Ամիրյանի պահանջած շուրջ 7 մլն դրամը գրպանի ծախսի համար էր. ռեժիսորն ու նախկին տնօրենը մանրամասնում են, Ամիրյանը՝ հերքում

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ռեժիսոր Հովհաննես Գալստյանից 6 միլիոն 800 հազար դրամը պահանջել է իր ներկայացուցչի միջոցով որպես Կաննի փառատոնին մասնակցելու «գրպանի ծախս»: 

Չվերադրաձված գումարի ու դրա շուրջ մանրամասների մասին «Հայկական ժամանակը» զրույցեց ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ: «Այս գործով ես անցնում եմ որպես տուժող, որը քննչական մարմնի հայտարարություններում չկա»,- ասաց նա:

Ռեժիսորը պատմեց, որ 2017 թվականին Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը միջնոդավորված կերպով իրենից գումար է խնդրել: Վերջինս էլ չի հրաժարվել՝ հույս ունենալով, որ գումարը հետ կվերադարձվի: Ըստ Գալստյանի՝ ինքը համաձայնել է, քանի որ փառատոնը նախատեսված էր մայիսին, իսկ «Տատիկիս վարսերը» ֆիլմը, որի համար հատկացված գումարից էլ պահանջել էր Արմեն Ամիրյանը, պետք է նկարահանվեր օգոստոսից: 

«Ես ուղղակի ուզում էի, որ Հայաստանը հնարավորինս լավ ներկայանար Կաննի փառատոնին: Գումարը ստանալն Ամիրյանի կողմից հենց սկզբից եղել է խնդրանք, ոչ թե պահանջ»,- ասաց նա:

Գալստյանը գումարն Ամիրյանին է փոխանցել վերջինիս ներկայացուցչի միջոցով՝ պարտադիր վերադարձի պայմանով: Գալստյանն ավելի վաղ բազմիցս նշել է, որ նախկին նախարարն իրենից գումար է վերցրել ու չի վերադարձրել: Այս մասին նա լրատվամիջոցներով խոսել է իր հացադուլների ժամանակ եւ մանրամասներ ներկայացրել, սակայն դրան ժամանակին այնքան էլ կարեւորություն չի տրվել:

Ռեժիսորից Ամիրյանը գումարը մաս-մաս է ստացել՝ երկու անգամ:

Գալստյանը պատմեց, որ իրականում այդ 6 միլիոն 800 հազարը Ամիրյանը սկզբում ոչ թե հենց իրենից է ուզել, այլ Ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանից, բայց քանի որ Կինոկենտրոնն այդքան գումար չի ունեցել, որոշել են արտադրության փուլում գտնվող ֆիլմերից մեկին հատկացված գումարից վերցնել: Գալստյանի խոսքով՝ ո՛չ իր, ո՛չ էլ Կինոկենտրոնի նախկին տնօրենի մտքով չի անցել, որ այդ գումարները կվերցվեն ու ետ չեն վերադարձվի:

«Ես այդ նույն չափի գումար հետո ստիպված  էի վարկ վերցնել, որպեսզի «Տատիկիս վարսերը» նկարեմ: Մինչեւ հիմա էլ այդ վարկը կա, պետք է Ամիրյանը գա եւ փակի»,- ասաց նա: Գալստյանի վերջին խոսակցությունն Ամիրյանի հետ եղել է 2018 թվականին: Սա եղել է այն բանից հետո, երբ ռեժիսորը նամակ է գրել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: «Այդ նամակից անմիջապես հետո Ամիրյանն ինձ իր կաբինետ կանչեց, վկաներ էլ կան, որոնց անունները չեմ ցանկանա դեռեւս բարձրաձայնել: Ամիրյանը կանչեց ու ասաց՝ նախարարի խոսք եմ տալիս, որ առաջիկա երկու ամսում այդ գումարը կստանաս»,- պատմեց Գալստյանը:

«Հայկական ժամանակը» կապ հաստատեց նաեւ ՀՀ ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանի հետ, որն էլ, առավել մանրամասնելով կատարվածը, որոշ դետալներ ներկայացրեց:

Գեւորգյանը շեշտեց, որ Արմեն Ամիրյանն իրեն առաջարկել է 5 միլիոն դրամ տալ Կաննի փառատոնին մասնակցելու համար՝ իբր թե որպես գրպանի ծախս, սակայն մերժում է ստացել: Ես Ամիրային որեւէ գումար չեմ տվել, քանի որ այդ գումարը նախատեսված է եղել ֆիլմերի համար: Երբ ես դա իրեն ասացի, ինձ հարցրեց, թե ինչ ֆիլմներ են արտադրության մեջ: Նրան հետո ուղարկել եմ այդ ֆիլմերի ցանկը, որով էլ Ամիրյանը որոշել է, թե ումից կարելի է վերցնել գումարը: Կարծում եմ՝ քանի որ այդ ժամանակ Հովհաննես Գալստյանն էլ պիտի գնար Կաննի շուկա, դրա համար Ամիրայնն իրեն ընտրեց, բայց այդ խոսակցություններին ես մասնակից չեմ եղել»,- պատմեց Գեւորգ Գեւորգյանը:

Վերջինս նկատեց, որ իր մերժումն Ամիրյանին շատ տրամաբանական էր, քանի որ բացի աշխատավարձից ու կոնկրետ ֆիլմերի համար նախատեսված գումարից, Կինոկենտրոնն այլ գումար չէր ստանում եւ բյուջե չուներ: «Չգիտեմ, թե Հովհաննես Գալստյանի հետ այն ժամանակ ինչ էին խոսել, պահանջել էր, թե խնդրել այդ գումարը: Գալստյանն ասում է՝ խնդրել է, բայց քիչ է հավանական, երեւի ստիպել կամ հանձնարարել է, որ այդ գումարը տա Արսեն Բաղդասարյանին»,- նկատեց Գեւորգյանը:

Նախկին տնօրենի խոսքով՝ այդ գումարը նախատեսված է եղել ֆիլմհանձնակատար Արսեն Բաղդասարյանի համար՝ Կաննի փառատոնում որպես «գրպանի ծախս», որն էլ Հովհաննես Գալստյանն անձամբ փոխանցել է: Կինոկենտրոնի նախկին ղեկավարը նաեւ հիշեց, որ սկզբում Ամիրյանը Հովհաննես Գալստյանին է խոստացել ֆիլմհանձնակատար նշանակել, ապա վերջին պահին փոխել է որոշումն ու նշանակել Արսեն Բաղդասարյանին:

Նա ոչ միայն խոստացված նշանակումը չի արել, այլեւ մի կլորիկ գումար է վերցրել Գալստյանի ձեռքից:

«Ես երկար տարիներ ղեկավարել եմ այդ դելեգացիան. Կաննում տաղավար ենք ունեցել, երբեւէ ոչ ոք պետական միջոցներից այդքան գրպանի ծախս չէր վերցրել: Մենք մեր գրպանից կոնյակ ենք տարել, շոկոլադ, բայց պետական միջոցներից մեզ որեւէ մեկը գումար չի տվել: Այդ ժամանակ ես ապշած էի... մոտ 7 միլիոն գրպանի ծախս»,- հիշեց Գեւորգյանը:

Կինոկենտրոնի նախկին տնօրենը նաեւ անկեղծացավ, որ գումարը մերժելու խոսակցություններից հետո Ամիրյանի եւ իր հարաբերությունները կտրուկ լարվել են: Ըստ նրա՝ նախկին նախարարը ամեն ինչ արել է, որպեսզի կինոկենտրոնում նախ ստուգումներ արվեն, ապա կենտրոնացել մանրուքների վրա եւ հասել նրան, որ Գեւորգյանը ազատման դիմում գրի ու հեռանա: «Ես վիրավորված հեռացա, բայց իմ ազատման դիմումի տեքստի բովանդակությունը փոխվեց եւ բոլորովին այլ բան ներկայացրեց Ամիրյանը: Ես այնտեղ գրել էի, որ ինքը մշակույթից, կինոյից ոչինչ չի հասկանում, որ կինոն իր համար ընդամենը վաճառվող տոմսեր են եւ այլն»,- պատմեց նախկին տնօրենը:

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, վերջինիս հեռախոսահամարն անհասանելի է: Ավելի ուշ նա ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ թեմային՝ գրելով հետեւյալը. 

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Ավագ ուրբաթ է՝ Հիսուսի խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը։
Սուտն ու կեղծիքը մարդկության պատմության մեջ միշտ էլ ճակատագրական, քայքայիչ դերակատարում են ունեցել, բայց գոնե այս օրերին սուտը, կեղծիքը, կեղծ մատնությունը մեր կյանքում տեղ պետք չէ ունենան։
Փաստորեն ՀՀ քննչական կոմիտեն, լսելով մեկ կամ գուցե մի քանի բանսարկուի, կարող է քրեական գործ հարուցել և հետն էլ հրապարակային շեփորահարել, թե տեսեք-տեսեք՝ նախկին նախարարը յուրացում է կատարել։
Ո՞վ է ինձ գումար տվել, այդ ո՞ւմ միջոցով եմ ստացել ձեր նշած գումարը։
Չկա որևէ մեկը, որ կարող է ասել՝ ինձ՝ Արմեն Ամիրյանին, երբևէ գումար է տվել։
Անամոթաբար ցեխ են շպրտում մարդու վրա, թե գողացել ես, յուրացրել ես, իսկ դուք՝ քննչական կոմիտեի հարգելի քննիչներ, ձեր կենսագրության մեջ ևս մեկ իբր «բացահայտում» եք ավելացնում։
Ես միշտ էլ փող տվող եմ եղել, ոչ թե վերցնող։
Կեղծ մատնությամբ, ստով և կեղծիքով լցոնված բանսարկուներին խորհուրդ կտամ օգտվել առիթից և ապաշխարելով մաքրվել։
Դեռ ուշ չէ, մեծ պահքի ժամանակ ընդհանրապես մաքրվում են։ Վերջում, սիրելի՛ հայրենակիցներ, բոլորին ցանկանում եմ ուրախ զատիկ և անսահման առողջություն»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն պարզել է, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանից մշակույթի նախկին նախարարը պահանջել և միջնորդավորված մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար: Գործն ուղարկվել է դատախազություն:

Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ լրատվական ծառայությունից՝ ներկայացնելով մանրամասներ: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ:

Տպել
7371 դիտում

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև