Սփյուռքից կազմակերպել ենք կանխարգելիչ, պահպանիչ ու ախտահանիչ բժշկական պարագաների ներմուծումը Հայաստան․ Զարեհ Սինանյան

Կորոնավիրուսի էպիկենտրոն հանդիսացող Իտալիայում եւ Չինաստանում մեր համայնքներն ավելի փոքր են, սակայն Ֆրանսիայում ունենք մեծ համայնք։ Այս մասին այսօր կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա ասաց, որ գրասենյակն ամենօրյա կապի մեջ է համայնքների հետ, առանձին անձնաց, կազմակերպությունների, դիվանագիտական աշխատակազմի հետ, որպեսզի համապարփակ տեղեկություն ունենանք իրավիճակի մասին։

Սինանյանն ասաց, որ Իրանում մեր հայրենակիցները, ինչպես Իրանի ողջ բնակչությունը, ապրում են արտակարգ իրավիճակում․

«Մինչ այս պահն ունենք տարեց տիկնոջ մահ, նա ուներ առողջական խնդիրներ, որը, ցավոք, ընկրկեց հիվանդությանը։ Հոլանդիայում իրավիճակը բավարար է, Իտալիայում վարակվածների մասին մանրամասն տեղեկություն չունենք, տեղյակ եք՝ կիրակի օրը չարթերային թռիչքով ՀՀ քաղաքացիներն ու այստեղ կեցության իրավունք ունեցող անձինք տեղափոխվեցին Հայաստան։ Եվրոպայի մյուս երկրներում էլ հայ վարակվածների մասին տեղեկություն չունենք, սակայն մշտական կապը պահում ենք»։

Գրասենյակը բազմաթիվ դիմումներ, զանգեր է ստանում տարբեր պետություններում ապրող մեր հայրենակիցներից։ Սինայանի խոսքով՝ դիմում են նաեւ վարչապետին, տարբեր բնույթի հարցեր ունեն, հիմնականում կապված Հայաստան մուտք գործելու հետ․

«Ամեն մեկի դեպքը մյուսից տարբերվում է, փորձում ենք բոլորին սպառիչ պատասխան տալ, լուծումներ գտնել։ Շատ են դիմում ՌԴ-ից, որտեղից մեր հայրենակիցներն ուզում են ցամաքային ճանապարհով մուտք գործել ՀՀ, սակայն բացատրում ենք, որ դա անել չեն կարող, քանի որ Վրաստանի սահմանը փակ է, հետեւաբար ՀՀ պետք է գան միայն օդային ճանապարհով»։

Սինանյանը հայտնեց, որ վերջին երկու շաբաթների ընթացքում առողջապահության նախարարի խնդրանքով Սփյուռքից կազմակերպել են մեկ տոննա ապրանքատեսակների՝ կանխարգելիչ, պահպանիչ ու ախտահանիչ բժշկական պարագաների ներմուծումը Հայաստան, որը շաբաթվա սկզբին արդեն ստացել ենք։ Գործընթացը շարունակական է, քանի դեռ կարիքներ ունենք․

«Պետք է շարունակենք աշխատել, հնարավորինս շատ ապրանքատեսակներ հասցնել Հայաստան»։

Սփյուռքի գործերի հանձնակատարը տեղեկացրեց, որ «Քայլ դեպի տուն» ծրագիրը, որը պետք է մեկնարկեր հունիսի 1-ից, շատ զգայուն հարցի հետ է կապված՝ 800 երեխաների Հայաստանում գտնվելու հետ, դրա համար այս պահին չեն մեկնարկել ծրագիրը, քանի որ ուզում են ավելի հստակ հասկանալ՝ ինչ է կատարվելու աշխարհում․

«Հայտերը դեռ ընդունում ենք, բայց շարժվելու ենք՝ ըստ իրավիճակի։ «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագիրը եւս չենք մեկնարկել, հայտարարություն էլ չենք արել, որովհետեւ դարձյալ անկանխատեսելի իրավիճակը դժվարացնում է որոշում կայացնելը։ Այս պահին կասեցրել ենք նաեւ սեպտեմբերին նախատեսվելիք Համահայկական համաշխարհային վեհաժողովը»։

Տպել
1764 դիտում

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը

Կոտայքում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Միշուստինը ներկայացրել է ՌԴ կառավարության նոր կազմը. ով է մնալու պաշտոնում և ում են հեռացնելու

Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա (լուսանկարներ)

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեյցարիան․ հայտնի է, թե որ հորիզոնականում է Հայաստանը

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

«Լադանիվա» խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու փորձերից, ԶՈՒ հեղինակությանը վնասելու գործելաոճից․ ՊՆ

Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին, ԵՄ-ն կուժեղացնի աջակցությունը Կիևին. Մակրոն

Էջմիածնից բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում

Երեխեք, ո՞նց եք․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Բամբակաշատում (տեսանյութ)

Կա՞ն հերթագրված երեխաներ․ վարչապետն այցելել է Մեծամորի Արևիկ բնակավայրի նորակառույց մոդուլային մանկապարտեզ (տեսանյութ)

Երևանի կենտրոնում բախվել են 4 ավտոմեքենա և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր

Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը հյուրընկալող երկիր

Եզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-ից

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Սալիվան

«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին

Չեմպիոնի գործն արժևորվում է իր կենդանության օրոք․ Արայիկ Հարությունյան

«Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Տոյոտա»-ն

Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը (տեսանյութ)

Նախագահը Լոս Անջելեսում խոսել է սահմանազատման գործընթացի, առկա զարգացումների, նաև քարոզչական ապատեղեկատվության մասին

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Երեկվա հանրահավաքին էլի թեզեր հնչեցին, որոնք վաղը միջազգային ատյաններում օգտագործելու են Հայաստանի դեմ․ Պետրոս Ղազարյան

ՌԴ իրավապահները տեղեկացրել են Տիգրան Ուրիխանյանին ձերբակալելու մասին