1 տարի 8 ամսվա ընթացքում հաջողվել է պետբյուջեի եկամուտն ավելացնել 43,6%-ով․ վարչապետը ներկայացնում է 2019թ․ կատարողականը

Իմ զեկույցը բաղկացած կլինի 3 մասից․ առաջին մասը՝ բուն զեկույցի բովանդակությունը՝ 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ կորոնավիրուսի ճգնաժամը, երկրորդ մասը՝ կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում մեր կայացրած որոշումները, եւ վերջում՝ մեր հետագա անելիքները։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքը եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թեեւ նա պետք է ներկայացներ 2019 թվականի կատարողականը, սակայն ասաց, որ հասկանալի պատճառներով չի կարող սահմանափակվել միայն 2019 թվականով:

Ըստ վարչապետի ներկայացրած տվյալների՝ 2019 թվականին հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7,6%, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարեւան բոլոր երկրների եւ Եվրոպական տարածաշրջանի երկրների համար։ Նրա խոսքով՝ տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով։

Վարչապետի կարծիքով՝ ամենակարեւոր արդյունքներից մեկն այն է, որ մշակող արդյունաբերությունում աճը կազմել է 12%, եւ 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում մշակող արդյունաբերությունը դարձել է տնտեսության առաջատար ճյուղը։

«2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 14,7%-ով։ Հայաստանից ապրանքների եւ ծառայությունների արտահանումն աճել է 10,3%-ով, արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի, մրգային գինիների ապրանքախմբերում»,- ասաց Փաշինյանը։

2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2,2 միլիարդ դոլար, ինչը, վարչապետի խոսքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 միլիոն դոլարով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 635 միլիոն դոլարով։

«2018-2019 թվականների ընթացքում կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշը ավելացնել 505 միլիարդ դրամով։ Սա ավելի քան 1 միլիարդ դոլար է, եւ բյուջեի ցուցանիշներն այս առումով աճել են 43,6%-ով»,- ասաց վարչապետը՝ մեջբերելով մինչհեղափոխական շրջանում իր արած այն հայտարարությունը, որ պետական բյուջեի եկամուտները 1-2 տարվա ընթացքում պետք է աճեն 30-35%-ով եւ շեշտեց, որ 1 տարի 8 ամսվա ընթացքում հաջողվել է պետական բյուջեի եկամուտներն ավելացնել 43,6%-ով։

Փաշինյանն ընդգծեց՝ առաջիկա 5 տարիներին ՀՀ Կառավարության գործունեությունը միտված է լինելու ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող արտահանմանը միտված մրցունակ եւ ներառական տնտեսություն կառուցելուն։ Այս կոնտեքստում նա նաեւ ընդգծեց զբաղվածության խթանումը, աղքատության կրճատումը։

Ինչպես ներկայացրեց վարչապետը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2019 թվականին գրանցվել է շրջանառության շուրջ 30% աճ, որը ներառում է համակարգչային ծրագրավորման, էլեկտրոնիկայի ուղղություններ։ «Այս ցուցանիշներով ես ցանկացա ցույց տալ, որ կառավարության ծրագրի այն դրույթը, որ Հայաստանը պետք է դառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր, կոնկրետ ապահովել ենք ընթացքը դեպի այդ ուղղություն»,- ասաց նա։

Վարչապետը շարունակում է ներկայացնել կատարողականը, իսկ այն ներկայացնելուց հետո պատգամավորները հնարավորություն են ունենալու հարցեր ուղղել վարչապետին:

Տպել
5250 դիտում

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան