Իմ ու Օհանի իշխանությունը. Ալիս Դուրյանը կարծում է՝ սա այն սկիզբն է, ինչի մասին երազում էր ողջ հայությունը, Մաեստրոն

«Սա այն սկիզբն է, ինչ տարիներ շարունակ երազում էր ողջ հայությունը, եւ առաջին հերթին՝ Մաեստրոն». ՀԺ-ին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանում ներկայումս առկա իրավիճակին՝ այս մասին ասել է աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի կինը՝ երգչուհի Ալիս Դուրյանը: Նրա համոզմամբ փոփոխությունները տեսանելի են, սակայն դեռ բազմաթիվ անելիքներ կան: Տիկին Դուրյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Հարգելի տիկին Դուրյան, ծնված եւ երկար տարիներ ապրած լինելով Ֆրանսիայում, 1991 թվականին Ձեր ամուսնու հետ եկաք եւ հիմնավորապես հաստատվեցիք հայրենիքում: Շուրջ 30 տարի Հայաստանում եք, բայց միայն վերջերս դիմեցիք իշխանությանը՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու խնդրանքով: Ինչու՞ հիմա: Ձեր նամակում նշել էիք, որ առիթը սպասվող հանրաքվեն է (որը Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվեց): Այդքան շա՞տ եք կարեւորում այդ հանրաքվեն:

- 1991 թ. Մշակույթի նախարար Պերճ Զեյթունցյանից Օհանը ստացավ նամակ-հրավեր: Շատ էր հուզվել ու ալեկոծվել, որովհետեւ հայրենիքի կարոտը, ժողովրդին ու նորանկախ Հայաստանին ծառայելու մղումը շատ զորեղ էին: 20 տարի ողջ Եվրոպայում աշխատելուց եւ հռչակվելուց հետո պատրաստ էր ընդհատել ամեն ինչ ու վերադառնալ Հայաստան: Ես մի քանի անգամ եղել էի Խորհրդային Հայաստանում, Երեւանի օպերայում հանդես էի եկել Անուշի դերերգով: Իմ շրջապատը, անգամ հարազատներս ինձ խենթի տեղ դրեցին ու խնդրեցին մորս՝ ինձ համոզել Հայաստան չգնալ (բժիշկներս նույնպես խորհուրդ չէին տալիս, քանի որ ծանր վիրահատության էի ենթարկվել): Մայրս, որ ամենից շատ էր ինձ հետ կապված եւ ամենաշատն ինքը չէր ուզենա ինձանից կտրվել, քաջալերեց, որ Օհանի հետ վերադառնանք Հայաստան: Ի դեպ, ողջ կյանքը Ֆրանսիայում ապրած մայրս փափագեց իր վերջին ամիսներն ապրել ու մահկանացուն կնքել Հայաստանում:

30 տարի ապրում եմ Հայաստանում, չեմ պատկերացնում իմ կյանքը Հայաստանից դուրս, անգամ իմ ծննդավայր Մարսելում: Երբեք չեմ ձգտել իմ անձի վրա այսքան ուշադրություն հրավիրել, այն էլ հիմա, այս օրերին, իշխանության գերծանրաբեռնված վիճակին եւ բարոյական չեմ համարում այսօր անդրադառնալ իմ անձնագրի հարցին: Ուղղակի պատասխանեմ՝ ինչու հիմա դիմեցի. որովհետեւ այսօր իշխանությունը պայքարող ժողովրդինն է, իմ ու Օհանի իշխանությունը: Նախորդ իշխանություններին նույնպես դիմել ենք, բայց անձնագիր եւ պարգեւներ հետ վերադարձնելու հարցով: Զգացված եմ արագ արձագանքելու համար, շտապելու խնդիր չունեմ, հուսով եմ իրավիճակի կարգավորումից հետո կմասնակցեմ սպասվելիք հանրաքվեին՝ քվեարկելու մեր հեղափոխության օգտին: Այս հանրաքվեն ես համարում եմ հեղափոխության շարունակությունը՝ դատարանները մաքրելու իմաստով:

Բոլորին է հայտնի, որ մաեստրո Օհան Դուրյանի հետ միասին հայրենիքում անասելի  վիրավորանքների ու տառապանքների արժանացաք, սակայն մնացիք Հայաստանում, երբեք ու երբեք չհուսահատվեցիք եւ մշտապես եղաք պայքարի առաջին շարքերում: Ինչպե՞ս եք գնահատում այժմ Հայաստանում ստեղծված իրավիճակը, տեսանելի՞ են փոփոխությունները, սա ա՞յն էր, ինչ ուզում էր տեսնել Մաեստրոն:

- Սա այն սկիզբն է, ինչ տարիներ շարունակ երազում էր ողջ հայությունը, եւ առաջին հերթին՝ Մաեստրոն: Հեղափոխությամբ ամենաոգեւորվածն ինքը պիտի լիներ, ամենից շատ պահանջներ էլ ինքն էր ունենալու: Նիկոլին ամենաշատ ինքն էր մեծարելու ու հպարտանալու, բայց մյուս օրը ամենաշատ ինքն էր քննադատելու եւ նկատողություններ անելու սխալների ու վրիպումներին համար:

Փոփոխություններն, անշուշտ, տեսանելի են, վերջապես սովորեցինք ընտրել ու ընտրվել (ինչն անհնարին էր թվում), խաբեության ու կաշառքի համար պատժել ու պատժվել, ժողովրդին չխաբել, ապրել ազատ ու առանց վախի, զգացինք աշխարհի հարգանքը մեր հեղափոխության եւ ժողովրդի հանդեպ:  

- Վերջերս, ցեղասպանության 105-րդ տարելիցն էր, եւ համաճարակի տարածումը կանխելու նպատակով կառավարությունը փոխեց հիշատակի միջոցառումների բնույթը: Հավանաբար նկատել եք, որ քննադատություններ հնչեցին, թե Ծիծեռնակաբերդը փակել են, մոռացության են տալիս Եղեռնը եւ այլն: Խնդրում եմ, որպես 1915թ.-ի ջարդերից տուժածների ժառանգ, պատասխանել՝ հուզեցի՞ն այս տարվա միջոցառումները Ձեզ, թե՞ վիրավորեցին:

- Երբեք այսքան հուզված ու տպավորված չեմ եղել, երբեք այսքան հոգեպես ներկա չեմ եղել Ծիծեռնակաբերդում, երբեք այսքան զգացմունքային կատարումներ, այն էլ գիշերային ցրտին, այսպիսի լուսային ու ձայնային ներդաշնակություն չեմ տեսել, որ պարտադրեց ողջ հայությանը միասնաբար խոնարհվել ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ: Հիացմունքս, երախտագիտությունս ու հպարտությունս հաղորդեք կազմակերպիչներին ու կատարողներին:

 Անդրադառնալ չեմ ուզում չար ու նենգամիտ խոսակցություններին:

- Կխնդրեի անդրադառնալ եկեղեցու եւ Ամենայն հայոց կաթողիկոսի վերջին շրջանի պահվածքին: Վստահաբար տեղյակ եք, որ Գարեգին Երկրորդը վերջերս հայտարարեց, թե կորոնավիրուսի տարածման այս օրերին կարեւոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխել, ինչը հանրության մեջ դժգոհության եւ իշխանություն-եկեղեցի փոխադարձ մեկնաբանությունների առիթ տվեց: Ի՞նչ դիրքորոշում ունեք այս ամենի վերաբերյալ:

- Ճիշտ չեմ համարի քննադատել, առավել եւս դատապարտել հոգեւոր առաջնորդին, սա ցավոտ ու նրբագույն հարց է, բայց նաեւ ազնիվ չեմ լինի, եթե չխոստովանեմ, որ քանիցս սպասել ու չեմ լսել (իմ միլիոնավոր հայրենակիցների հետ միասին) դատապարտման, ցավակցական խոսքեր Մարտի 1-ի զոհերի, Պողոս Պողոսյանի սպանության, ավազակ ռեժիմի կողմից բյուր ոճրագործությունների իրականացման դեպքում, երբ  երկրի այն ժամանակվա առաջին դեմքը, այսօրվա թիվ մեկ բանտարկյալը գռեհկաբար վիրավորում էր կառավարական պարգեւները հետ վերադարձրած Սիլվա Կապուտիկյանին, երբ ամեն ինչ արեցին՝ Օհանին պարտադրելով չաշխատել եւ հեռանալ Հայաստանից. նրա կողմից չլսեցինք ամոթանքի եւ անարգանքի խոսքեր, նա լուռ էր...

Վերջապես, ինչու՞ միջնորդություն միայն մեկի համար, մնացած բանտարկյալների համար վիրուսը վտանգավոր չէ՞:   

- Կխնդրեի նաեւ տեղեկացնել, թե ինչպե՞ս եք դիմանում կորոնավիրուսի պատճառով կառավարության մտցրած սահմանափակումներին եւ ինչպե՞ս եք զգում ձեզ ֆիզիկապես ու հոգեպես:

 - Ֆիզիկապես՝ երբեմն տկար, հոգեպես՝ միշտ ամուր: Իմ կարգապահությամբ աշխատում եմ օրինակ ծառայել, զգուշացնել, սովորեցնել եւ հնարավորության սահմաններում օգնել:

Հուսով եմ, որ համբերությամբ, սիրով ու փոխադարձ հարգանքով կհաղթահարենք նաեւ այս վարակը:

- Տարիներ առաջ ձեր ամենամեծ փափագը Օհան Դուրյանի տուն-թանգարան հիմնելն էր: Ձեր ընտանիքի մեծ բարեկամ եւ նվիրյալ Վահան Վարդապետյանի հետ դա իրագործեցիք: Կցանկանայի իմանալ շա՞տ այցելուներ եք ունենում:

- Ես ու Վահանը խոստացել էինք Օհանին հիմնել իր թանգարանը: Դա ոչ միայն իմ փափագն էր ու նպատակը, այլեւ Վահանի, ում Մաեստրոն համարում էր իր հոգու զավակը: Մաեստրոի մահվանից հետո լծվեցինք այդ գործին: Ոչ մեկից ոչ մի պահանջ, ոչ մի սպասելիք եւ ոչ էլ որեւէ խնդրանք. Վահանը ոչինչ չխնայեց, ահռելի աշխատանք արեց եւ առ այսօր էլ անում է: Նա ուղղակի ապրում է Օհանի հիշատակով, այնքա՜ն հետաքրքիր մտահաղացումներ ու ծրագրեր ունի Մաեստրոյի հարյուրամյակի կապակցությամբ (2022 թ.-ի սեպտեմբերի 8):

Շատ այցելուներ ունեցանք՝ երաժիշտներ, արվեստագետներ, լրագրողներ, ուսանող եւ դպրոցական երեխաներ, իր արվեստի երկրպագուներ, մեր պայքարի ընկեր-քաղաքացիներ, աշխարհի տարբեր կողմերից Օհանի ազգականներ: Սիրով ընդունեցինք ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, ում համարում ենք նաեւ մեր պայքարի ընկերը: Յուրաքանչյուր այցելուի Վահանն անձամբ է ներկայացնում իր պաշտելի Մաեստրոյին՝ իբրեւ արվեստագետ, մտավորական, քաղաքացի: Թանգարանի այցելուները լիարժեք զգում են Օհանի շունչն ու ներկայությունը:

- Ի՞նչ մտահոգություններ եւ խնդիրներ եք տեսնում, որոնց վրա կցանկանայիք հրավիրել իշխանության եւ հասարակության ուշադրությունը:

- Մտահոգություններս շա՜տ-շատ են, որովհետեւ խնդիրները բազում են, պահանջում են ահռելի ջանքեր ու զրկանքներ, նախորդներն այնպես են հիմնովին ապականել ու ավիրել, ու հիմա էլ չարախնդում ու թունավորում են: Ամենամեծ խնդիրը՝ պրոֆեսիոնալ, նվիրյալ եւ անշահախնդիր խորհրդատուներ ու օգնականներ տեսնել Նիկոլի կողքին (փնտրել, գտնել եւ համախմբել), դուրս նետել հեղափոխությունից շահ ակնկալող, հարմարվող անձերին: Հեղափոխության շունչը չզգացի դատարանների եւ հեռուստաալիքների աշխատանքի մեջ, վերջերս միայն ուշացումով մաքրվեց Հանրայինը, հանրաքվեից հետո սպասենք դատարանների մաքրմանը: Հասկանալի է, որ այս ամենը միանգամից իրագործելն անհնարին է:

Տպել
6372 դիտում

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան