Արցախյան ընտրությունների կարեւորագույն արդյունքը

03/04/2020 schedule19:10

Եվ այսպես, Արցախում տեղի ունեցան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, որոնք մի քանի առումներով աննախադեպ էին։ Նախ՝ դրանք իսկապես մրցակցային էին, եւ մինչեւ վերջին պահը որեւէ մեկը չէր կարող կանխորոշել արդյունքները, իսկ նման բան Արցախում վաղուց չէր եղել (եթե ընդհանրապես երբեւէ եղել էր)։ Երկրորդ՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուի ղեկավարած քաղաքական ուժը չհաղթահարեց անցողիկ շեմը եւ ներկայացված չի լինելու խորհրդարանում, ինչը նշանակում է, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում Արցախում լրջագույն քաղաքական բանակցություններ են սկսվելու (հակառակ դեպքում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ձեւական բնույթ կկրի)։ Շատ կարեւոր էր նաեւ դիտորդների իսկապես արդյունավետ աշխատանքը, որովհետեւ դրա արդյունքում ընտրակեղծիքների փորձերը պարզապես կանխվում էին ու արդյունքների վրա էական ազդեցություն չունեցան։ Այնպես որ, կարող ենք արձանագրել՝ մեծ հաշվով Հայաստանի եւ Արցախի իշխանությունները կարողացան երաշխավորել, որ ընտրությունների արդյունքներն արտացոլեն ժողովրդի իրական կամքը։

Այդ ընտրություններն, ի դեպ, կարեւոր էին նաեւ Հայաստանի՛ ներքաղաքական կյանքի տեսանկյունից։ Բանն այն է, որ Հայաստանի նախկին իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, իրենց հարող քաղաքական շրջանակներով, բացահայտ կամ քողարկված ձեւով աջակցում էին կոնկրետ թեկնածուի՝ Վիտալի Բալասանյանին, իսկ շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն՝ նույնիսկ ֆինանսական աջակցություն ցուցաբերում։ Ավելին՝ նույն շրջանակների քարոզչամիջոցները բացահայտորեն ոգեւորված էին այն հեռանկարով, որ հնարավոր է՝ Արցախում ձեւավորվեն այնպիսի իշխանություններ, որոնք կոշտ առճակատման կգնան ՀՀ իշխանությունների հետ։ Պարզ ասած՝ լուրջ վտանգ կար, որ Հայաստանի եւ Արցախի միասնությունը կարող է արհեստականորեն խաթարվել։ Բարեբախտաբար՝ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հայաստանյան այդ շրջանակների արցախյան թեկնածուն անգամ երկրորդ փուլ չանցավ։ Ընդ որում՝ խնդիրն այդ թեկնածուի անձը չէ, խնդիրն այն է, որ Արցախում Հայաստանի իշխանությունների հետ առանցքային հարցերում տարաձայնություններ ունենալու հեռանկարը մերժվեց։ Ու սա թերեւս այս ընտրությունների կարեւորագույն արդյունքն էր, որովհետեւ ամենամեծ վտանգն այդտեղ էր թաքնված։

Ինչ վերաբերում է միջազգային արձագանքներին, ապա դրանք միանգամայն կանխատեսելի էին՝ քանի դեռ հակամարտությունները կարգավորված չեն, միջազգային ճանաչում չունեցող պետությունների ընտրությունները, որպես կանոն, չեն ճանաչվում։ Բայց միեւնույն ժամանակ այդ նույն միջազգային հանրությունն ուշի ուշով հետեւում է ընտրությունների ընթացքին, ու վստահաբար՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին, Արցախի ընտրությունները նույնպես գտնվել են միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։ Այնպես որ, անկախ նրանից՝ պաշտոնապես ճանաչում է այդ ընտրությունները, թե ոչ, միջազգային հանրությունը պարտավորված է արձանագրել, որ ժողովրդավարության տեսանկյունից Արցախը մի քանի գլուխ բարձր է Ադրբեջանից։ Իսկ նման արձանագրումն այսպես թե այնպես ազդելու է կողմերի բանակցային դիրքերի ամրության եւ հակամարտության վերջնական կարգավորման վրա։

Ի դեպ՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նաեւ սա պիտի հաշվի առնեն թեկնածուներն ու Արցախի քաղաքական ուժերը, եւ պիտի բացառվեն անգամ այն փոքրաթիվ ընտրախախտումները, որոնք արձանագրվել են առաջին փուլում։ Արցախը ժողովրդավարության լուրջ քննություն է հանձնում, եւ արդյունքը որեւէ կասկած չպիտի առաջացնի նույնիսկ «չուզողների» մոտ։ Սա, կարծում ենք, ամենակարեւորն է։

Տպել
4496 դիտում

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան