ԲՏԱՆ-ն նախատեսում է 930 մլն դրամ հատկացնել դրամաշնորհային ծրագրերին. բուժքույրներին փոխարինող ռոբոտը լավ գաղափար կլինի

Այս տարի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախատեսում է 930 մլն դրամ հատկացնել դրամաշնորհային ծրագրերին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հաղորդեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ հորդորելով մշակել մրցակցային նախագծեր՝ հաշվի առնելով արդի աշխարհի մարտահրավերները:

Կարո՞ղ են լինել բուժքույրներին փոխարինող ռոբոտներ՝ հարցը, ըստ նախարարի, հրաշալի գաղափար կարող է դառնալ և առաջիկայում որևէ ընկերություն մշակվելով՝ ներկայացնի մրցույթի և հաղթի: «Դրամաշնորհները չեն սահմանափակվում միայն ծրագրային գործիքներ գրելով: «Ռոբին» ռոբոտ ունեցող ընկերություն կար, որ հաղթեց դրամաշնորհը, և այդ ռոբոտը հիմա երեխաներին կլինիկաներում սպասարկման համար է կիրառվում: Գիտեմ, որ հրաշալի արդյունք է. երեխաները միայն այդ ռոբոտի խաթեր գնում են բժշկի. հիվանդանոցը, գիտեք, մեր մանկության վախերից է»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ հնարավոր է՝ մրցույթներին ներկայացված նախագծերում կորոնավիրուսային լուծումներին առնչվող լուծումներին առաջնայնություն տրվի: «Մենք բաժանում չենք դնելու. թե՛ ծրագրային ինժեներները, թե՛ էլեկտրոնիկայով, ծրագրային մեխանիկայով համակարգեր նախագծող ինժեներական ընկերությունները կարող են դիմել և ստանալ այս դրամաշնորհները»,- ասաց նա:

Անդրադառնալով թոքերի արհեստական օդափոխման սարքերի նախագծման և արտադրության համար ներուժի առկայության մասին հարցին՝ Արշակյանն ասաց, որ, իհարկե, այդ գործընթացը բավական երկարատև է և ռեսուրսատար, սակայն աշխարհում հիմա նման սարքերի վակուում կա: «Այդպիսի սարքերի պահանջարկը տասնյակ անգամներ գերազանցում է արտադրական հզորությունների հնարավորություններին: Եվ սա լավ հնարավորություն է: Մենք այս փուլում չպետք է մտածենք, թե հետագայում դրանք կկարողանան արտադրվել լավ գին-որակ հարաբերակցությամբ, թե ոչ: Դա ավելի շատ ընկերության ծախսած ռեսուրսների և ճիշտ լուծումներ տալու խնդիր է: Մենք, իհարկե, պիտի պահանջ դնենք, որ նախագծվող սարքերն արդեն իսկ էդպիսի խնդիր իրենց առջև ունենան: Բայց մենք չենք կարող գնահատել՝ ի վերջո դա շուկայական լավ առաջարկ կլինի, թե ոչ: Մեր կողմից կարող եմ ասել, որ այդ հնարավորությունը մենք ունենք»,- ասաց նա:

Արշակյանի խոսքով ցանկացած դեպքում պետք է աշխատել այն ուղղությամբ, որ նման սարքերի որոշ բաղադրիչներ արտադրվեն մեր երկրում:

Տպել
3941 դիտում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ