Որեւէ գաղտնի փաստաթուղթ չկա ԼՂ հարցով բանակցային սեղանին. նախկին իշխանություններին էր բնորոշ գաղտնի բանակցելը. Իգիթյան

Ես կարող եմ հստակ ասել, որ գոյություն չունի որեւէ գաղտնի փաստաթուղթ Ղարաբաղի հարցով բանակցային փուլում, որովհետեւ նույնիսկ բանակցային փուլը չի սկսվել այն ձեւաչափով, որը պնդում է հայկական կողմը, այն է՝ Արցախի վերադարձ բանակցային սեղան: 

ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախօրեի հայտարարություններին հետեւած մեկնաբանություններին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած առցանց կլոր սեղանի ընթացքում, երբ ՌԴ ԱԳ նախարար Լավրովին հարց ուղղվեց 1993 թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձեւերի մասին՝ նա հայտարարեց. «Ընդունված բանաձեւերը հայտնի փաստաթղթեր են: Դրանք առաջին հերթին ենթադրում էին ռազմական գործողությունների դադարեցում եւ անցում բանակցությունների: Դրանցում, այո՛, հաստատվում էր Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, բայց այդ նույն բանաձեւերում կոչ էր հնչում դադարեցնել ռազմական գործողություններն ու անցնել բանակցությունների: Դրանից հետո բանակցություններ վարվել են եւ ոչ մեկ անգամ: Բանակցությունների պայմանավորվածություններ եղել են Քի Վեստում 2001 թ., եղել են նաեւ տարբեր ձեւաչափերով պայմանավորվածություններ (ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ եւ առանց նրանց): Այժմ արդեն կայացած է բանակցությունների Բաքու-Երեւան, ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահներ եւ ԵԱՀԿ ներկայիս նախագահի անձնական ներկայացուցիչ ձեւաչափը»:

Այնուհետեւ հիշատակելով Ղարաբաղի հարցով Մադրիդյան պայմանավորվածությունները, Կազանյան սկզբունքները եւ այն նախագծերը, որոնք, ըստ նրա, անցյալ տարվա ապրիլին առաջարկվել են Մոսկվայում ՀՀ, Ադրբեջանի եւ ՌԴ արտգործնախարարների հանդիպման ժամանակ՝ Լավրովն ասաց, որ դրանք այժմ ակտիվորեն քննարկվում են:

«Այդ փաստաթղթերը ենթադրում են կարգավորման փուլային մոտեցում՝ առաջին փուլում ենթադրելով ամենաարդիական խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի քանի շրջանների ազատում եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ կապերի ապաարգելափակում»,- նշեց Լավրովը:

Ի պատասխան՝ ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը նախօրեին հայտարարեց.  «Եկեք լինենք շատ հստակ, նման մոտեցումներ ի հայտ են եկել 14 թվականին, 16 թվականին, եւ այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար: 18 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցումների քննարկման գնահատման վերաբերյալ: 14 թվականի առաջարկած տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ: Շարունակեմ, մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ ընդգծված առաջնային գերակայություն է հայկական կողմերի համար անվտանգության բաղադրիչը: Այն, ինչ վերաբերում է, ինչպես որ նշել է իր մեկնաբանության մեջ, «տարածքներին», ամենից բացի, դա անվտանգության գոտի է եւ պաշտպանական գծեր: Որեւէ կերպ որեւէ հայկական կողմ չի կարող ենթադրել նույնիսկ, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը: Որեւէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որեւէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը»: ՀՀ արտգործնախարարը վստահեցրեց՝ եթե որեւէ մեկը ենթադրում է, որ բանակցությունների ժամանակ կարող են մի բան անել եւ որեւէ այլ բան խոսել հասարակության հետ, խորապես սխալվում է:

Երեկվանից ընդդիմադիր շրջանակները տարածում են Լավրովի հայտարարության այն հատվածը, որտեղ նա խոսում է բանակցային սեղանին առկա փուլային տարբերակի մասին եւ իշխանություններից պարզաբանում պահանջում:

Ստորեւ այդ հարցերի շուրջ մեր զրույցը Հովհաննես Իգիթյանի հետ.

- Պարո՛ն Իգիթյան, ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներն այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր, որոնք առաջարկվել են անցած տարի Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ի՞նչ նախագծերի մասին է, ըստ ձեզ, խոսքը, երբ ՀՀ վարչապետի մակարդակով բազմիցս հայտարարվել է, որ սեղանին որեւէ փաստաթուղթ չկա:

- Ես բառացիորեն ասեմ այն, ինչ ասել է Լավրովը: Նա կոնկրետ մի փաստաթղթի մասին խոսեց՝ նշելով 2010-2011 թվականները. խոսքը Մադրիդյան սկզբունքները հիմքում ունեցող, այսպես ասած, Կազանյան փաստաթղթի մասին էր: Դա հայտնի փաստաթուղթ է, որը հետագայում նաեւ այլ անուն ունեցավ՝ Լավրովի պլան: Այդ փաստաթուղթը իրոք եղել է եւ հավանություն ստացել նախկին իշխանության կողմից, ինչի մասին մենք հիշում ենք Սերժ Սարգսյանի՝ ռուսական մամուլին տված հարցազրույցից, որ իրենք պատրաստ էին նույնիսկ 5 շրջան տալու: Այդ փաստաթուղթը հետագայում բազմիցս ձեւափոխվել է եւ, ինչպես Լավրովը բառացի ասաց, նախորդ տարի Մոսկվայում ներկայացվել կողմերին: Այդտեղից չի բխում, որ այդ փաստաթուղթը քննարկվել է կամ սեղանին է, որովհետեւ այդ փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք չի ընդունվել գոնե հայկական կողմից: Ես լրիվ բավարարված եմ ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի ասածներից, որ որեւէ փաստաթուղթ սեղանին այս պահին չկա, ինչի մասին նաեւ բազմիցս հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

- Այդ դեպքում ինչո՞ւ է Լավրովը հիշեցնում այդ փաստաթղթի մասին՝ ըստ էության օրակարգ բերելով դա այն օրը, երբ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները պետք է տեսակոնֆերանս ունենային:

- Ես չեմ կարծում, որ Լավրովը հատուկ այդ օրն է ընտրել, որովհետեւ այդ օրը նա ունեցել է տեսակոնֆերանս, որտեղ նրան հարց են տվել 1993 թ. բանաձեւերի մասին: Չեմ կարծում նաեւ, որ հատուկ օրակարգ է բերվում, որովհետեւ այդ դեպքում երեկ տեղի ունեցած Մամեդյարով- Մնացականյան տեսակոնֆերանսից հետո տարածված հայտարարությունում այդ մասին կնշվեր:

- Այսինքն՝ Լավրովի ասածը սխա՞լ է ընկալվել:

- Ես մի բան կարող եմ հստակ ասել, որ որեւէ գաղտնի փաստաթուղթ, որը քննարկվում է կամ բանակցային փուլում է, գոյություն չունի, որովհետեւ նախ բանակցային փուլը չի սկսվել այն ձեւաչափով, որը նշվել է հայկական կողմից՝ Հայաստանի եւ Արցախի կողմից:

- Բացառո՞ւմ եք, որ որեւէ նման փաստաթուղթ ակտիվորեն քննարկվի, եւ դուք կամ հանրությունը այդ մասին չիմանաք:

- Ես պնդում եմ եւ որեւէ հիմք չունեմ կասկածելու, որ հայկական կողմը իր ժողովրդից, մեր խմբակցությունից եւ, ամենակարեւորը, Արցախի Հանրապետության ժողովրդից գաղտնի որեւէ բան քննարկի: Մենք ունենք մեկ նպատակ, մեկ կարեւոր խնդիր՝ բանակցային սեղան վերադարձնել Արցախին, Արցախի իշխանություններին: Այս ընթացքում որեւէ ակտիվ բանակցային գործընթաց տեղի չի ունենում, հատկապես որեւէ փաստաթուղթ չի քննարկվում, որեւէ հիմք չկա կասկածելու:

- Այդ դեպքում ինչո՞վ եք պայմանավորում նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների հարցազրույցներն ու գրառումները:

- Նախ առաջինը. հենց այդ նախկին իշխանություններին էր բնորոշ գաղտնի բանակցություններ տանելը: Այն ժամանակ այդ բանակցությունները այնքան գաղտնի էին ՀՀԿ որոշ գործիչներից, որ մենք ընդդիմությունում ավելի շուտ էինք իմանում դրանց մասին, քան նրանք՝ իշխանության մեջ լինելով: Շատերը մինչեւ վերջին ժամանակները չգիտեին, որ կա Լավրովի պլան, չգիտեին, որ կա պարտադրանք Հայաստանի վրա՝ մինչեւ այն պահը, երբ Սերժ Սարգսյանը ինքը ռուսական ԶԼՄ-ներից մեկին տված մի հարցազրույցի ժամանակ չասաց, որ պատրաստ է 5 շրջան տալ: Եվ ընդհանրապես, այն խնդիրը որ մենք ժառանգել ենք եւ փորձում ենք լուծել, գալիս է այն հանգամանքից, որ 2008 թ. ընտրություններից հետո ՀՀ իշխանությունները լեգիտիմության պակաս են ունեցել: Այն ժամանակ շատերը, այդ թվում՝ Ռուսաստանը, օգտագործում էին այդ հանգամանքը, եւ սա է պատճառը, որ Հայաստանի իշխանությունները ստիպված քննարկում էին Հայաստանի եւ Արցախի ժողովրդի շահերին հակասող փաստաթղթեր: Հիմա մենք ունենք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, ամեն ինչ անելու ենք, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան:

- Պարո՛ն Իգիթյան, հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանն արձագանքի Լավրովին, որովհետեւ ԱԺ ձեր որոշ ընդդիմադիր գործընկերներ էլ  իրենց հարցազրույցներում պնդել են, որ դրա կարիքը կա:

- Ես չգիտեմ՝ վարչապետը կարձագանքի, թե ոչ, ինձ համար արտգործնախարարի արձագանքը լրիվ բավարար էր, պարզ եւ կոնկրետ: Ես չգիտեմ էլ՝ ինչ պետք է ասվի, բացի նրանից, որ բանակցային սեղանին չկա որեւէ փաստաթուղթ: Հավելեմ նաեւ, որ իմ կարծիքով Լավրովն այս հայտարարությամբ ավելի շատ փորձեց մեղմել Ադրբեջանի նախագահի զայրույթը, որ առաջացել էր Արցախի ընտրություններին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի արձագանքից հետո: Ալիեւի զայրույթն էր առաջացրել այն, որ ՌԴ-ն ոչ միայն չի դատապարտում Արցախի ընտրությունները, այլեւ Զախարովան հայտարարում է, որ այդ ընտրություններն անհրաժեշտ են Ղարաբաղի բնակչության բնականոն գործունեության ապահովման համար:

Հ.Գ. Լավրովին երեկ արձագանքել է նաեւ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը: «Իհարկե, մենք բարձր ենք գնահատում ՀՀ իշխանությունների բացառիկ դերակատարումն այս հարցում, բայց պետք է ընդունել, որ բանակցային սեղանին ներկայացված ցանկացած առաջարկի կամ փաստաթղթի շուրջ Արցախի ժողովրդի անունից բանակցելու համար առաջնային մանդատը ստացել են Արցախի իշխանությունները: Արցախի ժողովրդի անվտանգությունը որեւէ պարագայում չի կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել։ Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ճանաչման հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ չի կարող կողմերի միջեւ բովանդակային քննարկման առարկա դառնալ», - ֆեյսբուքյան գրառման մեջ  նշել է նա:

Տպել
8925 դիտում

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է