Չինաստանը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ 3 պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին

Չինաստանի իշխանությունները հավանություն են տվել SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ 3 պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներին: Այս մասին այսօր հայտարարել է ՉԺՀ-ի գիտության եւ տեխնիկայի նախարարության գիտատեխնիկական զարգացման դեպարտամենտի ղեկավար Ու Յուանբինը:

Նա մանրամասնել է, որ առաջինը հավանություն է ստացել ադենովիրուսային վեկտորի հիմքով ստեղծված դեղանյութի փորձարկումը, որը ստեղծել է Չեն Վեա ակադեմիայի խումբը: Նախորդ շաբաթ գիտնականները հավաքել են կամավորների՝ թեստավորումների երկրորդ փուլին մասնակցելու համար: Յուանբինի խոսքով՝ սա աշխարհում առաջին պատվաստանյութն է կորոնավիրուսի դեմ, որը հասել է թեստավորման երկրորդ փուլ:

Բացի այս, կլինիկակական փորձարկումների հավանություն են ստացել նաեւ Sinopharm Group-ի կազմի մեջ մտնող Ուհանի վիրուսոլոգիայի ինստիտուտի խմբի ստեղծած պատվաստանյութը, ինչպես նաեւ պեկինյան Sinovac Research & Development Co ընկերության պատվաստանյութը:

Չինաստանի գիտնականներն ու մասնագիտացած ընկերությունները չեն կենտրոնացել պատվաստանյութի միայն 1 տեսակի մշակման վրա, այլ սկսել են ուսումնասիրության տակ առնել միանգամից 5-ը:

Չինաստանի գլխավոր վարակաբան Չժուն Նանշանյայի խոսքերով՝ ամենալավ ընթացքն ունեն ադենովիրային վեկտորի վրա հիմնված եւ ոչ ակտիվացված պատվաստանյութի հիմքով դեղամիջոցները: Նշվածներից առաջինով SARS-CoV-2-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները մեկնարկել են մարտի կեսերից: Փորձարկումներին մասնակցել է 108 կամավոր, որոնց բաժանել են 36 հոգանոց 3 խմբերի: Առաջին խմբին ներարկել են պատվաստանյութի թույլ դոզա, երկրորդ խմբին՝ միջին, երրորդին՝ ուժեղ: Ներարկումների առաջին խմբի արդյունքները դեռեւս անհայտ են: Այս դեղամիջոցի կլինիկական փորձարկումները կտեւեն մինչեւ դեկտեմբերի վերջ. եթե դեղը արդյունավետ լինի, հնարավոր կլինի այն շուկա մտցնել սովորականից ավելի արագ:

Երկրորդ պատվաստանյութի փորձարկումները դեռ ընթացքի մեջ են, երրորդինը՝ նոր են մեկնարկում:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսը ԱՀԿ-n որակեց որպես համաճարակ, այն այժմ առկա է աշխարհի 185 երկրներում: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով հիվանդ է ավելի քան 1,7 միլիոն մարդ, նրանցից 110 հազարից ավելին մահացել են: Մինչդեռ Ջոն Հոփքինսի անվան հետազոտական համալսարանի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսակիրների թիվը գերազանցում է արդեն 2 միլիոնը, մահացել է 119 հազար 766 մարդ:

Տպել
1709 դիտում

ՄԻՊ աշխատակազմն արտակարգ ռեժիմով է աշխատում՝ բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված

Ոստիկանությունը րոպեների ընթացքում բացել է Գալստանյանի համակիրների փակած փողոցները

Ծառայակիցն ինքնաձիգն ուղղել է դեպի Նարեկ Նազարյանը, վիճաբանել են, կրակել է․ սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների մասնակից 41 անձ է տարվել ոստիկանության բաժիններ․ փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Աղոթում եմ, որ դուք սատկեք, ձեր բալեքը սատկեն. Գալստանյանի մարած շարժման մասնակիցը՝ ոստիկաններին (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 11-ին

Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը

Անհնազանդության ակցիաներ Երևանում․ ոստիկանությունը բերման է ենթարկում հասարակական կարգը խախտողներին

Ովքեր են Էջմիածնում բերման ենթարկված անձինք

ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը. «Տելեգրամ» ալիքներ

Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները

Էջմիածնից 6 մարդ բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով

Պատերազմը ձեր համար ընդամենը լավ հնարավորություն է իշխանության գալու համար․ Պապոյան

Ամբողջ կտավը հյուսվում է մարդկային հույզերից․ լեգենդար «Ժիզել»-ով Երևանում է Անգլիայի ազգային բալետը (տեսանյութ)

Զորակ գյուղում պահեստավորած անասնակեր է այրվել

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ