Եկեք, ապացուցեք, որ այդ գումարը կա, եւ մենք իրոք այդ գումարը չենք ուզում բաժանել․ Թունյանը՝ «Լուսավոր Հայաստանին»

Ես «Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերներին վաղը հրավիրում եմ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ թղթով, գրչով եւ համակարգչով, ու խնդրում եմ ցույց տալ այն 100 միլիարդ դրամը, որը ազատ դրված է այնտեղ ու կարելի է բաժանել ժողովրդին։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նրա խոսքով՝ եթե այդ գումարը կա, եւ իրենք չեն բաժանում, որ մարդիկ կարողանան սնունդ կամ դեղ գնել, նշանակում է, որ իրենք ժողովրդի թշնամին են։ «Եկեք ապացուցեք, որ այդ գումարը կա, եւ մենք իրոք այդ գումարը չենք ուզում բաժանել, որովհետեւ երբ նայում ենք մի քիչ ավելի քաղաքական տեսանկյունից, հավատացեք, որ այդ գումարն այս պահին բաժանելն առաջին հերթին Կառավարության շահերից կբխի։ Կարելի էր այսօր ինչ կա բաժանել՝ որպես սոցիալական օգնություն, լավամարդ դուրս գալ, 2 ամիս կամ 1 տարի հետո կանգնել փաստի առաջ»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ որքան էլ քաղաքական շահերը գերակայեն, պետք չէ ասել բաներ, որոնք մասնագիտական առումով որեւէ քննադատության չեն դիմանում։

Նա նաեւ ներկայացրեց, որ միայն սոցիալական միջոցառումներով դրամական աջակցություն այս պահին ստացել է ավելի քան 380 հազար մարդ։ Նրա խոսքով՝ սրան պետք է գումարել կոմունալ ծախսերի փոխհատուցումները, թիվն ավելի մեծ կկազմի։ Թունյանը նաեւ շեշտեց, որ շուրջ 300 ընկերություն վարկավորում է ստացել առաջին միջոցառմամբ, երկրորդ միջոցառմամբ շուրջ 5000 հոգի գյուղատնտեսական վարկ է ստացել, երրորդ միջոցառմամբ՝ 400-ից ավելի ընկերություն, հինգերորդով, որը աշխատավարձի ֆոնդի մոտ 20%-ի չափով միանվագ աջակցություն է տրամադրում, այս պահին 12 հազար ընկերություն է սուբսիդավորվել, տասներորդ միջոցառմամբ 3000 միկրոբիզնեսի սուբյեկտ է վարկավորվել, եւ ութերորդ միջոցառումը, որով վարձու աշխատողներին 68-136 հազար դրամի աջակցություն է տրվում, մոտ 44 հազար տնտեսվարողի աջակցություն է տրվել։ Թունյանը նշեց, որ բնավ չի ասում, թե սա շատ է, կամ քիչ է, կարծիքները կարող են տարբեր լինել։

Տպել
4548 դիտում

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)