմից Վիկտորիա Միսակյանը, ով ռադիոտեխնիկայի մասնագետ է, համոզված է, որ ամեն ինչի հիմքում գիտելիքն է, իսկ տեխնիկական բաժինը հնարավորություն է ընձեռում ուղեղը միշտ աշխատացնել, տրամաբանորեն մոտենալ խնդրի լուծմանը, այն տարբեր կողմերից դիտարկել, զարգանալ և ինքնակրթվել։

Տեղեկատվական կենտրոնի աշխատակից Դալաքյան Մերին կարծում է, որ Ucom-ն ամուր ներքին կորպորատիվ մշակույթ ունի և կարևորում է հայաստանյան իրականությունում աշխատակիցների և բաժանորդների միջև փոխադարձ հարգանքի ձևավորումը։ «Ամենալավ բաժինը մերն է, որովհետև աշխատանքային գրաֆիկը ճկուն է։ Եթե սիրում եք մարդկանց օգնել, ապա ամենահետաքրքիր աշխատանքը հենց այստեղ է։ Այն նաև ծանր է․ պահանջվում է համբերատարություն, բաժանորդներին հասկանալ, դրության մեջ մտնել, ժամանակ առ ժամանակ շատ մեծ ճնշման տակ աշխատել, բայց քանի որ թիմում հաճելի ընկերական միջավայր է, ընթացքում ամեն ինչ մոռացվում է», - հավելել է Մերին։

«Ucom-ի սկզբունքային մոտեցումներից թիմային աշխատանքն է և հենց մեր թիմում են մարդիկ նախևառաջ փորձում միմյանց աջակցել, բոլոր իրավիճակներում աշխատում ենք լինել հավասարակշռված, քանի որ ցանկացած հարց ունի լուծում», - ասել է Հյուսիսային պողոտայում գտնվող Ucom մասնաճյուղի վաճառքի և սպասարկման մասնագետ Քնարիկ Պետրոսյանը։    

«Շատ մեծ դեր ունի Ucom-ը Հայաստանի համար, քանի որ անընդհատ ռեժիմով հսկայական ծավալի տեղեկատվություն է փոխանակվում թե՛ ինտերնետի, թե՛ շարժական և թե՛ ֆիքսված հեռախոսակապի միջոցով։ Սա ռազմավարական կարևոր նշանակություն ունի մեր երկրի և կապի ոլորտի համար։ Քանի որ փաստացի հանդիսանում եմ ՕՊՄԹ ցանցի կազմակերպիչներից մեկը, կարող եմ նոր միացող աշխատակիցներին իմ և թիմի անունից երաշխավորել առողջ աշխատանքային մթնոլորտ, որտեղ ամեն աշխատակից կկարողանա իրացնել իր պոտենցիալը», - նշել է օպտիկամանրաթելային ցանցի կառուցման վարչության աշխատակից Վահագն Հարոյանը։

Հավելենք, որ Ucom-ը շարունակում է նոր կադրեր ներգրավել առկա աշխատակիցների առաջխաղացման և նոր մասնագետների համար աշխատատեղեր ստեղծելու միջոցով։ Աշխատանքային հայտարարությունները տեղադրվում են մասնագիտացված կայքերում։ Ինքնակենսագրականներն ընդունվում են [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով։   

Տպել
1764 դիտում

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները