Ֆինանսների եւ ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով շատ բան չենք կարողանում անել․ Զարեհ Սինանյան

Մենք շարունակում ենք մեր բժիշկների հետ համագործակցությունը։ Շատ ուրախ եմ, որ ԱՄՆ-ում մեր բժիշկները շատ ակտիվ են այդ հարցում։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք սփյուռքի հայրենակիցները ներգրավվա՞ծ են ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին։

«Շատ կուզեի, որ նաեւ դրան միանային մեր արեւելյան եվրոպայի հայրենակիցները՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, որովհետեւ կարծում եմ՝ իրենք էլ դրանից կարող են շատ բաներ քաղել, եւ մենք էլ կարող ենք շատ բաներ քաղել։ Մենք՝ հայերս, ամեն տեղ ենք. եթե լավ լինի Հայաստանում, իսկ եթե վատ լինի այն պետություններում, որտեղ մեծ սփյուռք ունենք, դա մեզ համար վատ է, ինչպես նաեւ՝ հակառակը»,- ասաց Սինանյանը։  

Նրա խոսքով՝ երբ կորոնավիրուսի ճգնաժամի առաջին ահազանգերն էին ստանում, Լոս Անջելեսում հայ բժիշկների միության անդամներ Շանթ Շեխերդիմյանը եւ Վիգեն Սեփիլյանը տեղում իրենց նախաձեռնությամբ կարողացան իր, ինչպես նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անմիջական մասնակցությամբ տեղում գումար գոյացնել եւ շատ արագ մի քանի օրվա ընթացքում մոտ 1 տոննա գույք հասցնել Հայաստան՝ բժշկական, առողջապահական սարքավորումներ։

Հանձնակատարից հետաքրքրվեցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադաձնելու համար, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այն երկրներից վերադառնալ ցանկացող քաղաքացիների դեպքում, որոնց հետ ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ չունի։ Սինանյանն ասաց, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ, եւ վերջին 3-ը խաղից դուրս են։

«Իսկ Թուրքիայից մոտ 70 հոգի Վրաստանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո կարողացան հատել թուրք-վրացական սահմանն ու վերադառնալ Հայաստան. այժմ կարանտինի մեջ են։ Այս պահին Թուրքիայից ահազանգ չունենք հավելյալ ցանկացողների մասին՝ չնայած համայնքի հետ կապի մեջ ենք։ Այնտեղ էլ է համավարակը լուրջ ընթացք ստացել»,- ասաց Սինանյանը։

Նրա խոսքով՝ այս պահին իրենց շատ են դիմում այն քաղաքացիների հետ կապված, որոնք հայտնվել են Ռուսաստանում, չունեն աշխատանք, չունեն կացարան, չունեն ֆինանսներ։

«Մեր ԱԺ որոշ պատգամավորներ ակտիվորեն աշխատում են այս ուղղությամբ։ Մենք էլ հիմա նրանց համար կացարան ենք փնտրում։ Խնդիրն այն է, որ մեր այս հայրենակիցներից շատերը հնարավոր է, որ վարակված են։ Եթե մենք նույնիսկ փորձենք իրենց համար կացարան գտնել, իրենց վարակված կամ չվարակված լինելը խնդրահարույց է դառնում։ Խնդիրը լուրջ է, եւ աշխատում ենք ինչքան կարող ենք, մեղմել այս իրավիճակը»,- ասաց Սինանյանը։

Անդրադառնալով հարցին, թե կա՞ն սփյուռքահայեր, որոնց Հայաստանն օգնություն է հատկացրել, հանձնակատարը պատասխանեց. «Ասեմ՝ սփյուռքահայեր, որոնք դիմել են ինչ-որ օգնությամբ, չկան։ Երկքաղաքացիներ, որոնք վերադառնալու համար են դիմում, կան։

«Մենք՝ որպես պետություն, ունենք ինչ-որ հնարավորություններ. ինչպես բոլոր պետությունների, այդպես էլ մեր պետության հնարավորություններն անսահմանափակ չեն։ Մենք շատ բան կուզեինք անել ե՛ւ Հայաստանում բնակվող, ե՛ւ դրսում գտնվող մեր հայրենակիցների համար, բայց չենք կարողանում ֆինանսների եւ ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով»,- ասաց սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը։

Տպել
1378 դիտում

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու փորձերից, ԶՈՒ հեղինակությանը վնասելու գործելաոճից․ ՊՆ

Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին, ԵՄ-ն կուժեղացնի աջակցությունը Կիևին. Մակրոն

Էջմիածնից բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում

Երեխեք, ո՞նց եք․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Բամբակաշատում (տեսանյութ)

Կա՞ն հերթագրված երեխաներ․ վարչապետն այցելել է Մեծամորի Արևիկ բնակավայրի նորակառույց մոդուլային մանկապարտեզ (տեսանյութ)

Երևանի կենտրոնում բախվել են 4 ավտոմեքենա և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր

Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը հյուրընկալող երկիր

Եզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-ից

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Սալիվան

«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին

Չեմպիոնի գործն արժևորվում է իր կենդանության օրոք․ Արայիկ Հարությունյան

«Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Տոյոտա»-ն

Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը (տեսանյութ)

Նախագահը Լոս Անջելեսում խոսել է սահմանազատման գործընթացի, առկա զարգացումների, նաև քարոզչական ապատեղեկատվության մասին

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Երեկվա հանրահավաքին էլի թեզեր հնչեցին, որոնք վաղը միջազգային ատյաններում օգտագործելու են Հայաստանի դեմ․ Պետրոս Ղազարյան

ՌԴ իրավապահները տեղեկացրել են Տիգրան Ուրիխանյանին ձերբակալելու մասին

Անհնազանդության ակցիաների մասնակից 48 անձ է բերման ենթարկվել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում

Ֆրանսիայի Սեն-Ալբան ատոմակայանի վարչական շենքում հրդեհ է բռնկվել

Օդի ջերմաստիճանը կնվազի․ անձրևները կշարունակվեն, նաև կարկուտ կտեղա

Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում (տեսանյութ)

Թերությունները շտկված են․ վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին

ՄԻՊ աշխատակազմն արտակարգ ռեժիմով է աշխատում՝ բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված

Ոստիկանությունը րոպեների ընթացքում բացել է Գալստանյանի համակիրների փակած փողոցները

Ծառայակիցն ինքնաձիգն ուղղել է դեպի Նարեկ Նազարյանը, վիճաբանել են, կրակել է․ սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների մասնակից 41 անձ է տարվել ոստիկանության բաժիններ․ փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Աղոթում եմ, որ դուք սատկեք, ձեր բալեքը սատկեն. Գալստանյանի մարած շարժման մասնակիցը՝ ոստիկաններին (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 11-ին

Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը

Անհնազանդության ակցիաներ Երևանում․ ոստիկանությունը բերման է ենթարկում հասարակական կարգը խախտողներին

Ովքեր են Էջմիածնում բերման ենթարկված անձինք

ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը. «Տելեգրամ» ալիքներ

Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները

Էջմիածնից 6 մարդ բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով

Պատերազմը ձեր համար ընդամենը լավ հնարավորություն է իշխանության գալու համար․ Պապոյան

Ամբողջ կտավը հյուսվում է մարդկային հույզերից․ լեգենդար «Ժիզել»-ով Երևանում է Անգլիայի ազգային բալետը (տեսանյութ)