Տաթևիկ Ռևազյանին ուղղված, սեռով պայմանավորված, վիրավորանքն անարձագանք մնաց․ պատգամավորը՝ Թաթոյանին

Ինչպե՞ս է լինում, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի ԱԺ-ում հնչեցված սեռական բնույթի հայհոյանքը ձեր կողմից որեւէ արձագանքի չի արժանանում, սակայն ձեր կողմից պաշտոնական հայտարարություն է տարածվում միեւնույն պատմության մեկ այլ դրվագի վերաբերյալ, եւ դա ձեր կողմից բնորոշվում է՝ որպես կնոջ՝ սեռի հիմքով պայմանավորված վիրավորանք։ Սա պատահականությո՞ւն է, օրինաչափությո՞ւն, թե՞ թերացում։ Այս մասին այսօր ԱԺ-ում դիմելով ՄԻՊ Արման Թաթոյանին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Դա ո՛չ պատահականություն է, ո՛չ օրինաչափություն է, ո՛չ թերացում է։ Դա օբյեկտիվ աշխատանք է։ Խոսքը վերաբերում է կնոջ պաշտպանությանը, այն էլ՝ ընդդիմադիր ներկայացուցչի»,- պատասխանեց Թաթոյանը՝ կրկնելով, որ կնոջ սեռը թիրախավորելով՝ վիրավորանք է հասցվել։ Ինչ վերաբերում է դրանից առաջ երկու պատգամավորների վիրավորական արտահայտություններ հնչեցնելուն, ՄԻՊ-ն ասաց, որ իր կողմից արված հայտարարությունը կունենար քաղաքական հենք եւ նշանակություն։ Այսպես, նա պնդեց, որ շատ ճիշտ է արել, որ հայտարարություն չի տարածել, կարծում է, որ կնոջ հետ կապված խնդիրը լրիվ ուրիշ հարթության վրա է։

Իսկ հետագայում տեղի ունեցած բռնության դեպքի վերաբերյալ, Թաթոյանի խոսքով, ՄԻՊ-ը նախաձեռնել է անհապաղ քննարկում, աշխատանքային խմբեր են այցելել արագ արձագանքման, ոստիկանության բաժիններ, հիվանդանոցներ։ «Հիմա այդ գործը գտնվում է քննարկման փուլում, պարզաբանումների պահանջով գրություններ են հասցեագրված ոստիկանություն, եւ այդ գրությունների արդյունքներով պայմանավորված՝ կտրվեն համապատասխան գնահատականներ»,- ասաց Թաթոյանը եւ հավելեց, որ ՄԻՊ-ի իրավասությունը սպեցիֆիկ է, եւ միջազգային կանոնները նույնպես այդտեղ շատ կարեւոր են։

«Ես ձեզ հետ բացարձակ համաձայն չեմ, որովհետեւ այն հայհոյանքը, որը հնչել է այստեղ, դրանից ավելի վատ օրինակ մարդու արժանապատվությունը վիրավորելու, չեմ կարող գտնել առհասարակ»,- արձագանեց պատգամավորն ու հիշեցրեց եւս մեկ սեռով պայմանավորված վիրավորանք, որին ՄԻՊ-ը եւս չի արձագանքել։ «Խոսքը նույն ֆրակցիայի ղեկավարի արտահայտությանն է վերաբերում Քաղավիացիայի ղեկավարի՝ Տաթեւիկ Ռեւազյանի հասցեին, որը նույնպես սեռի հիմքով էր պայմանավորված»,- ասաց Հովհաննիսյանը եւ խնդրեց չընդունել սա որպես անձնական վերաբերմունք։

«Պարո՛ն Հովհաննիսյան, ես ոչ մի բանն էլ անձնական չեմ ընդունում, ՄԻՊ-ը իրավունք չունի նման սկզբունքներով աշխատել»,- ասաց Թաթոյանն ու շարունակեց, որ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպն իր համար տգեղ է։ «ՄԻՊ-ը չի կարող կոնկրետ քաղաքական միջադեպի քաղաքական մարդկանց հետ կապված գնահատական տալ։ Դուք պատկերացնո՞ւմ եք ՄԻՊ-ի աշխատանքը։ Ես իմ աշխատանքի ընթացքում անում եմ կանխարգելիչ հայտարարություններ՝ նպաստելու համար այս միջադեպերի բացառմանը»,- շեշտեց նա։

Տաթեւիկ Ռեւազյանի հետ կապված միջադեպի հարցի բարձրացումը, Թաթոյանի պնդմամբ, կօգնի իրեն կոտրել 2 կարծրատիպ։ Նա ասաց, որ ՄԻՊ-ի պաշտոնը նրա համար է, որ ոչ թե պաշտպանի պաշտոնատար անձին, այլ քաղաքացուն, որոշակի դեպքերում՝ նաեւ ընդդիմությանը։ «Գոյություն ունի միջազգային կանոն, այդ կանոնը ամրագրված է Սահմանադրական օրենքում, որն արգելում է ՄԻՊ-ին եւ պետական կառավարման մարմիններին դիմել ՄԻՊ-ին»,- ասաց նա եւ հավելեց, որ, իհարկե, վիրավորական է հղի կնոջ նկատմամբ այդպիսի արտահայտություններ թույլ տալը, բայց ՄԻՊ-ը չի կարող սկսել պաշտպանել բոլոր կառավարման մարմինների ղեկավարներին։

Տպել
1938 դիտում

Համոզված ենք, որ խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա հակամարտությանը. Միրզոյան

Տղամարդը շրջել է լիցքավորված ատրճանակով, փամփուշտներով, պարսատիկով ու դանակներով

Պետք է պահպանել ԵԱՀԿ արդիականությունը՝ որպես երկխոսության հակամարտությունների լուծման հարթակ․ Իեն Բորջին

Ցավոք, մեր տարածաշրջանը զերծ չէ լրջագույն մարտահրավերներից, որոնք խաթարում են ԵԱՀԿ առանցքային սկզբունքները. Միրզոյան

Քասախում վիճաբանության ժամանակ ինքնաձիգից կրակոցներ են արձակվել

«Քրիստոնյա՞ ես, հա, «հ...մփ արա». Գալստանյանի աջակիցները հայհոյում, վիրավորում և թքում են քաղաքացիների վրա (տեսանյութ)

Երևանում փակ փողոցներ չկան. հայտնի է բերման ենթարկված անձանց թիվը

Մարդկանց սակավության պատճառով Գալստանյանի աջակիցները փողոցը փակել են ինքնագլորներով (տեսանյութ)

Բագրատ Գալստանյանի համակիրները անկառավարելի վարք են դրսևորում, հարձակվում քաղաքացիների վրա (տեսանյութ)

Կալանավորը ՔԿՀ-ից տեղափոխվել է բժշկական կենտրոն, սոնոգրաֆիայի սենյակում փորձել են թմրանյութ փոխանցել

Բակային հատվածներում հանգիստ լուսավորություն է պետք․ Ավինյան

Մետրոպոլիտենն անցել է ժամը 07։00-ից մինչև 24:00-ը աշխատանքային գրաֆիկին

ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Հայաստան

Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ին արձանագրած սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ

Մեքենան գլխիվայր շրջվել է. կան տուժածներ (լուսանկարներ)

Փակ ճանապարհներ ու փողոցներ չկան. ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների նոր թիվը

Ինչպես է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայհոյում քաղաքացուն (տեսանյութ)

Հանրապետությունում փակ փողոցներ չկան, ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների մասին. թարմացվող

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. միջադեպի մասնակիցների թվում կան անչափահասներ

Բագրատ Գալստանյանի «տոտալ շրջափակման» կոչից հետո որքան է Երևանում փողոցների ծանրաբեռնվածությունը

Վայոց ձորի մարզում ճանապարհ փակելու ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառած անձը կալանավորվել է

Երևանում ճանապարհներից մեկը փորձել են պարալիզացնել չոր խոտի տուկերով (տեսանյութ)

Վարորդները հրում են աղբամանները ճանապարհից դուրս՝ վերականգնելով երթևեկությունը (տեսանյութ)

Մայրաքաղաքի որոշ փողոցներում ակցիաներ են, մարդկանց սակավության պատճառով աղբամաններով են փակվում ճանապարհները

Հրդեհի հետևանքով մեքենան վերածվել է մոխրակույտի

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)