Ուղեւորները գոհ են, որ հասարակական տրանսպորտը գործում է, վարորդները՝ դժգոհ, որ բավարար եկամուտ չունեն. գուցե էլ չաշխատեն

Այսօրվանից Հայաստանում վերսկսվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը: Երկու ամիս տեւած  դադարից ու բազմաթիվ սահմանափակումներից հետո անսովոր էր քաղաքում նման ակտիվություն ու շարժ, շտապող մարդկանց մեծ բազմություն տեսնել: Չնայած կորոնավիրուսի տարածման չնվազող տեմպերին փողոցները սովորականից ավելի մարդաշատ էին անգամ քաղաքի ծայրամասերում: Տրանսպորտից օգտվողների թիվն էլ քիչ չէր:

«Հայկական ժամանակը» շրջեց մայրաքաղաքի որոշ հատվածներում եւ ծանոթացավ ընդհանուր իրավիճակին: Կանգառներում  հսկում էին ոստիկաններ, իսկ տրանսպորտից օգտվողներն ու վարորդները պարտադիր դարձած դիմակներով ու ձեռնոցներով էին: Ոստիկանության աշխատակիցները մեզ հայտնեցին, որ դեռեւս որեւէ խախտում չեն հայտնաբերել, պահպանվում են պարետի բոլոր ցուցումները:

Այսօր պարզապես զբոսնող ու դիմակ կրող անձանց թիվն էլ շատ-շատ էր, ամեն երկրորդը զինված էր պաշտպանիչ միջոցներով: Մարդիկ լցված էին լավատեսությամբ, վախեցած չէին, բայց կրում էին պաշտպանիչ այդ միջոցները:

50-ից բարձր տարիքի մի քանի կանանց ձեռքին տոպրակներով դեղեր կային, նրանցից շատերը նշեցին, որ վաղուց դուրս չեն եկել տնից, բացառությամբ՝ մթերքի համար գնումների գնալը: Որոշներն էլ նշեցին, որ մասնավոր տեղերում են աշխատում ու այս ընթացքում փակված են եղել տներում, այսօր տրանսպորտի վերագործարկմանը զուգահեռ վերսկսվել է նաեւ վերջիններիս աշխատանքը:

Հարցվածների մեծ մասն արդեն օգտվել եւ կամ օգտվելու էին հասարակական տրանսպորտից: Մարդկանց մեծ մասը շտապում էր աշխատանքի, մուսը՝ բանկ, պոլիկլինիկա կամ էլ վաղուց հետաձգած մի գործ ավարտին հասցնելու: Մեր զրույցում երիտասարդներն ասում էին՝ գնում են ընկերներին տեսնելու կամ աշխատանքի: 

Կանգառում մեզ հանդիպեցին նաեւ մարդիկ, ովքեր տեղյակ չէին, որ տրանսպորտով երթեւեկելու համար դիմակը պարտադիր է: Լսելով լուրը որոշեցին դիմակ գնելու փոխարեն փոխադրման միջոցը փոխել, օգտվել տաքսի ծառայությունից: Որոշ մարդիկ էլ դեռ տեղյակ չէին, որ տրանսպորտն արդեն աշխատում է:

«Պոլիկլինիկա եմ գնալու, 40 համարին եմ սպասում, բայց հույս չունեմ, որ կգա: Այն ժամանակ մեռած էր, հիմա գուցե վերակենդանացել է»,- կատակեց հարցվածներից մի կին: Նշեց, որ երկար ժամանակ տանն է եղել: Այլընտրանք չի ունեցել, քանի որ տաքսիներով երթեւեկել իրեն թույլ տալ չէր կարող:

Ուրախացած ու աշխուժացած մեր համաքաղաքացիների ֆոնին, սակայն, տխուր էր վարորդների տրամադրվածությունը՝ կապված ուղեւորահոսքը փոքր լինելու հետ, ինչը նշանակում է սակավ եկամուտ: Մի կողմից, որքան էլ սահմանափակումները մեծապես թուլացվել են, շատերը շարունակում են տներից աշխատել, փակ են կրթական հաստատությունները, մյուս կողմից էլ պարետատան սահմանած նոր կանոններով խստիվ արգելվում է կանգնած ուղեւոր փոխադրելը: Իսկ այն, որ միայն նստատեղերի քանակով ուղեվարձ ստանալը շահավետ չէ եւ հենց այդ պատճառով է լուռ համաձայնությամբ թույլատրվում երթուղայինների գերբեռնված աշխատանքը, վաղուց նորություն չէ:   

13 համարի ավտոբուսի վարորդներից մեկը մեր զրույցում նշեց, որ չնայած սակավ ուղեւորահոսքին, ստիպված է աշխատել, քանի որ ապրուստի միջոց չունի: «Նախկինում օրվա ապլանը ֆիքսված գումար է եղել, բայց նորմալ ուղեւորներ կային, հիմա չգիտեմ ինչ կլինի»,- ասաց նա:

Մեր մեկ այլ զրուցակից՝ 45 համարի երթուղայինի վարորդ էլ ասաց. «Նստում են ընդամենը 6-7 հոգի, նախկինում դրված պլանը կատարել ենք՝ 14 հազար դրամ տվել գծատիրոջը, բայց էլի օր է եղել գրոշներ ենք տուն տարել: Այսօր 2 ռեյս քշել եմ, ընդամենը 2 հազար դրամ եմ աշխատել, օրվա վերջ կերեւա, թե հնարավո՞ր է այս ձեւով շարունակել: Գծատիրոջն ի՞նչ կա, իրենք իրենց գումարը ստանում են ու մի կողմ քաշվում, էդ մենք էնք, որ ….»: Այս վարորդն անգամ կառավարության աջակցության համապատասխան ծրագրից չի կարողացել օգտվել, քանի որ գրանցված աշխատող չի եղել: Ըստ նրա, մեքենան վթարի է ենթարկվել, որից հետո աշխատանքից ազատել են, ապա նորից վերականգնել, բայց չի հասցել դառնալ գրանցված աշխատող: «Երկու ամիս կինս ու ես չենք աշխատել, 2 երեխա ունենք»,- ասաց նա: Մեր հարցին, թե իսկ ինչպե՞ս են ապրել, պատասխանեց՝ օդով:

Մեկ այլ ավտոբուսի վարորդ էլ ասաց, որ մինչեւ երեկո կաշխատի այս ձեւով, բայց եթե օրվա վերջում գումար չմնա, վաղը երթուղի դուրս չի գա:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը եւս այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ աննախադեպ ցածր ուղեւորահոսք կա: Իսկ այն հարցին, թե ինչ է լինելու նման պայմաններում աշխատող եւ պլանը չկատարող վարորդների հետ, Սարգսյանը պատասխանել է. «Մասնավոր կազմակերպություններն իրենք են որոշում իրենց գործունեության հետ կապված սահմանաչափերը: Բայց այսօր օրվա վերջում կամփոփենք, վաղն էլ կաշխատենք եւ դրանից հետո պարզ կդառնա, թե ինչ ճանապարհով պետք է առաջ շարժվենք: Ուղեւորահոսքը քիչ է, շահութաբերություն ընդհանրապես չկա»:

Հիշեցնենք՝ պարետի որոշմամբ՝ խիստ պայմաններ են սահմանված եւ՛ հասարակական տրանսպորտը շահագործող ընկերությունների, եւ՛ վարորդների, եւ՛ ուղեւորների համար: Խախտողներին նախատեսված է տուգանք: Անդրադառնալով պահպանվող կանոններին Սարգսյանը նկատել է. «Բոլոր ավտոբուսները, երթուղայինները ապահովված են մանրադրամի համար նախատեսված արկղերով, ախտահանիչ նյութերով: Կարող են լինել եզակի դեպքեր, որ նյութերը չունենան, բայց այդ մասին հստակ հանձնարարական է տվել քաղաքապետը: Այս պահին ախտահանիչ միջոցներն ու դիմակները ձեռք են բերում գիծը շահագործող ընկերությունները, իսկ վերահսկելու առումով նշեմ, որ ինչքան էլ մենք հավելյալ ներուժ ներգրավենք, որ իրականացնենք այդ վերահսկողությունը, 800 գազելի եւ 300 ավտոբուսի շրջանում մարդկային ռեսուրսը չի բավարարի: Այդ պատճառով կխնդրեի մեր քաղաքացիներին ուշադիր լինել այլ քաղաքացիների նկատմամբ, հուշել, թե ինչպես պետք դիմակը կրել եւ այլն»:

Տպել
4449 դիտում

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)