Քանի քեռին սաղ ա...

28/04/2020 schedule20:22

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կառավարությանը կոչ է արել մայիս ամսվա համար ամեն ընտանիքի 100 հազար դրամ բաժանել, ինչպես նաեւ բոլոր թոշակառուներին կրկնակի թոշակ տալ։ Ու նաեւ հայտարարել է, թե այդ փողի տեղը գիտի. Կենտրոնական բանկի գանձապետական հաշվեհամարին այդքան գումար կա։ Եվ իհարկե, կանխազգալով քննադատությունները, նախապես հայտարարել է, թե իր առաջարկն ամենեւին էլ պոպուլիզմ չէ։

Էդմոն Մարուքյանի առաջարկն, իհարկե, շատերին դուր կգա, շատերը, հակառակը, կդժգոհեն (կարող էր, չէ՞, առաջարկել ոչ թե 100, այլ 300 հազար դրամ բաժանել), բայց խնդիրը սա չէ։ Փորձենք հասկանալ, թե որն էր այս հայտարարության նպատակը (բնականաբար՝ բացառելով պոպուլիզմի վարկածը, որովհետեւ պրն Մարուքյանն ինքը հերքում է դա)։ Գուցե նա անկեղծորեն ցանկացել է օգնե՞լ կառավարությանը։ Ասենք՝ մտածել է, որ կառավարությունն այդ 300 միլիարդ դրամի տեղը չգիտի կամ մոռացել է դրա մասին, կամ էլ՝ գիտի, բայց չի «ֆայմում» բաժանել ժողովրդին, ու որոշել է իր իմաստուն հորդորով այս դժվարին պահին սատարել կառավարությանը։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ է այդ աջակցությունն իրականացրել ֆեյսբուքյան ուղիղ եթերով։ Կարող էր պաշտոնական նամակով դիմել կառավարությանը, կառավարությունն էլ կամ կետ առ կետ կհիմնավորեր, թե ինչու չի հետեւում այդ խորհրդին, կամ շնորհակալություն կհայտներ այդ հույժ իմաստուն խորհրդի համար եւ կհետեւեր դրան։

Եվ այնուամենայնիվ, եկեք ենթադրենք, որ կառավարությունն այդ գումարի տեղն էլ գիտի, առանց բացառության բոլոր ընտանիքներին 100 հազարական դրամ բաժանելու ձեւն էլ։ Ու եթե այնուամենայնիվ այդպես չի վարվում, երեւի պատճառներ կան։ Օրինակ՝ համոզված է, որ դա ամենաարդյունավետ ձեւը չէ, կամ՝ համարում է, որ միայն մայիս ամսով չէ, ճգնաժամը կարող է շատ ավելի երկար տեւել, ու միջոցները պետք է ավելի խնայողաբար օգտագործել, եւ այլն։ Բայց շատերը, լսելով Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, երկու եզրակացություն կանեն։ Առաջին՝ «արա դե էս Էդմոնը լավ տղա ա, էլի, որոշողն ինքը ըլներ՝ նաղդ մարդ ա 100 հազար ջեբներս էր», եւ երկրորդ՝ «արա էս ի՞նչ մունդառ կառավարություն ա, նաղդ փողը կա, բայց մեզ չեն տալիս»։ Ահա այսպես առանձին վերցրած մի խմբակցության ղեկավար, բացարձակապես որեւէ ռեսուրս չծախսելով, «նիսյայով» հասարակության աչքին լավամարդ է դառնում՝ մոտավորապես «քանի քեռին սաղ ա, էրեխեքը պիտի  շոկոլադ ուտեն» սկզբունքով։

Հասկանալի է, որ այս բարդ իրավիճակում, երբ կառավարությունը փորձում է աջակցության տարբեր ծրագրեր իրականացնել, ու միջոցները, բնականաբար, չեն հերիքում (ի դեպ՝ աշխարհի ոչ մի երկրում չեն հերիքում), շատերը կփորձեն օգտվել ստեղծված իրավիճակից եւ քաղաքական դիվիդենտներ շահել։ Հասկանալի է, որ երբ որեւէ գործարար, օրինակ, մի քանի հարյուր պարկ սննդամթերք է բաժանում անապահովներին, նպատակը ոչ այնքան այդ մի քանի հարյուր ընտանիքներին օգնելն է, որքան այն, որ մի քանի հարյուր հազար մարդ այդ ամենը հեռուստացույցով տեսնի։ Բայց նա գոնե դրա համար ինչ-որ ռեսուրսներ ծախսում է՝ մի քանի հարյուրին օգնում է։ Իսկ Էդմոն Մարուքյանը այդ նույն բանն անում է «նիսյայով»՝ գովազդում է իր կողմից միանգամից Հայաստանի ողջ բնակչությանը «ցուցաբերված» հիպոթետիկ օգնությունը։ Եվ դա անում է՝ ինքնահաստատվելով կառավարության վրա։ Հույս ունենալով, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կհավատան՝ կառավարությունը հնարավորություն ուներ, բայց չարեց։

Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե Էդմոն Մարուքյանը պոպուլիզմով է զբաղվում։ Չէ, ի՞նչ պոպուլիզմ։ Չեք հավատում՝ իրեն հարցրեք։

Տպել
6137 դիտում

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ