Ես եւ բազմաթիվ կանայք պատրաստ ենք զենք վերցնել՝ հայրենիքը եւ երեխաներին պաշտպանելու. Աննա Հակոբյան (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Արցախի Հանրապետության նախագահի տիկին Կրիստինե Հարությունյանի ուղեկցությամբ մայիսի 22-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախում ակտիվ հասարակական, քաղաքական եւ մշակութային գործունեություն իրականացնող կանանց հետ։

Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» արշավի զարգացումներն ու ապագա ծրագրերը։

Իր խոսքում վարչապետի տիկինը նշել է, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակն է միավորել բոլոր կանանց, որպեսզի նրանք պահանջեն քաղաքական որոշում կայցնողներից, որոնք հիմնականում տղամարդիկ են, տարբեր երկրների միջեւ գոյություն ունեցող հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով:

«Մենք՝ որպես կին, մայր, քույր, բոլոր իրավունքներն ունենք՝ մեր ամուսիններից պահանջելու խնայել մեր որդիների, եղբայրների, ամուսինների կյանքերը եւ ուժի մրցավազքը մարտի դաշտից տեղափոխել մտքի, ուղեղի դաշտ:

Անհնարին ոչինչ չկա, եւ ընդամենը քաղաքական կամք է հարկավոր պատերազմներից հրաժարվելու եւ բոլոր հակամարտությունները բանակցությունների ճանապարհով լուծելու համար: Բանակցությունների սեղանն ավելի պակաս պայքարի դաշտ չէ, ընդ որում, այնտեղ բոլորը կարող են լինել հաղթող, ուղղակի, ի տարբերություն պատերազմի, այդ ընթացքում կօգտագործվի մարդկային միտքը եւ ոչ թե տարբեր մարդկանց, հազարավոր մարդկանց կյանքերը: Բանակցություններում յուրաքանչյուրը կարող է տանել իր հաղթանակը»,- ասել է Աննա Հակոբյանը՝ նշելով, որ շատերը փորձում են արշավը մեկնաբանել որպես թուլության դրսեւորում, որը թյուր տեսակետ է։

«Համոզված եմ եւ վստահ, որ Արցախի նկատմամբ ռազմական ոտնձգության պարագայում ոչ միայն մեր բանակը, այլեւ մեր ողջ հանրությունն է կանգնելու նրա պաշտպանության դիրքերում՝ զինվորական, թե քաղաքացիական, տղամարդ, թե կին: Ինչպես ես, այնպես էլ բազմաթիվ կանայք համոզված եմ՝ պատրաստ են զենք վերցնել՝ իրենց հայրենիքը եւ երեխաներին պաշտպանելու, բայց դա ոչ թե հանուն պատերազմի, այլ ապացուցելու համար, որ խաղաղությունն այլընտրանք չունի:

Այս համատեքստում կարծում եմ, որ մենք մեր ժամանակի մի շատ կարեւոր մասը կծախսենք «Կանայք հանուն խաղաղության» արշավի վրա, եւ որպես վերը նշված խոսքերի ապացույց պատրաստվում ենք նաեւ մարտական պատրաստության դասընթացներ անցնել: Մենք՝ որպես կին եւ մայր, պետք է ջանք չխնայենք՝ մեր երկրներին եւ տարածաշրջանին տեւական խաղաղություն բերելու համար: Հենց դրան է նվիրված «Կանայք հանուն խաղաղության» արշավը»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ որքան շատ կին միանա խաղաղության այս արշավին, այնքան այն ավելի զորեղ կդառնա:

«Այս արշավը չի ճանաչում ազգություն, կրոն, մաշկի գույն, բոլորը կարող ենք միանալ խաղաղության այս կոչին: Մենք հավատում ենք, որ Մայրական տիեզերական սիրո առաջ անզոր են աշխարհի բոլոր զենքերը»,- եզրափակել է Աննա Հակոբյանը։

Հանդիպմանը Արցախում ակտիվ գործունեություն ծավալող կանայք շեշտել են, որ նախաձեռնությունը ողջունում են եւ պատրաստ են աջակցել։ «Հայ օգնության միության» ներկայացուցիչ Արմինե Հարությունյանը, բարձր գնահատելով նախաձեռնությունը, շեշտել է, որ հատկապես Արցախում բնակվող կանայք շատ լավ գիտեն խաղաղության գինը։ «Բոլորս էլ ունեցել ենք թանկ կորուստներ։ Մենք մեզ վրա զգում ենք այդ ցավը եւ շատ լավ գիտենք՝ ինչ է նշանակում խաղաղություն»։ Սուսաննա Հայրապետյանն էլ հավելել է, որ վարչապետի տիկնոջ նախաձեռնությունը Արցախում ողջունելի է, եւ արցախցի կանայք պատրաստակամ են օգտակար լինել։

Հանդիպմանը տեղի է ունեցել «Կանայք հանուն խաղաղության» կայքի շնորհանդեսը։ 

Այդ կայքում ներկայացված են արշավի գործունեությունը, արժեքներն ու նպատակները։ Կայքի «Ես աջակցում եմ» բաժնում ինչպես անհատները, այնպես էլ կազմակերպությունները կարող են գրանցվել եւ դառնալ արշավի համակիր։

Տպել
2656 դիտում

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

1 զոհ, 1 վիրավոր․ ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները