Առաջիկա ամիսներին գնաճը Հայաստանում մնալու է ցածր մակարդակի վրա․ ԿԲ խորհրդի անդամ

20/03/2020 schedule12:50

Առաջիկա ամիսներին գնաճը Հայաստանում մնալու է ցածր մակարդակի վրա։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։

«Երբ նայում ենք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին եւ այն իրավիճակին, թե ինչ ջանասիրությամբ է ՀՀ կառավարությունն առաջին անհրաժեշտության ապրանքներին ու գներին վերաբերվում, ապա, ըստ էության, կարող ենք  ասել, որ այստեղ որեւէ ռիսկ չենք տեսնում գնաճի ավելացման հետ կապված»,- նշեց ԿԲ խորհրդի անդամը։

Նա նշեց, որ մարտի 17-ին ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, եւ դա այն դեպքում, երբ տարածաշրջանում շատ երկրներ այն բարձրացրին կամ թողեցին անփոփոխ. «Ուզում եմ բացատրել, թե այս գործողությունն ինչ տրամաբանության ներքո է տեղի ունեցել: Պարզ է, որ ստեղծված իրավիճակում դրամավարկային քաղաքականության դերը սահմանափակ է, քանի որ դրամավարկային քաղաքականության գործիքակազմով հնարավոր չէ ազդել առողջապահական խնդիրներով պայմանավորված իրական տնտեսական զարգացումների վրա եւ ազդել տնտեսության առանձին հատվածների զարգացումների վրա: Սակայն կարեւոր է շարունակել պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ինչը թույլ կտա կառավարությանն ավելի արդյունավետ ապահովել թիրախավորված միջոցառումները տնտեսության տարբեր ոլորտների հետ կապված»։

ԿԲ խորհրդի անդամի խոսքով՝ 2015 թվականից Հայաստանում բավական ցածր գնաճային միջավայր կա, ներկայում նույնպես գնաճը ցածր մակարդակի վրա է, եւ այդ քայլով ԿԲ-ն հնարավորություն է տալիս նաեւ հավասարակշռել տնտեսական ակտիվության եւ հիմնական գների կայունության նպատակը:

Նա նշեց, որ ԿԲ-ն ունի նաեւ այլ նպատակ՝ ֆինանսական կայունության ապահովումը. «Մենք, հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, այսօր ունենք բավական բարձր պահուստներ եւ բազմաշերտ գործիքակազմ, որպեսզի կարողանանք նաեւ արտարժութային շուկան զերծ պահել հնարավոր ցնցումներից, որը համենայնդեպս այս պահին տեղի չունենա: 2014-ի դեկտեմբերին ԿԲ-ն շատ հաջողությամբ դուրս եկավ ավելի վատ իրավիճակից, քան այսօր է»։

Ստեփանյանն ընդգծեց՝ Կենտրոնական բանկը տիրապետում է ֆինանսական կայունության ապահովման լայն գործիքակազմի եւ հարկ եղած դեպքում դրանք կարող է կիրառել:

Տպել
2215 դիտում

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է