«Արտավազդ» մրցանակաբաշխությունն անժամկետ հետաձգվել է. մրցանակները պատրաստ են, ժյուրին չի հասցրել ներկայացումները նայել

Երկրում հայտարարված արտակարգ դրությունից ելնելով՝ հետաձգվել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Հայաստանի թատերական գործիչների միության եւ Երեւանի քաղաքապետարանի համագործակցությամբ կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի է ունենում արդեն 20 տարի, յուրաքանչյուր տարվա մարտի 27-ին:

Երեւանի մշակույթի գծով փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ ժյուրիի անդամները ներկայացումների կեսը նայել են, կեսը չեն հասցրել երկրում ստեղծված իրավիճակի պատճառով: «Թատրոնների բնականոն ընթացքին վերադառնալուց հետո, երբ ժյուրին հնարավորություն ունենա նայելու մնացած ներկայացումները, մրցանակաբաշխությունը կկայանա»,- ասաց նա:

Ներկայացված հայտերի քվեարկության առաջին փուլը կայացել է, երկրորդ փուլը հաղթահարող աշխատանքները պետք է ընտրվեին մարտի 24-ին՝ ներկայացումները դիտելուց հետո: Պետք է նոմինացվեին լավագույն դերասաններն ու դերասանուհիները:

Մրցակցային անվանակարգերը 14-ն են, բայց ընդհանուր կա 20 մրցանակ: 20-ից 6-ը նախատեսված է տարբեր այլ անվանակարգերում հաղթողների համար՝ թատերարվեստին արժանապատիվ ծառայության, լավագույն դերասան, դերասանուհի, լավագույն ռեժիսուրա, լավագույն սցենոգրաֆիա, երաժշտության լավագույն հեղինակ:

Վիրաբյանը նկատեց՝ մրցանակներն արդեն պատրաստ են, մրցանակաբաշխության համար կազմակերպված աշխատանքներն էլ՝ 75 տոկոսով արված: Երեւանի քաղաքապետի տեղակալը հայտնեց, որ մոտ 45 ներկայացում է ներկայացված Հայաստանի տարբեր թատրոններից՝ մայրաքաղաքից, մարզերից, նաեւ Արցախի ու Թբիլիսիի թատրոններից: «Թեժ մրցկացություն է լինելու, 45 ներկայացումներ մրցելու են ընդամենը 14 տեղի համար»,- ասաց նա:

«Արտավազդ» մրցանակաբաշխությանը ներկայացվել են հետևյալ աշխատանքները։

ԱՍպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի անվան ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրել է «Կախարդական սրինգ» օպերան եւ «Բյուրեղապակյա դղյակ» բալետը:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրել է «Թռիչք կկվի բնի վրայով», «Ռիչարդ երրորդը տեղի չի ունենա, կամ դրվագներ Մեյերհոլդի կյանքից», «Ալադին» ներկայացումները:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը ներկայացրել է «Սիրելիներից մի բաժանվեք» ներկայացումը:

ՀԹումանյանի անվան Տիկնիկային թատրոնը ներկայացրել է «Քրիստոֆեր», «Ոզնու մուշտակը», «Գելը» ներկայացումները:

ԿՍտանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Խառը զգացմունքներ», «Օնեգին», «Ինքնասպանը», «Ռոմեո և Ջուլիետ», «Իմ անունն է Կոմիտաս», «Փղերի երկար ուղին», «Բարի ախորժակ, վագր» ներկայացումները:

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը ներկայացրել է «Փափլիկը», «Լոռեցի Սաքոն», «Ճշմարտությունը», «Ազնավուր»  համերգ-ներկայացում բեմադրությունները:

Պատանի հանդիսատեսի թատրոնը ներկայացրել է «Հիշիր վաղվա օրդ», «Ջրահարսը» ներկայացումները:

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Տիկնայք և պարոնայք» ներկայացումը:

Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը ներկայացրել է «Շրջված երազ» ներկայացումը:

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը ներկայացրել է «SQ.. Սիրում եմ քեզ», «Մոխրոտիկը», «Չառլիի Մորաքույրը» ներկայացումները:

Կամերային երաժշտական թատրոնը ներկայացրել է «Ննջասենյակային զավեշտ» ներկայացումը:

Ուսանողական թատրոնը ներկայացրել է «Անտեսանելին» մոնոներկայացումը:

Մետրո թատրոնը ներկայացրել է «Սև կատուն» ներկայացումը:

Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Թռիչք» ներկայացումը:

Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Վարազդատ», «Անուշ» ներկայացումները:

ԱԽարազյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Արտիստը» ներկայացումը:

Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Որբանոց», «Վրիժառուն» ներկայացումները:

Ստեփանակերտի ՎՓափազյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Լուսաբացից առաջ» ներկայացումը:

Աբովյանի դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Շունն ու կատուն» ներկայացումը:

Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Ագռավն ասաց» ներկայացումը:

Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Կիլիկո Արքա» ներկայացումը:

«Արամազդ» երիտասարդական կենտրոնի թատերական ստուդիան ներկայացրել է «Հովհաննես Թումանյանի հեքիաթների աշխարհում» ներկայացումը:

Անհատ թատերախումբ /ռեժ.՝ Գ. Մարգարյան/ ներկայացրել է «12» ներկայացումը:

 

«Լավագույն պիես» անվանակարգում հայտագրվել են հետեւյալ գործերը՝

Սամվել Խալաթյան - «Մռավ լեռան լուսաբացը»

Էլֆիք Զոհրաբյան - «Սիրո ջերմաչափ»

Արշակ Սեմիրջյան - «Ծլնգոց»

Դավիթ Խաչիկյան - «Սեր, հաց եւ փշալարեր»

Արտաշես Շահբազյան - «Մեղադրյալները»

Գագիկ Կարապետյան- «Մեծ լեռը»

Սմբատ Բունիաթյան - «Երջանկության երկու ժամը»

Սառա Նալբանդյան - «Հաղթանակի գենեզիս»

Մհեր Մկրտչյան - «SQ…Սիրում եմ քեզ»

Արմենուհի Սիսյան - «Ագռավն ասաց»:

Մրցանակաբաշխության փորձագետների կազմում են ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, դրամատուրգ, «Գրական թերթի» եւ «Դրամատուրգիա» ամսագրի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը, ԵԹԿՊԻ-ի թատերական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, Երեւանի կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը, թատերական եւ կինոբեմադրիչ Արամ Շահբազյանը:

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի կնվիրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին։ Առաջին անգամ ուղիղ եթերով հեռարձակվելու է նաեւ Հանրային հեռուստաընկերության եթերում: ՀԹԳՄ մամուլի ծառայության պատասխանատու Վլադ Մուրադյանը ՀԺ-ին հայտնեց, որ նախկինում Երվանդ Ղազանչյանի միջամտությամբ մրցանակաբաշխությունն ամեն տարի հեռարձակվում էր Հ2-ի եթերում, իսկ այժմ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կլինի Հանրայինի եթերում:

Տպել
4009 դիտում

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է