ԱՄՆ-ն առաջ է անցել Չինաստանից կորոնավիրուսով վարակվածների թվով, Իսպանիան ու Իտալիան՝ մահերի թվով

ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակը տարածվում է շատ արագ տեմպերով: Չնայած բարձրագոչ հայտարարություններին՝ այնտեղ արդեն 81 հազար 865 հաստատված դեպք կա, միայն Նյու-Յորքում ավելի քան 30 հազար մարդ է վարակվել: ԱՄՆ-ից ավելի վատ կորոնավիրուսային վիճակագրություն ունեցող երկիրն աշխարհում միայն Իտալիան է: Միացյալ Նահանգներն այս թվերով առաջ է անցել անգամ Չինաստանից, որտեղ, Worldometers կայքի վերջին տվյալներով, 81 հազար 285 կորոնավիրուսակիր կա: Կորոնավիրուսի հաստատված դեպքեր առկա են ԱՄՆ-ի բոլոր՝ 50 նահանգներում, մահացածների թիվը գերազանցում է 1175-ը: Ընդ որում, այս ցուցանիշները գրանցվել են կարճ ժամանակահատվածում, բառացիորեն մի քանի օրում: Միացյալ Նահանգներում 1 օրում 13 հազար 500 նոր դեպք է հաստատվել: Սա դեռեւս չգերազանցված ցուցանիշ է եւ աննախադեպ թվային տվյալ:

Իտալիայի հյուսիսային շրջաններում, որոնք COVID-19-ի համաճարակի բռնկումից ի վեր ամենամեծ թվերն են գրանցել Երոպայում, այժմ նկատվում է մահերի եւ վարակման ցուցանիշների փոքր-ինչ անկում: Մահացածների մասին տվյալները գրեթե նույն վիճակագրությամբ են շարունակվում, սակայն երկրի իշխանությունները հավաստիացրել են, որ վարակման թվերն սկսել են կրճատվել: Այժմ մտավախություն կա, որ վիրուսային օջախն Իտալիայի հյուսիսից կարող է շարժվել դեպի արեւմուտք, որտեղ տեղակայված է Իտալիայի աղքատ բնակչությունը. հենց արեւմուտքում են սկսել վերջին օրերին մեծ թվով մահեր արձանագրվել: Ընդհանուր առմամբ, Worldometers-ի թարմացված տվյալներով, Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 80 հազար 590 դեպք եւ 8 հազար 215 մահ:

Եվրոպայում ամենաբարդ իրավիճակում այս պահին Իսպանիան է, որը շրջանցել է Չինաստանին՝ ոչ թե կորոնավիրուսով հիվանդների, այլ վիրուսից մահացածների թվով՝ տխուր թվերով զիջելով միայն Իտալիային: Մարտի 25-ին միայն երկրում 738 մարդ է մահացել՝ նոր ռեկորդ սահմանելով մահերի թվի ցուցանիշների մեջ: Ընդհանուր առմամբ Իսպանիայում արդեն 4 հազար 145 հաստատված մահվան դեպք կա:

Չինաստանում, Ջոն Հոփքինսի համալսարանի վերջին տվյալներով, մինչ այսօր 3 հազար 297 մարդ է մահացել կորոնավիրուսի հետեւանքով, 81 հազար 285 կորոնավիրուսի դեպք է գրանցվել՝ ըստ Worldometers-ի ցուցանիշների:

Իտալիայից, Իսպանիայից եւ Չինաստանից հետո մահերի թվով մեծ ցուցանիշներ ունի նաեւ հարեւան Իրանը: Իրանում ամենավերջին տվյալներով՝ 29 հազար 406 հաստատված դեպք կա եւ 2 հազար 234 մահ: Վերջին 1 օրում Իսլամական Հանրապետությունում 157 նոր մահ է գրանցվել:

Անհանգստացնող թվեր են նաեւ Գերմանիայում: Թարմ տվյալներով՝ այստեղ 43 հազար 646 կորոնավիրուսային հաստատված դեպք կա, սակայն զարմանալիորեն քիչ են մահվան թվերը հիվանդացության ցուցանիշի հետ համեմատելիս: Ամբողջ երկրի տարածքում համաճարակի բռնկումից ի վեր 262 մահվան դեպք է գրանցվել:

Տպել
39244 դիտում

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին