Փլուզվում է աշխարհի խոշորագույն տնտեսությունը. ԱՄՆ-ի 10-ամյա տնտեսական վերականգնման փուլը տապալվել է

Աշխարհի ամենահարուստ պետությունը դադարել է հարստանալ. պատճառը կորնավիրուսն է: Դեռ ԱՄՆ-ում լայնածավալ կարանտինային միջոցառումների մեկնարկից առաջ աշխարհի խոշորագույն տնտեսությունը սայթաքեց, եւ ավարտվեց նրա պատմության մեջ տեւողությամբ ամենաերկար՝ տասնամյա տնտեսական վերականգնման փուլը:

Առաջին եռամսյակում ԱՄՆ-ի ՀՆԱ-ն ընկել է տարեկան կտրվածքով 4,8 տոկոսով: Այս ցուցանիշն է ցույց տվել այսօր հրապարակված առաջին եռամսյակային գնահատականը: Տնտեսագետները կասկած չունեն, որ դա միանգամյա ձախողում չէ, եւ ԱՄՆ տնտեսությունն ապահովված է առնվազն տարվա կիսամյակի անկումով: Չէ՞ որ կարանտինից հիմնական վնասները սպասվում են տարվա երկրորդ եռամսյակում՝ ապրիլ, մայիս, հունիս ամիսների համար: Այդ տվյալները հայտնի կդառնան նոյեմբերին Միացյալ Նահանգներում սպասվող նախագահական ընտրությունների նախընտրական պայքարի ամենաթեժ հատվածում՝ ամռանը:

Դոնալդ Թրամփն այդ ընտրություններում ակնկալում է վերընտրվել երկրորդ ժամկետով, իսկ մինչ այժմ նա իր հիմնական խաղաքարն էր համարում  ուժեղ տնտեսությունը: Կորոնավիրուսը խառնեց բոլոր խաղաքարտերը:

ԱՄՆ-ը տնտեսական ահռելի փլուզումների հետ մենակ չէ աշխարհում: Մեծությամբ երրորդ խոշոր տնտեսությունը՝ չինականը, 50 տարի անընդմեջ, տարեկան 15% աճ գրանցելուց հետո, առաջին եռամսյակում ՀՆԱ-ի նվազում է ունեցել է 6,8 տոկոսով: Իսկ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը՝ Եվրամիությունը սպասում է ավելի մեծ նյութական անկման:

Աղքատ երկրների համար առավել բարդ է: Հարուստները հանում են երկրներից իրենց կապիտալը՝ զրկելով նրանց զարգացման համար միջոցներից, իսկ հինական արտադրանքը `հումքն ու տարատեսակ բաղադրիչները ավելի են էժանանում՝ զարգացած շուկաներում պահանջարկի անկման ֆոնին: Միայն նավթի շուկայի մեկ փլուզումը ծնկի բերեց մի շարք երկրների, որոնք հումք էին արտադրում:

Չինաստանի տնտեսական ակտիվության առաջին եռամսյակի  արդյունքները պատկերացում են տալիս ԱՄՆ-ին այն մասին, թե ինչ կարելի է սպասել իրենց երկրի համար. համաճարակը նրանց հանդիպեց Չինաստանում բռնկումից մի քանի շաբաթ անց: Այժմ Միացյալ Նահանգները վարակվածության եւ մահվան դեպքերի քանակով վստահորեն գրավում են առաջին տեղն աշխարհում:

Տնտեսագետները տարվա երկրորդ կեսին ակնկալում են հետընթաց, բայց նրանք վստահ են, որ այն լիովին չի ցույց տալու ամերիկյան տնտեսական անկումը: Բացի այդ, վերականգնումը ուղղակիորեն կախված է նրանից, թե որքան է տեւելու կարանտինը եւ որքան արագ է ԱՄՆ-ը վերադառնալու բնականոն կյանքին: Իսկ այստեղհնարավոր է առողջապահական եւ քաղաքական հայացքների բախում: Բանն այն է, որ կարանտինը մեղմելու  որոշումը քաղաքական գործիչները կայացնելու են ընտրական տարում, երբ վարակը մեծ հարված է հացրել Թրամփի նախընտրական արշավին եւ նա չի համբերում, թե երբ է կրկին տնտեսությունը վերադարձնելու նախկին տեսքին:

Նախորդ շաբաթ Թրամփն իր ելույթներից մեկում խոստացավ «աներեւակայելի տնտեսական վերականգնում՝ մեծ անկումից հետո», բայց  խոստովանեց, որ այդ վերականգնումը հնարավոր կլինի սպասել ոչ շուտ, քան տարվա վերջին եռամսյակում: Այսինքն՝ ըստ ԱՄՆ-ի նախագահի, ընտրություններից անմիջապես հետո Միացյալ Նահանգների ՀՆԱ-ի առաջին դրական գնահատականը կհրապարակվի եկող տարվա հունվարի վերջին:

Հարկ է նշել, որ Թրամփի եւ տնտեսագետների բոլոր այս կանխատեսումները արված են կորոնավիրուսի արագ եւ սեղմ ժամկետներում հաղթահարման պարագայում եւ չեն ներառում վարակի հնարավոր երկրորդ ալիքի բռնկման վտանգը ներառող ժամկետները: Եթե դա տեղի ունենա, արտադրության ծավալների եւ միջոցների վերականգնման մասին խոսք անգամ լինել չի կարող:

Աշնանն ու ձմռանը համաճարակի կրկնակի բռնկման դեպքում տնտեսական անկման աստիճանը կարելի է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վերջին կանխատեսման ուսումնասիրությամբ:

ԱՄՀ-ն ենթադրում է, որ համաշխարհային տնտեսությունը, որի ծավալները նախորդ տարի կազմել էին 87 տրիլիոն դոլար, կպակասի  առնվազն 9 տրիլիոն դոլարով, եթե անգամ վերադառնա աճի տեմպերին հաջորդ տարում: Իսկ բռնկման երկրորդ ալիքը մի քանի տասնյակ տրիլիոնով կավելացի վնասները:

Վիրուսի դեմ պայքարելու և կարանտինի պայմաններում տուժած բիզնեսին ու բնակչությանն աջակցելու համար ԱՄՆ-ն արդեն հատկացրել է մոտ 3 տրիլիոն դոլար: Այս ամենը ֆինանսավորելու համար աշխարհի ամենամեծ պարտապանը ստիպված կլինի ավելացնել բյուջեի դեֆիցիտը եւ ակտիվ փոխառություններ վերցնել:

Տպել
2641 դիտում

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը