«S7» ավիաընկերությունը «Դոմոդեդովոյում» դեպի Երևան տոմսեր է վաճառել, հետո չեղարկել չվերթը (տեսանյութ)

Ապրիլի 7-ին «S7» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանում բացել է Մոսկվա- Երևան տոմսերի վաճառք: Չվերթը հայտարարվել է ապրիլի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով 12-40: Օդանավակայանում հավաքված ՀՀ քաղաքացիների մի մասը, մոտ հիսուն ուղևոր, ովքեր չէին հասցրել տեղավորվել Մոսկվայից դեպի Երևան ապրիլի 6-ին և 7-ին կայացած «Ռեդ Վինգս» ավիաընկերության հատուկ չվերթում, տոմսեր են գնել «S7» ավիաընկերությունից: Թռիչքից ժամեր առաջ, երբ կայացել է հաշվառումը և ընդունվել ուղեբեռը, ավիաընկերության ներկայացուցիչը հայտարարել է ուղևորներին, որ նախատեսված չվերթը չեղարկվել է և նրանք կարող են վերադարձնել տոմսերը կամ դրանց փոխարեն ստանալ սերտիֆիկատներ: Տոմսերը արժեցել են մոտ 16 000 ռուբլի:

Հարցին, թե ինչու է ավիաընկերությունը չեղարկել թռիչքը, եթե բացել է տոմսերի վաճառք և սկսել հաշվառում, «S7»-ի օդանավակայանում հերթապահ ներկայացուցիչը պատասխանեց, որ այդ խնդիրը իրենց ընկերության իրավասության տիրույթում չէ: Իրենց ասել են, որ կարող են բացել տոմսերի վաճառք, նախատեսվում է թռիչք, իսկ հետո էլ հրամայել են չեղարկել այն և ետ վերադարձնել տոմսերը: Թե ո՞րն է նման որոշման պատճառը, պատկան մարմիններից որ մեկն է նման հրաման իջեցրել, ներկայացուցիչը ասել չի կարող: Ինչ վերաբերում է նրան, թե առաջիկայում «S7»-ը կիրականացն՞ի թռիչք դեպի Երևան, թե ոչ, ներկայացուցիչը ասում է, որ հնարավոր է ապրիլի 13-ին կամ 14-ին նման հնարավորություն լինի, սակայն, դա հաստատ չէ և կրկին կախված է նրանից, թե ավիաընկերությունը համապատասխան թույլտվություն կստանա, թե՝ ոչ:

Այս պահին «Դոմոդեդովոյում» հավաքված են շուրջ հիսուն ՀՀ քաղաքացիներ, այդ թվում կանայք, որոնք գիշերել են օդանավակայանում և հրաժարվում են տեղափոխվել հյուրանոցներ՝ պատճառաբանելով, թե վախենում են լքել տարածքը՝ հանկարծ ու տոմսերի վաճառք կսկսվի և իրենք կրկին չեն հասցնի գնել: Նրանք հիմնականում տարանցիկ չվերթների ուղևորներ են՝ ժամանած Ռուսաստանի տարբեր քաղաքներից: Վերջիններս բողոքում են, որ նախորդ օրերին իրենք գիշերել են հյուրանոցներում, սակայն, մինչ հաղթահարել են հյուրանոցից դեպի օդանավակայան ընկած մեծ տարածությունը և հասել օդանավակայան՝ «Ռեդ Վինգս» ավիաընկերության հատուկ չվերթի տոմսերը սպառված են եղել ու այժմ չեն ցանկանում կրկին նույն բախտին արժանանալ:

Քաղաքացիները հայտնում են, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության և այլ մարմինների կողմից իրենց պարբերաբար առաջարկվում է գիշերակացի տեղ և սնունդ, սակայն, օրինակ, նրանց մի մասն այսօր հրաժարվել է թե գիշերակացի տեղից, և թե առաջարկված սննդից: Սնվել են իրենց հաշվին և ունեն միայն մեկ պահանջ՝ կազմակերպել իրենց վերադարձը դեպի Հայաստան:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա 

Տպել
1831 դիտում

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում, և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկունություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց