Չինաստանը նպատակադրված թաքցրել և ոչնչացրել է կորոնավիրուսի մասին կարևոր տեղեկություններ. 5 երկրներ զեկույց են հրապարակել

նկարի ձախ վերին անկյունում Ուհանի լաբորատորիան է, աջ վերին անկյունում՝ Չինաստանի նախագահը

5 անգլալեզու  երկրների հետախուզությունները հրապարակել են համատեղ զեկույց այն մասին, որ Չինաստանը նպատակադրված է թաքցրել եւ ոչնչացրել նոր տիպի կորոնավիրուսի մասին կարեւորագույն տեղեկություններ: Այս մասին հայտնում է ավստրալական Sunday Telegraph թերթը՝ պնդելով, որ ունի զեկույցի օրինակը:

Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել, սակայն ավստրալական թերթի այս պնդումը եւս մեկ կայծ է ավելացրել  Արեւմուտքի եւ Չինաստանի միջեւ բռնկված տեղեկատվական պատերազմին:

Sunday Telegraph-ը հայտնում է, որ «Հինգ աչք»  (Five Eye) անվանումով հետախուզական ալյանսը, որը միավորում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հետախուզական ծառայությունները, 15 էջանոց զեկույցում գրում է, որ չինական իշխանությունները վտանգի տակ են դրել այլ երկրներին՝ գիտակցաբար թաքցնելով կորոնավիրուսի մասին ուշագրավ տվյալներ:

Զեկույցում, ըստ թերթի հրապարակման, նշվում է, որ Չինաստանի իշխանությունները ստիպել են լռել բժիշկներին, որոնք փորձել են աշխարհին հայտնել վտանգների մասին, վերացրել են լաբորատոր էքսպերիմենտների հետքեր եւ հրաժարվել են օտարերկրյա գիտնականներին, որոնք աշխատել են նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման վրա, տրամադրել կարեւոր նմուշներ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Պետքարտուղար Մայք Փոմփեոն  արդեն քանիցս մեղադրել են Չինաստանին այն բանում, որ կորոնավիրուսն իբր ստեղծվել է Ուհանի վիրուսոլոգիայի ինստիտուտի լաբորատորիայում: Ի դեպ, այս թեմայի շուրջ հարյուրավոր մտորումներ  եւ քննարկումներ են եղել համաշխարհային մամուլի էջերում դեռ համաճարակի ամենասկզբից:

Մինչդեռ «Հինգ աչք»-ի զեկույցում, ըստ Sunday Telegraph-ի, չկան ուղիղ մեղադրանքներ այն մասին, որ վարակը ստեղծվել է չինական լաբորատորիայում: Այս թեմայի մասին զեկույցում ընդամենը թվարկվում են մի շարք կասկածելի հանգամանքներ եւ ստուգման անհրաժեշտություն պահանջող կասկածներ:

Պաշտոնական Չինաստանը վճռականորեն հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները եւ՛ տեղեկատվություն թաքցնելու, եւ՛ վարակի՝ լաբորատոր պայմաններում ստեղծված լինելու մասին:

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսը հրաժարվել է մեկնաբանել ավստրալական թերթի հրապարակումը:

«Ես ամեն օր հետախուզական տվյալներ եմ ստանում ամբողջ աշխարհից: Ես չեմ մեկնաբանում կոնկրետ հետախուզական գործողություններ եւ չեմ պատմում երբեք, թե ինչ եմ ինքս տեսել կամ ինչ չեմ տեսել: Դա սխալ կլիներ»,-այսօր, BBC-ի հետ զրույցում, ասել է Ուոլլեսը :

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի օր առաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, թե տեսե՞լ է ինքը ապացույցներն այն մասին, թե իբր կորոնավիրուսը ստեղծվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում, ասել էր. «Այո, այո, ես իսկապես դրանք տեսել եմ»: Իր այս խոսքերից հետո, սակայն, նա անմիջապես էլ հրաժարվել է խոսել մանրամասների մասին եւ սկսել է խորհրդավոր կերպով վերլուծել վարակի տարածման հնարավոր սխալների մասին, որոնք հավանական է՝ թույլ է տվել Չինաստանը:

ԱՄՆ-ի Ազգային հետախուզական ծառայության տնօրենը, սակայն, հենց նույն օրը հայտարարեց, որ ամերիկյան հատուկ ծառայությունները տարակարծիք են գիտնականների մի մեծ խմբի հետ, քանի որ կարծում են՝ վարակը ոչ թե մարդածին, արհեստածին ծագում ունի, այլ  բնության գործոնների հետեւանք է: Միաժամանակ, ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունից պաշտոնապես հայտնել են, որ խոստանում են մանրամասն հետաքննել իրենց փոխանցվող տեղեկությունները, որպեսզի հնարավոր լինի վերջնականապես հասկանալ՝ վարակի տարածումը սկսվել է կենդանիներից, թե՞ տարածման պատճառ է հանդիսացել Ուհանի լաբորատորիայում տեղի ունեցած ինչ-որ պատահար:

Այս ամենից հետո, կիրակի օրը, ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Փոմփեոն, ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում  հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն ունի «հսկայական քանակությամբ ապացույցներ այն մասին, որ վարակի տարածման սկզբնաղբյուր է հանդիսացել չինական լաբորատորիան»: Հատկանշական է, որ վայրկյաններ անց էլ Փոմփեոն հակասել է ինքն իրեն՝ լրագրողի այն հիշեցմանը, թե հետախուզական ծառայությունը առավել հավանական է համարել վարակի բնածին, ոչ թե արհեստածին  լինելը, պատասխանելով. «Այո, ճիշտ է: Ես տեղեկությանը ծանոթ եմ եւ դրա հետ համաձայն եմ»:

Բրիտանական The Telegraph թերթն էլ երեկ, MИ-6 հետախուզական ծառայության իր աղբյուրներին հղում տալով հայտնել է, որ բրիտանական հետախուզությունը արդեն վաղուց է հայտնում բրիտանական կառավարությանն այն մասին, որ Չինաստանի իշխանությունները թաքցրել են աշխարհից իրենց երկրում Covid-19 վարակի տարածման իրական մասշտաբների եւ  բռնկման հանգամանեների մասին տեղեկությունները:

Տպել
8783 դիտում

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

«Լադանիվա» խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու փորձերից, ԶՈՒ հեղինակությանը վնասելու գործելաոճից․ ՊՆ

Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին, ԵՄ-ն կուժեղացնի աջակցությունը Կիևին. Մակրոն

Էջմիածնից բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում

Երեխեք, ո՞նց եք․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Բամբակաշատում (տեսանյութ)

Կա՞ն հերթագրված երեխաներ․ վարչապետն այցելել է Մեծամորի Արևիկ բնակավայրի նորակառույց մոդուլային մանկապարտեզ (տեսանյութ)

Երևանի կենտրոնում բախվել են 4 ավտոմեքենա և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր

Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը հյուրընկալող երկիր

Եզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-ից

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Սալիվան

«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին

Չեմպիոնի գործն արժևորվում է իր կենդանության օրոք․ Արայիկ Հարությունյան

«Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Տոյոտա»-ն

Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը (տեսանյութ)

Նախագահը Լոս Անջելեսում խոսել է սահմանազատման գործընթացի, առկա զարգացումների, նաև քարոզչական ապատեղեկատվության մասին

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Երեկվա հանրահավաքին էլի թեզեր հնչեցին, որոնք վաղը միջազգային ատյաններում օգտագործելու են Հայաստանի դեմ․ Պետրոս Ղազարյան

ՌԴ իրավապահները տեղեկացրել են Տիգրան Ուրիխանյանին ձերբակալելու մասին

Անհնազանդության ակցիաների մասնակից 48 անձ է բերման ենթարկվել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում

Ֆրանսիայի Սեն-Ալբան ատոմակայանի վարչական շենքում հրդեհ է բռնկվել

Օդի ջերմաստիճանը կնվազի․ անձրևները կշարունակվեն, նաև կարկուտ կտեղա

Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում (տեսանյութ)

Թերությունները շտկված են․ վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին

ՄԻՊ աշխատակազմն արտակարգ ռեժիմով է աշխատում՝ բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված

Ոստիկանությունը րոպեների ընթացքում բացել է Գալստանյանի համակիրների փակած փողոցները

Ծառայակիցն ինքնաձիգն ուղղել է դեպի Նարեկ Նազարյանը, վիճաբանել են, կրակել է․ սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների մասնակից 41 անձ է տարվել ոստիկանության բաժիններ․ փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Աղոթում եմ, որ դուք սատկեք, ձեր բալեքը սատկեն. Գալստանյանի մարած շարժման մասնակիցը՝ ոստիկաններին (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 11-ին

Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը

Անհնազանդության ակցիաներ Երևանում․ ոստիկանությունը բերման է ենթարկում հասարակական կարգը խախտողներին

Ովքեր են Էջմիածնում բերման ենթարկված անձինք

ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը. «Տելեգրամ» ալիքներ

Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները