Այս շաբաթ դատական գործընթացներն ավելի կկայունանան. Գրիգոր Բեքմեզյանը՝ նիստերի հետաձգումների մասին

Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում ՀՀ բոլոր դատարաններին հատկացվել են տեսախցիկներ եւ պրոյեկտորներ՝ քաղաքացիական գործերով նիստերի հեռահար անցկացման համար: ՀԺ-ի հետ զրույցում այս մասին երեկ հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը: Ինչ վերաբերում է քրեական գործերին, որոնք վերջին շրջանում շարունակ հետաձգվում են, օրենքն էլեկտրոնային դատավարության հնարավորություն չի տալիս. «Ամեն դեպքում, կփորձենք հասկանալ, թե իրավական ինչ մեխանիզմներ կան քրեական գործերով էլ այդ հարցը լուծելու համար»,- նշեց Բեքմեզյանը:

Դատական նիստերի հետաձգումների եւ դրանցով պայմանավորված հնարավոր խնդիրների մասին մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարո՛ն Բեքմեզյան, թեպետ ԲԴԽ-ն դատավարության մասնակիցներին կոչ է արել հնարավորինս օգտվել հեռահար հաղորդակցման միջոցներից, նվազեցնել քաղաքացիների մասնակցությունը դատական նիստերին, սակայն փաստացի մեկ շաբաթ է, ինչ նշանակված նիստերը հիմնականում չեն կայանում, ընդ որում՝ թե՛ դատավորների, թե՛ փաստաբանների նախաձեռնությամբ: Այս հետաձգումների մասին ԲԴԽ-ն ի՞նչ կարծիքի է:

- Ճիշտն ասած՝ առաջին շաբաթն էր, երեւի մտահոգությունները մի քիչ ավելի շատ էին, իհարկե, կային նաեւ նիստեր, որ կայանում էին: Միշտ այդպես է, չէ՞, երբ ինչ-որ բան է կտրուկ փոխվում, սկզբնական պահը խուճապի պահն է, որը թույլ չի տալիս գործողություններն ավելի հստակ կատարել: Ամեն դեպքում, կարծում եմ՝ այս շաբաթ դատական գործընթացներն ավելի կկայունանան: Ես, օրինակ, տեղեկություն ունեմ, որ անցյալ շաբաթ դատական նիստերը հետաձգած դատավորներից ոմանք այս շաբաթվա նիստերն անելու են: Իսկ ինչ վերաբերում է հետաձգումներին, հատկապես քաղաքացիական դատավարության մեջ դրանք կողմերի կարծիքներից են կախված, եւ եթե կողմերը դեմ չեն հետաձգելուն, եւ դատավորն էլ, ընդառաջելով նրանց, հետաձգում է, մեղադրելու որեւէ բան լինել չի կարող: Մեր խնդիրն այն է, որ գործի ժամկետները պահպանվեն, եւ կողմերը բողոքներ չունենան դատավորների կողմից դատական գործընթացների ձգձգման մասով:

- Քաղաքացիական գործերով, այո՛, ավելի ճկուն է, բայց քրեական գործերով շարունակական հետաձգումների արդյունքում ողջամիտ ժամկետի քննության կամ անձի ազատության սահմանափակումների խնդիրներ առաջ չե՞ն գա:

- Միանշանակ կգան, բայց ես, ինչքանով տեղյակ եմ, քրեական գործերով դատավորների կողմից չի եղել դատական նիստերը հետաձգելու նախաձեռնություն, նկատի ունեմ՝ առանց օրինական պատճառների, որովհետեւ կարող է լինել հիվանդություն եւ այլն... Իսկ եթե կողմերից որեւէ մեկը չի ներկայանում, եւ այդ հիմքով է նիստը հետաձգվում, ապա դա մտնում է կողմի գործողությունների իրավասության տակ, այսինքն՝ մեր խնդիրն այնպես անելն է, որ քրեական գործերով անձի իրավունք չխախտվի, եւ այն նիստերը, որոնցով պետք է անհապաղ որոշումներ կայացվեն, չհետաձգվեն մարդու ազատության հաշվին, իսկ դա մենք կարող ենք ապահովել միմիայն դատավորների պատշաճ մասնակցությամբ, բայց եթե կողմն ինքն է հրաժարվում գալ, ԲԴԽ-ն կամ դատական իշխանությունը որեւէ բան չեն կարող անել:

- Մյուս կողմից էլ, եթե նայենք, արդեն իսկ ծանրաբեռնված դատավորների տեսանկյունից  նոր կուտակումներ չե՞ն առաջանա:

- Իհարկե, կառաջանան: Երբ դատավորները նախապես են նշանակում նիստերը, գործերի ողջամիտ քննության համար նաեւ պլանավորում են այդ հետաձգումները: Հիմա եթե ինչ-որ գործով նիստը տեղի չի ունենում, այն պետք է նշանակվի մեկ այլ հերթի՝ խոչընդոտելով այլ գործի քննությանը: Դրա համար մենք խորհուրդ ենք տվել՝ եթե դատական վեճը հասել է իր ավարտին, կամ կան անհետաձգելի գործողություններ, ցանկալի է, որ այդ նիստերը տեղի ունենան եւ հնարավորինս քիչ մարդկանց մասնակցությամբ:

- Հետաձգումների պատճառով դատավորների կողմից դժգոհություններ եղե՞լ են:

- Չեն եղել, եղել են նամակներ, զանգեր դատավորներից, որոնք, ընդհակառակը, մտածել են, որ պետք է ավելի կտրուկ քայլերի դիմել, դատական նիստերը հետաձգել, ինչին մենք տվել ենք բացասական պատասխան, որովհետեւ նման լիազորություն չունենք, եւ օրենքն էլ պարտադրում է, որ դատական իշխանությունն աշխատի բնականոն հունով՝ իհարկե, հաշվի առնելով որոշ օբյեկտիվ հանգամանքներ:

- Հնարավո՞ր է՝ հետաձգված նիստերի վիճակագրություն ունենաք:

- Ո՛չ, ցավոք, չունենք, բայց հետաքրքիր հարց եք տալիս, ինձ թվում է՝ 1-2 շաբաթ հետո կփորձենք նման վիճակագրություն ունենալ: Դա շատ դժվար կլինի, ես հիմա չեմ պատկերացնում, թե ինչպես կանենք, բայց փորձենք:

- Պարո՛ն Բեքմեզյան, օրինակ՝ ՌԴ  գերագույն դատարանը ցուցում է տվել դատարաններին կայացնել միայն անհետաձգելի դատական նիստերը: Մեր օրենսդրությամբ ԲԴԽ-ն, եւ, առհասարակ, որեւէ մարմին նման լիազորությամբ օժտված չէ, հակառակը, օրենքն ասում է, որ արտակարգ դրության ժամանակ դատարանները շարունակում են  բնականոն գործունեությունը: Այս իմաստով օրենսդրական բաց տեսնո՞ւմ եք:

- ԲԴԽ-ն եւս տեղյակ է ՌԴ գերագույն դատարանի որոշմանը, նույնիսկ եղել է դատավոր, որ այն ուղարկել է մեզ՝ հասկանալու՝ արդյոք մենք ե՞ւս կարող ենք նման բան անել: Մեր օրենսդրությունը դա թույլ չի տալիս, եւ եթե իմ անձնական տեսանկյունից նայենք, ես գտնում եմ, որ արդարադատությունը չի կարող ընդհանրապես կանգնել: Մենք պետք է գտնենք դրա լուծման ճիշտ տարբերակները, այն է՝ փորձենք ավելի արագ զարգացնել էլեկտրոնային արդարադատությունը, որ կողմերը կարողանան առանց դատարան հաճախելու էլեկտրոնային միջոցներով մասնակցել դատական նիստերին: Միակ բացը, որ կարող եմ ասել, գուցե այն է, որ դանդաղել ենք, եւ էլեկտրոնային արդարադատությունն ամբողջովին ներմուծված չէ մեր իրականություն: Մենք այդ ծրագրերի վրա հիմա էլ աշխատում ենք, փորձարկում ենք դրա մի բաղադրիչը, նոր սկաներներ ենք տվել դատարաններին, եւ արդեն մի քանի ամիս է՝ աշխատում ենք այն ուղղությամբ, որ թղթաշրջանառությունը դատարանների միջեւ ավելի արագ կազմակերպվի, եւ գործը մի դատարանից մյուսին ուղարկելն այլեւս ժամանակ չխլի: Բացի այդ, Կառավարության հետ համատեղ ուզում ենք ստեղծել, այսպես կոչված, դատակենտրոն, որի իմաստը կլինի հետեւյալը. կունենանք մեկ դատակենտրոն-սերվեր, որն էլեկտրոնային կարգով բոլոր դատարաններին կմատակարարի համապատասխան ինֆորմացիա: Նյութը կստացվի, անմիջապես կսկանավորվի, կմակագրվի կոնկրետ դատավորի, կդրվի նրա էլեկտրոնային դարակում, եւ դատավորն այնտեղից արդեն կտնօրինի նյութերին օրենքով նախատեսված կարգով: Կարծում եմ՝ այս արտակարգ դրությունը եւ կորոնավիրուսը բոլորիս հուշում են, որ պետք է ավելի արագացնել: Ամեն դեպքում, շատ կարեւոր է ֆիքսել, որ ԲԴԽ-ն, Դատական դեպարտամենտն ամեն ինչ արել են եւ անում են, որ դատարաններն ապահովված լինեն անհրաժեշտ կանխարգելիչ նյութերով, որոնք կարող են բացառել կամ նվազեցնել վարակման ռիսկը:  Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ մարդիկ, դրսեւորելով սոցիալական իրավագիտակցություն, կխուսափեն դատական նիստերին մասնակցելուց, չեմ կարծում, թե դատական նիստերը կարող են վարակի տարածման առումով վտանգվել: Խնդիրը փաստաթղթաշրջանառությունն է, որ ֆիզիկապես է իրականացվում, բայց այդ դեպքում էլ կարելի է ձեռնոց օգտագործել, ձեռքերն անընդհատ լվանալ կամ օգտվել սկանավորված տարբերակներից:

-Մինչ էլեկտրոնային դատավարությանը հասնելն առկա իրավիճակից ի՞նչ ելք եք տեսնում, հնարավո՞ր է՝ դիմեք պարետին՝ նրա հետ այս հարցերը քննարկելու համար:

- Նման հարց չենք քննարկել, անհրաժեշտությունը չի եղել, միակ խնդիրն այն է, որ նվազեցնենք մարդկանց հոսքը դատարաններ:

- Նշեցիք, որ առաջիկայում դատական գործընթացներն ավելի կկայունանան: Վարակակիրների թվի աճը չի՞ խոչընդոտի դրան:

- Եթե վարակակիրները լինեն այն անձանց կազմից, որոնք արդեն իսկ մեկուսացված են, կարծում եմ՝ որեւէ կերպ խուճապ չի առաջացնի, իսկ եթե՝ ոչ, չեմ կարծում, որ դատական իշխանությունը չի աշխատի, ուղղակի պիտի փորձենք ինչ-որ բան մտածել, ավելի խիստ հրահանգներ տալ կարգադրիչներին, որպեսզի ուժով արգելեն մարդկանց մուտքը դատարաններ, որին մենք չենք ուզում գնալ, որովհետեւ դա էլ նրանց իրավունքն է, բայց նման դեպքերում պիտի դիմենք ծայրահեղ միջոցների, արդեն կարիք կլինի նաեւ պարետին դիմելու, որ վերջինս որոշումներ կայացնի, եւ մեր գործողությունները լինեն իրավական հիմքի վրա:

- Հետաքրքիր է՝ դատավորների մեջ կամ Դատական դեպարտամենտից վարակակիրներ կա՞ն:

- Մեր տեղեկություններով՝ նման դեպք չկա: Ամեն դեպքում, մենք ուշադիր ենք այն դատավորների նկատմամբ, որոնք այս ժամանակահատվածում արտասահմանյան գործուղումներից են եկել, եւ նրանց հանձնարարական ենք տվել տանը մնալու:      

Տպել
1818 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ