Զոհրաբ Մնացականյանը տեսակապով մասնակցել է ԱՊՀ նախարարական համաժողովի նիստին

Տեսակապի միջոցով տեղի ունեցած ԱՊՀ նախարարական համաժողովի նիստում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացալանյանը հանդես է եկել բացման խոսքում: ՆԱխարարը նախ բոլորին մեկ անգամ ևս  ողջունել և շնորհավորել է մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակի 75-ամյակի առիթով:

«Մայիսի 9-ը սուրբ ամսաթիվ է մեր ժողովուրդների համար, որոնք մեծագույն կորուստների գնով վճռական ներդրում ունեցան ֆաշիզմի ջախջախման գործում: Ֆաշիզմի դեմ պայքարում իր ծանրակշիռ ավանդն է ունեցել հակահիտլերյան կոալիցիան: Զոհվածների, նացիստական տիրապետության հաստատման սպառնալիքի հանգեցրած իրական պատճառների մասին հիշողությունն այսօր էլ մեզ պարտավորեցնում է համատեղ դիմակայելու նացիզմի և ֆաշիզմի հերոսացման փորձերին, ռազմատենչ ազգայնականության և այլատյացության գաղափարախոսության տարածմանը»,-ասել է Մնացականյանը:

Այնուհետ նախարարը Աբդուլազիզ Հաֆիզիին շնորհակալություն է հայտն է հայտնել նիստն անցկացնելու նախաձեռնության համար, որն, ըստ էության, ԱՊՀ կանոնադրական մարմնի՝ կառույցում նպատակաուղղվածությամբ և հագեցվածությամբ առանձնացող Ուզբեկստանի նախագահության շրջանակներում նախատեսված առաջին միջոցառումն է:

Համավարակն, ըստ Զոհրաբ Մնացականյանի, իրապես, առաջ է բերում փոփոխություններ ինչպես գլոբալ, այնպես էլ  ազգային մակարդակներում, ներառյալ՝ և՛ ԱՊՀ, և՛ նրա մարմինների գործունեության  համատեքստում: Ելույթի իր խոսքում նախարարը ներկայացրել է Հայաստանում առկա կորոնավիրուսային իրավիճակը:

«Այսօրվա դրությամբ Հայաստանում ունենք նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության  ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն՝ առողջացած, և ցավոք, 47-ը՝ մահվան ելքով: Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, որը մայիսի 4-ից գործում է որոշակի թուլացումներով: Թույլատրված են տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակները՝ պայմանով, որ գործատուները համավարակի տարածման կանխարգելման նպատակով ապահովեն աշխատանքի համապատասխան պայմաններ:

Հայաստանում հասարակությունն աստիճանաբար հարմարվում է համավարակի պայմաններում ապրելուն, և մեր կառավարությունն արդեն իսկ գործարկել է համավարակի բացասական հետևանքների նվազեցմանն ուղղված 17 աջակցության ծրագրեր՝ շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլարին հասնող ընդհանուր գումարով»:

Այնուհետ ՀՀ արտգործնախարարն անցում է կատարել օրվա թեմային: Նշել է, որ Հայաստանը համաձայնեցված հարցերի շուրջ առարկություններ չունի և պատրաստ է աջակցել դրանց։

«Միաժամանակ, կցանկանայի առանձին մի քանի խոսք ասել։ Առաջարկված հարցերի ցանկը, տեսականորեն, կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին խմբին պատկանում են այն հարցերը, որոնցով առաջխաղացմանը  կորոնավիրուսային վարակի տարածման դինամիկան ներազդում է նվազ չափով: Դրանց թիվն է դասվում, մեր կարծիքով,  «Մշակութային մայրաքաղաքը» շատ հետաքրքիր նախագիծը, որի իրագործման իրավունքը 2022թ․ կփոխանցվի ղրղզական Կարակոլ քաղաքին։

Այդ շարքին են դասվում նաև այն համաձայնագրերի նախագծերը, որոնք շահագրգիռ պետությունների ձևաչափով կկարգավորեն պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հումանիտար ականազերծումը, համատեղ (միացյալ) հաղորդակցման համակարգը, ԱՊՀ մասնակից պետությունների՝ արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորման (վերացման) համար ուղարկվող սահմանապահ և այլ գերատեսչությունների խմբավորման կազմում ներառման համար այդ թվում հայաստանյան կողմից առաջարկվող ստորաբաժանումների կազմավորումների ցանկի արդիականացումը։ 

Դրանք միջպետական փոխգործակցության կարևոր ուղղություն և կարևոր փաստաթղթեր են։

Ի դեպ, գրեթե երկու տասնամյակի ընթացքում ԱՊՀ շրջանակներում տվյալ ուղղությունների վերաբերյալ ընդունված փաստաթղթերի ծավալի վերլուծությունից երևում է, որ դրանք ստորագրողներն այն երկրներն են, որոնք ոչ միայն կազմակերպության, այլև՝ հինգ կամ վեց պետություններ միավորող առավել խորացված ձևաչափերում գործնականում հաստատել են տվյալ ոլորտներում առավել սերտորեն համագործակցելու իրենց պատրաստակամությունը։ 

Ավելին, վերոնշյալ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում աշխատանքը առավել հեռու է գնացել, և գուցե իմաստ ունի դիտարկել այդ շրջանակներում ուժերի կետրոնացման անհրաժեշտությունը:

Ինչ վերաբերում է մեր օրակարգի հարցերի երկրորդ խմբին, ապա դրանց շարքին կարելի է դասել այն հարցերը, որոնց լուծման համար ակնհայտորեն ստիպված կլինենք հաշվի առնել համավարակի գործոնը:

Դրանք են միջազգային երիտասարդական համագործակցության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, զբոսաշրջության, ցանցային համալսարանի և մշակույթի ոլորտում համագործակցության հիմնական միջոցառումներին առնչվող համագործակցային ռազմավարությունները:

Սկզբունքորեն, այս փաստաթղթերը մշակվել են նախկինում ընդունված նմանատիպ որոշումների շարունակականության ապահովմանը համահունչ և հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ մոտ ժամանակներս ստիպված կլինենք ավելի ինտենսիվորեն գործարկել փոխգործակցության հեռահար մեթոդները: Ենթադրում եմ, որ այդ գործոնը կարտացոլվի և հաշվի կառնվի ԱՊՀ ճյուղային համագործակցության համապատասխան մարմինների կողմից միջոցառումների իրականացման միջնաժամկետ ծրագրերի մշակման ընթացքում: 

Այս բարդ շրջանում պետությունների համաձայնեցված գործողությունները, այդ թվում՝ ուղղված կորոնավիրուսային համավարակի կանխարգելման միջոցառումների համակարգմանը, առավել քան անհրաժեշտ են: Կազմակերպության ձևաչափում, հենվելով տարիների ընթացքում լրամշակված իրավական հիմքին, անհրաժեշտ կլինի շեշտադրումն անել ոչ թե պարզապես տնտեսության, այլ դրա նորարարական բաղկացուցչի վրա, և հաշվի առնելով նոր իրողություններն առաջ մղել մշակութային-հումանիտար համագործակցությունը, փոխգործակցությունը երիտասարդական քաղաքականության, զբոսաշրջության, գիտության և այլ ոլորտներում։

Եվ վերջում, հարգելի Աբդուլազիզ Հաֆիզի, ես ստիպված եմ արձագանքել իմ գործընկերոջ՝ հարգարժան պարոն Մամեդյարովի կողմից բարձրացված հարցին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ 

Ես մտադիր չեմ երկար խոսել այս թեմայի շուրջ, մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել այդ ձևաչափում: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել այն: Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են: 

 Այդ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար:

Հենց այդ մոտեցմամբ շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հասնելու մտադրությամբ աշխատանքը խաղաղ կարգավորման շրջանակներում:

 Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ Աբդուլազիզ Հաֆիզի, Ձեր նախաձեռնության և այսօրվա մեր նիստն անցկացնելու հնարավորության համար: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Սերգեյ Լեբեդևին շատ արդյունավետ աշխատանքի և այս ողջ ժամանակահատվածում մեր աշխատանքի կազմակերպման համար: Ես իրապես բարձր եմ գնահատում դա»,-ելույթը եզրափակել է Զոհրաբ Մնացականյանը:

 

Տպել
1360 դիտում

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին