Այսօր մեր ամենանվիրական տոներից մեկն է, սրբագործված հայ ժողովրդի տարբեր սերունդների անձնազոհությամբ. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առիթով: Նախագահի ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,
Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ: Այսօր տոն է յուրաքանչյուրիս ընտանիքում, մեր ամենանվիրական տոներից մեկը, որը սրբագործվել է հայ ժողովրդի տարբեր սերունդների խիզախությամբ ու անձնազոհությամբ:
Տասնամյակներ շարունակ մենք մեծագույն խանդավառությամբ ու ցնծությամբ տոգորված տոնում էինք Մայիսի 9-ը, տոնում եւ խորին հպարտությամբ մեծարում էինք մեր պապերին ու հայրերին, ովքեր Խորհրդային Միության ժողովուրդների հետ միասին կերտեցին Մեծ Հաղթանակը: Նրանք մեզ համար անիրական կերպարներ էին, հերոսության տիպար, ում օրինակով հետագայում պիտի զենք վերցնեինք ու կռեինք մեր բաժին հաղթանակը, գրեինք պատմության մեր էջը: Իսկ այդ էջը հերոսական է ու փառավոր:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծումը եւ Շուշիի ազատագրումը եռապատկեցին այդ տոնի բերկրանքը՝ դառնալով համայն հայության մեծագույն հաղթանակը, բազմահազար քաջ հայորդիների ոգու, մտքի ու բազկի հաղթանակը: Մենք ապացուցեցինք մեզ եւ աշխարհին, որ կարող ենք կռվել մինչեւ վերջին շունչը եւ պաշտպանել հող հայրենին, կարող ենք հառնել փլատակներից եւ կերտել պետություն, միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան, ազատ, անկախ ու ժողովրդավարական պետություն:
Մեր ժողովրդի հերոսական ավանդույթների շարունակողն այսօր երիտասարդ սերունդն է՝ հայրենասեր, կիրթ, խիզախ ու պատվախնդիր: Նրանք լավ գիտեն իրենց հայրերի ու պապերի արյամբ ձեռք բերված հաղթանակի գինը եւ այն պահում են աչքի լույսի պես:
Թանկագի՛ն բարեկամներ,
Այս տոնական օրը մենք նախ եւ առաջ հիշում ենք հայրենիքի համար զոհված մեր բոլոր հերոսներին, գլուխ ենք խոնարհում նրանց անմահ հիշատակի առջեւ: Մեր պարտքն է՝ իրականություն դարձնել նրանց իղձերն ու նպատակները, կառուցել հզոր, անվտանգ ու զարգացած երկիր:
Կեցցե՛ մեր հերոսական բանակը:
Փա՛ռք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:
Փա՛ռք ու պատիվ հայ ժողովրդին»:

Տպել
1287 դիտում

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը