Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում ծանոթացել է գյուղատնտեսական աշխատանքներին ու ինտենսիվ այգիներ հիմնելու ծրագրերի ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը եղել է մարզի մի քանի համայնքներում, ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, զրուցել համայնքների բնակիչների հետ՝ ծանոթանալով նրանց խնդիրներին:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Ազատավան համայնքում, որտեղ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նոր հիմնված ինտենսիվ այգում իրականացված աշխատանքներին: Այգու սեփականատերը նշել է, որ այն հիմնել է՝ օգտվելով կառավարության՝ առանց տոկոսի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցառումից։

12 հեկտար այգում տնկվել են հատուկ սորտի տանձերի և կեռասի ծառեր, որոնք ներկրվել են Հոլանդիայից և Իտալիայից: Ըստ գյուղատնտեսի, ուսումնասիրել է շուկան և պարզել, որ այդ տեսակի տանձերն ու կեռասներն ունեն լայն սպառում թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայում։ Նա նշել է, որ ցանկանում է ընդլայնել այգին, սակայն կա հողատարածքի խնդիր, այժմ բանակացություններ է վարում այլ սեփականատերերի հետ: Նշվել է նաև, որ այգու պահպանման համար աշխատում է 12 մարդ, իսկ բերքահավաքի ժամանակ աշխատատեղերի թիվը կհասցվի 50-ի: Այգում տեղադրված կարկտապաշտպան ցանցերի մի մասը ներկրվել է Իտալիայից, իսկ մյուս մասը՝ հայաստանյան արտադրանք է: Գյուղատնտեսը վստահեցրել է, որ հայկական արտադրության ցանցերն իրենց որակով չեն զիջում իտալականին:

Վարչապետը ողջունել է իրականացված աշխատանքն ու այգու ընդլայնման, հետագայում նաև սառնարանային տնտեսություն հիմնելու նախաձեռնությունը՝ հավելելով, որ ներկայումս ամենամեծ խնդիր է համարում խոշոր հողերի բացակայությունը։ Այդ առումով, կառավարության ղեկավարը կարևորել է կոոպերատիվների հիմնման ուղղությամբ աշխատանքների իրականացումը:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վերին Դվին համայնք, որտեղ ծանոթացել է հակակարկտային համակարգի աշխատանքին։ Վարչապետին տեղեկատվություն է ներկայացվել հակակարկտային կայանի արդյունավետության մասին։ Պատասխանատուները զեկուցել են, որ Արարատի մարզում կայանները տեղադրված են շղթայաձև՝ յուրաքանչյուր 1 կիլոմետրի վրա: Մարզում ընդհանուր առմամբ առկա է 99 հակակարկտային կայան, որոնցից յուրաքանչյուրի ծածկույթը կազմում է 80 հեկտար։

Վարչապետը եղել է նաև Քաղցրաշենի ծիրանի այգիներից մեկում, որտեղ ծանոթացել է բերքի հետ կապված խնդիրներին, լսել գյուղվարկերի, ոռոգման ջրի գործընթացի վերաբերյալ գյուղացիների հարցերը, որոնց առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել Սուրեն Պապիկյանը, Տիգրան Խաչատրյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում վարչապետը նկատել և կարևորել է այն փաստը, որ գյուղացիները սկսել են բարձրացնել գյուղատնտեսության վերաբերյալ գիտելիքի պակասի հարցը: «Գյուղատնտեսության մեջ հեղափոխություն է տեղի ունենում։ Սա առաջին անգամ է, որ հանդիպումների ժամանակ գյուղացին ինքը գիտելիքի և իմացության հարց է բարձրացնում։ Նախկինում այդպիսի խոսակցություն չեմ լսել։ Նախկինում, որ գյուղացուն ասում էինք՝ «գիտե՞ս, կարող է այդքան էլ ճիշտ չեք մոտենում հարցին», ասում էին՝ «այ քեզ բան, այդքան տարի ծիրան ենք աճեցնում, դուք եկել եք մեզ ասում եք ճիշտ չեք»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ հիմա մարդիկ սկսել են արձանագրել, որ գիտելիքի խնդիր կա։ Այդ առումով վարչապետը կարևորել է նաև կառավարության կողմից հետևողական աշխատանքի իրականացումն ու գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ու գիտելիքների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը:

Այնուհետև վարչապետը եղել է Նարեկ համայնքի խաղողի ինտենսիվ այգում: Սեփականատերը նշել է, որ այգին նախատեսում է ընդլայնել և վերջնարդյունքում ստեղծել 50 հա խաղողի այգիներ՝ զուտ հայկական տեղական (աբորիգեն) սորտերից, որոնցից են Մսխալին, Ոսկեհատը (խարջի), Ճիլարը, Մուսկատը, Արենին, Կախեթը, Սապերավին, Հաղթանակը և այլն: Նշված բոլոր սորտերը ձևավորվելու են բարձրաբուն համակարգով: Ծրագիրն իրականացվում է կառավարության՝ անտոկոս վարկային ռեսուրսներ հատկացնելու միջոցառման շրջանակում:

Հողատարածքի առավել թեք լանջերում (մոտ 7 հա) հիմնվել են պտղատու տնկարկներ, որոնք նախատեսվում է հասցնել միչև 20 հա-ի, մասնավորապես ծիրանենու տնկարկում՝ Երևանի, Աղջանաբադ և Սաթենի սորտերը, դեղձենու տնկարկում՝ միջահաս Նարինջ և Ուսպեխ սորտերը, սալորենուց՝ սև և Վիկտորիա սորտերը՝ չրի և մրգային օղիների արտադրության համար:

Այգու սեփականատերը վարչապետին տեղեկացրել է, որ ծրագրի կարևոր մաս են կազմում նաև 3.5 կմ երկարությամբ բարձրավոլտ լարման գծի կառուցումը հենասյուներով, կամրջի կառուցումը, գինու և կոնյակի գործարանի, մեքենատրակտորային պարկի և ճանապարհների հիմնումը: Արդեն իսկ սկսվել են կամրջի և գինու-կոնյակի գործարանի կառուցման հողային աշխատանքները: Շուտով կսկսվեն մյուս ենթակառույցների աշխատանքները:

Հիմնվելու է նաև գիտաուսումնական բազա, որտեղ կիրառվելու են հողամշակության, ոռոգման և գինեգործության ամենաառաջավոր տեխնոլոգիաներ: Ծրագիրն իր հեռանկարում նախատեսում է նաև տուրիզմի ինքնատիպ կենտրոն դառնալու հնարավորությունը՝ գինու և կոնյակի, ինչպես նաև պատրաստված չրերի համտեսով:

Ընթացիկ աշխատանքներում ներգրավված են մոտ 20 աշխատողներ, հարակից Քաղցրաշեն, Նարեկ համայնքներից։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ծրագրի իրականացումը և մաղթել հաջողություններ դրա հետագա իրականացման գործում:

Տպել
6628 դիտում

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի