Կլինեն բացօթյա ներկայացումներ ու համերգներ. երգիչներին սպասեք նաև ձեր բակերում. Խզմալյանը՝ աշխատանքի նոր սկզբունքի մասին

Առաջիկայում հնարավոր են թատերական եւ համերգային բացօթյա ներկայացումներ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նախաձեռնությունը հենց նրանն է:

Փոխնախարարը մտահոգություն հայտնեց, որ եթե ոչինչ չարվի, մի քանի ամսից մեծ հարցական կլինի, թե կկարողանան ոլորտը վերադարձնել իր նախկին մակարդակին. «Երաժշտի, ջութակահարի դաստակը, դերասանի մարմինը չեն կարող ծուլանալ, դա լուրջ մասնագիտական հետեւանքներ ունի, դրա համար մենք քննարկել ենք եւ պարետին ուղարկել առաջարկներ»:

Փոխնախարարն առաջարկել է, որ յուրաքանչյուր պետական մշակութային կառույց ունենա իր պատասխանատուն, ինչը կա նաեւ պարետատան ցուցումների մեջ: Յուրաքանչյուր կառույցից պահանջելու են փորձերի ամսական ժամանակացույցը, թե ովքեր են գալու, որտեղ են դրանք անցկացվելու, քանի հոգի են լինելու եւ այլն:

«Յուրաքանչյուր մասնակից փորձից առաջ ջերմաչափվելու է: Յուրաքանչյուր աշխատակցի համար մենք անկետա ենք բացելու, որպեսզի, Աստված չանի, եթե վաղը որեւէ խնդիր լինի, մենք հստակ պատմությունն ունենանք՝ ում հետ է շփվել, երբ, ինչ քանակությամբ մարդիկ են եղել»,- նկատեց Խզմալյանը:

«Այս առաջարկին շատ ակտիվ արձագանքեց ոլորտը, որովհետեւ կատարողական արվեստները պահանջում են մարզական պատրաստվածություն: Անցած երկու եւ ավելի ամիսների հարկադիր պարապուրդը չենք կարող ասել, որ շատ ողբերգական հետեւանքներ է ունեցել ոլորտի վրա, բայց, բնականաբար, եթե վիճակը երկարաձգվի եւս մեկ, երկու ամիս, կարող է վատ անդրադառնալ: Այս իրավճակին համակերպվել չի նշանակում՝ պարփակվել տանն ու կործանել բոլոր ձեռքերումները՝ վտանգի տակ դնելով մեր մասագիտական որակը»,- ասաց նա:

Փոխնախարարի համոզմամբ՝ առաջնային խնդիրն առաժմ ոչ այնքան համերգների կամ ներկայացումների կազմակերպումն է, որքան արտիստների մարզական վիճակի պահպանությունը: Նկատեց, որ Երեւանում բազմաթիվ շենքեր կան, որոնք համապատասխան մեծ ու բաց տարածքներ ունեն. պահպանելով սոցիալական հեռավորությունը՝ կարելի է այդտեղ որեւէ միջոցառում իրականացնել՝ պարետատան բոլոր ցուցումներին համապատասխան: «Փոքր խմբերով կարող են երաժիշտները երգել անգամ շենքերի բակում, եւ քաղաքացիները պատշգամբներից հետեւելու հնարավորություն կունենան: Մենք նման կառույցներ շատ ունենք, բացօթյա խաղահրապարակներ, որոնք 4 կողմից բնակելի շենքերով են շրջապատված»,- ասաց նա:

Մեր հարցին, թե այս մոտեցմամբ առաջին թատերական կամ համերգային ներկայացումները ե՞րբ հնարավոր կլինեն վայելել, փոխնախարարն ասաց, որ շատ չի ուշանա: «Վստահ եմ, որ, ըստ զարգացումների, մենք կարող ենք շատ բնական եւ ողջամիտ ձեւաչափեր գտնել: Այստեղ ամենա ոչ շահեկան վիճակում պարային խմբերն են, որովհետեւ նրանք ենթադրում են անմիջական շփում, բայց հանդիպումներ ենք ունեցել կոլեկտիվների ղեկավարների հետ: Պարզվեց, որ, դարձյալ պահպանելով որոշակի հեռավորություն, մասագիտական վարժանքներ կարելի է իրականացնել»:

Ըստ փոխնախարարի՝ առաջիկա մի քանի ամսիների փակ տարածքներում միջոցառումների մասին մտածելն ավելորդ է: Նույն տրամաբանությամբ վերանայել են նաեւ դրամաշնորհները: Դրանց մի մասը, որը հնարավոր է անցկացնել առցնաց տիրույթում, տեղափոխել են, որը հնարավոր է եղել հետաձգել, հետաձգել են:

Տպել
1938 դիտում

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել