Դա ինձ համար կլինի բարոյական ավարտ. Փաշինյանը՝ նախկին իշխանություններին նմանվելու, նրանց թալանածը հետ բերելու մասին

Այսօր տեղի ունեցած ֆեյսբուքյան հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետը պատասխանեց նախկին իշխանության ներկայացուցիչներին պատժելու, թալանածը վերադարձնելու մասին մի քանի հարցերի:

«Ես չեմ ուզում, որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց ուզում եմ ասել, որ այսօր կոռուպցիոներների պատասխանատվության կանչելու ամենակարեւոր խոչընդոտը էֆեկտիվ դատաիրավական համակարգի գոյությունն է». Փաշինյանը մասնավորապես այսպես արձագանքեց հարցին, թե ե՞րբ է Սերժ Սարգսյանը պատասխան տալու իր բոլոր արարաքների համար։

«Մենք պետք է այդ համակարգի արդյունավետությունը քայլ–քայլ բարձրացնելով լուծենք բոլոր այն մարդկանց պատասխանատվության հարցը, ովքեր օրենքով արդարության եւ արդարադատության համաձայն իրոք գործել են արարքներ, որոնց կապակցությամբ պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Իմ գնահատականները դուք գիտեք, ես տվել եմ այդ թվում ոչ հեռավոր անցյալում, բայց ես չեմ ուզում հիմա այնպիսի արտահայտություն անեմ, որը հետագայում կարող է մեկնաբանվել ընդդեմ արդարադատության շահերի»,– ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով ընդհանուր առմամբ կոռուպցիոն գործերի քննությանը՝ վարչապետն ասաց, որ գոհ չէ ընթացքից:

«Մենք փորձել ենք դուրս բերել պատճառները, հիմա էլ պրոցեսը ընթացքի մեջ է, թե որտեղ են, որ կան օբյեկտիվ պատճառներ, որտեղ կան սուբյեկտիվ պատճառներ, որ այդ գործերն արդյունավետ կերպով առաջ չեն ընթանում: Իմ գործընկերները գիտեն, որ եթե արդյունավետությունը չբարձրանա, մենք այլ կարգի որոշումներ պետք է կայացնենք»,- ասաց Փաշինյանը:

Հարցին, թե դեռ որքան հայ ժողովուրդը պետք է սպասի, որ նախկին կոռումպացված թալանչիների գույքն ու միլիարդավոր դոլարների թալանը վերադարձվի, Փաշինյանը պատասխանեց.

«Խնդիրը միայն այդ բռնագանձված եւ բռնագանձվելիք գումարները չեն: Խնդիրն այն է, որ 2018-ից ի վեր մինչեւ այս պահը Հայաստանի բյուջեի եկամուտներն ավելացել են 1 մլրդ 100 մլն դոլարով: Դա ի կատարումն իմ նախահեղափոխական խոստման, որ առաջին 1-2 տարում բյուջեի եկամուտները պետք է աճեն 30-35 տոկոսով: Հիմա մենք ունենք ցուցանիշ, որ դրանք աճել են 40-45 տոկսոով: Բա այդ փողը որտեղի՞ց, օդի՞ց ընկավ: Դա ստվերի դեմ պայքարն է, մենաշնորհների դեմ պայքարն է, կոռուպցիայի դեմ պայքարն է, որոնց արդյունքներով այդ գումարները վերադարձվել են պետական բյուջե: Կան նաեւ քրգործերով վերադարձված գումարներ, որոնցից ես գոհ չեմ, բայց 40 մլրդ դրամ այս պահին հետ է բերվել: Իսկ հարուցված քրգործերը վերաբերում են 190 մլրդ դրամի չարաշահումների: Բայց սա ամբողջը չի: ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է եւ ամեն ինչ անելու ենք դրա էֆեկտիվությունը բարձրացնելու համար»:

Հարց հնչեց նաեւ այն մասին, թե «թավիշը» երբ է պակասելու, որը շատերն ընդունում են որպես թուլություն: «Ես կարծում եմ, որ պետք է երկրում լինի լավ մթնոլորտ: Մենք ժողովրդավարական երկիր ենք եւ պետք է շարունակենք այդպիսին մնալ: Մենք չենք եղել եւ չենք լինելու դիկտատուրա, բայց կարծում եմ, որ իշխանությունը, այո, պետք է լինի կոշտ, ինչը հավասար է օրինականի: Օրենքից ավելի կոշտ կամ պակաս կոշտ պետք չի լինել»,- նկատեց վարչապետը:

Ե՞րբ են նախկին մարդասպաններն ու հանցագործները պատժվելու, արդյոք չի՞ կարծում, որ նմանվում է նախկին իշխանություններին: Ահա այս հարցին ի պատասխան էլ Փաշինյանն ասաց.

«Ոչ, չեմ կարծում, անկեղծ ասած, որ նախկիններին նմանվում եմ: Եթե ես նախկիններին նմանվեմ, զգամ, որ նմանվում եմ՝ նույն պահին կհեռանամ այս կաբինետից, որովհետեւ դա ինձ համար կլինի բարոյական ավարտ, որը ես թույլ չեմ տա»։

Խոսելով նախկին հանցագործներին պատժելու մասին՝ վարչապետը հավելեց. «Ինչո՞ւ միայն նախկին հանցագործներին եւ մարդասպաններին, իսկ ո՞վ է ասել, որ նախկին հանցագործներն ու մարդասպանները պետք է պատժվեն, իսկ ընթացիկ հանցագործներն ու մարդասպանները պետք է չպատժվեն»։

Տպել
1908 դիտում

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև