Հաղորդագրությունները կլուսապատկերվեն Ծիծեռնակաբերդի սյուներին. խնդրում են գովազդային նյութեր չուղարկել

Ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները կսկսվեն առավոտյան 08:00-ից. այս մասին ասուլիսում հաղորդեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: «Հայաստանից եւ Արցախից մեր հայրենակիցները կարող են 1915 կարճ համարին ուղարկել sms հաղորդագրություններ, եւ երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին լուսապատկերի միջոցով կգրվեն նրանց անունները, որով կերեւա նրանց խորհրդանշական ներկայությունը: Առավել քան վստահ եմ, որ հարյուր հազարավոր անուններ կունենանք Ծիծեռնակաբերդի սյուներին»,- ասաց նա:

Սփյուռքից հնարավոր է sms ուղարկել 0037433191500 համարին: Յուրաքանչյուր հեռախոսից հնարավոր է ուղարկել ոչ ավելի, քան 5 անուն-ազգանուն, որ ցանկալի է՝ լինեն հայատառ: «Ես կխնդրեմ մեր հայրենակիցներին, որ գովազդային նյութեր չուղարկեն: Իմանան՝ բոլոր հաղորդագրությունները, որ չեն պահպանի այդ կանոնները, ուղղակի կզտվեն, որպեսզի վերարտադրվեն միայն անուն-ազգանունները: Սյուներին միայն կունենանք այն հաղորդագրությունները, որ կլինեն կանոնների սահմաններում»,- ասաց Վիրաբյանը:

Նա հաղորդեց, որ հեռախոսային օպերատորների հետ բանակցությունների արդյունքում բոլոր օպերատորները հիշատակի միջոցառումներին իրենց մասնակցության պատրաստակամության մասին են տեղեկացրել, ըստ այդմ՝ հաղորդագրությունների արժեքը կլինի խորհրդանշական 1 դրամ: «Ուղղակի որոշակի օրենսդրական գործողությունների արդյունքում է, որ չի թույլատրվում անել անվճար, որովհետեւ օպերատորները համաձայն էին նաեւ անվճար իրականացնել: Կարծում եմ, որ մենք ամբողջ օրվա ընթացքում՝ մինչեւ լուսաբաց, կտեսնենք մեր հայրենակիցների ներկայությունը Ծիծեռնակաբերդում: Սա լավագույն լուծումն էր, որ կարողացել ենք առաջարկել եւ մեր մասնակցությունն այսպես ապահովել»:

Վիրաբյանը տեղեկացրեց, որ այս պահին Ծիծեռնակաբերդում իրականացվում են կազմակերպչական աշխատանքներ: Գեղարվեստական հատվածը լինելու է ուղիղ եթերում: «Մենք առաջին անգամ է, որ Ծիծեռնակաբերդում 10-11 ժամ տեւողությամբ համերգային ծրագիր ենք ունենալու»: Նրա խոսքով՝ հետագայում այս տարվա հիշատակի միջոցառումներն իրենց ձեւաչափով կառանձնանան:

Տպել
2319 դիտում

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ