«Փուլային» շահարկումների առիթ հանդիսացած հայտարարության դրդապատճառները

Վերջին շրջանում Արցախի վերաբերյալ քննարկումների առանցքում էր «փուլային» կարգավորում ենթադրող փաստաթղթի գոյությունը: Եթե հակիրճ՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հանրային դիվանագիտության Ա. Գորչակովի անվան հիմնադրամի ներկայացուցիչների հետ կայացած կլոր սեղանի ընթացքում շրջանառության մեջ դրեց թեզ, համաձայն որի՝ հակամարտության կարգավորման ներկա փուլում բանակցությունների սեղանին դրված է փաստաթուղթ, որը ենթադրում է հակամարտության փուլային կարգավորում՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»:

Սրան հաջորդեցին հայկական կողմի հավաստիացումներն առ այն, որ որեւէ փաստաթուղթ չկա, որ Լավրովի նշած առաջարկը մերժվել է դեռեւս 2019թ., որ գործնականում կարեւորը ոչ թե կարգավորման փուլային կամ փաթեթային լինելն է, այլ դրա բովանդակությունը: Իսկ բովանդակության մեջ հայկական կողմի համար կարեւորը Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացումը (փաստացի՝ Արցախի անկախության ընդունումը) եւ ժողովրդի անվտանգության ապահովումն է: Այդ երկուսն էլ ներկա պահին դե ֆակտո ապահովվում են Արցախի Պաշտպանության բանակի կողմից, ինչն էլ, ի վերջո, թույլ է տալիս հայկական կողմին բանակցային սեղանի շուրջ նստել առանց ավելորդ նյարդայնության, ինչը պարբերաբար չի հաջողվում հակառակորդի մոտ:

Այդուհանդերձ, Լավրովի հայտարարությունը Հայաստանում ներքաղաքական շահարկումների առիթ էր դարձել: Չնայած հայկական պաշտոնական հերքումներին եւ պարզաբանումներին, շահարկումների մեծ մասը դադարեց այն ժամանակ, երբ նոր փաստաթղթի բացակայության մասին հայտարարեց Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան: Նա մասնավորապես նշեց, որ նոր փաստաթուղթ չկա, քանի որ չկա դրա կարիքը՝ «Մինսկի խմբի 2019 թ. մարտի 9-ի հայտարարության մեջ ասվում է՝ բանակցություններն ընթանում են փաստաթղթի շուրջ, որն արդեն առկա է բանակցությունների սեղանին»: Համանախագահների հայտարարության մեջ իրականում ասվում էր, որ հարցը պետք է կարգավորվի արդեն հստակեցված սկզբունքների հիման վրա, առանց որեւէ փաստաթղթի մասին հիշատակելու, սակայն դա չէ էականը:

Ցավալին այն է, որ շահարկումները սնվում են սեփական երկրի ներկայացուցիչների նկատմամբ անվստահությունից: Ընդ որում, նման վերաբերմունքը ինչ-որ առումով հասկանալի կլիներ այն դեպքում, եթե այդ անվստահությունը լիներ համատարած, բոլորի նկատմամբ: Այդ դեպքում, շահարկումներից խուսափելու համար, բավարար կլիներ կա՛մ ընդհանրապես հրաժարվել տեղեկատվությունից, ինչը գրեթե անհնար է 21-րդ դարում, կա՛մ ինքնուրույն ու հետեւողականորեն ուսումնասիրել յուրաքանչյուր լուրը, հասկանալ դրա ենթատեքստն ու այն, թե ինչ համատեքստում է պետք այն ընկալել: Այս հարցը, թերեւս, վերաբերվում է հասարակության մեդիագրագիտությանը եւ առանձին քննարկման թեմա է:

Ինչ վերաբերվում է Լավրովի հայտարարության հնարավոր դրդապատճառներին, ապա չի կարելի բացառել, որ Լավրովի հայտարարությունը յուրօրինակ արձագանք է Արցախում կայացած ընտրություններին եւ դրանց արդյունքում ձեւավորված նոր իշխանությանը: Սակայն ամենահավանական տարբերակներից մեկը կողմերին «իրականություն» վերադարձնելն է: Խոսքը, բնականաբար, ռուսական կողմի պատկերացրած իրականության մասին է:

Ռուսական փորձագիտական շրջանակների կողմից բազմիցս կարծիքներ են  հնչել, որ ոչ Բաքուն, ոչ Երեւանը չեն պատրաստվում զիջումների գնալ, այլ ուղղակի ժամանակ են ձգձգում՝ առերես ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, բայց զարգացնելով յուրաքանչյուրն իր օրակարգը։ Այս տրամաբանության զարգացումը բերում է այն մտքին, որ նման պայմաններում իրավիճակի վրա բեկումնային ազդեցություն կարող է ունենալ միայն արտաքին ուժերից որեւէ մեկը։ Ընդ որում, ոչ բոլոր արտաքին ուժերից, այլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից, իսկ համանախագահներից ամենաակտիվը, իհարկե, Ռուսաստանն է: Այս պնդումը հիմնավորվում է նրանով, որ թե՛ 1994-ին, թե՛ 2016-ին հրադադարը կնքվել է հենց Ռուսաստանի նախաձեռնությամբ:

Այդպիսով, ռուսական կողմի ընկալմամբ, հենց ՌԴ-ին է վիճակված լուծել առկա պարադոքսալ իրավիճակները, երբ, օրինակ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարում է, որ իրենք հավատարիմ են ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափին եւ կողմ են «ինտենսիվ բանակցություններ վարելուն», իսկ նախագահ Իլհամ Ալիեւը սպառնում է ռազմական ճանապարհով «վերադարձնել Ղարաբաղը»:

Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ նմանատիպ հայտարարություններով Լավրովը փորձում է որոշակի փակագծեր բացել, հընթացս շոշափելով հակամարտող երկրների թույլ կողմերը: Ի վերջո պետք չէ մոռանալ, որ ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը, այնպես էլ Ռուսաստանն իր կենսական շահերն ունի մեր տարածաշրջանում:

Տպել
51988 դիտում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ինքնասպանություն է գործել ՌԴ քաղաքացի

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա