Պատրաստ ենք մեծացնել փախստականների համար Թուրքիային տրվող ֆինանսական օգնությունը. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է մեծացնելու Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների կարիքների համար հատկացվող ֆինանսական օգնության ծավալները: Նա հավելել է նաեւ, որ Թուրքիան ցանկություն ունի մնալ ՆԱՏՕ-ի կազմում, իսկ եվրոպացի առաջնորդները ողջունել են նրա ցանկությունը, գրում է kommersant-ը:

Մերկելն այս մասին հայտարարել է իր, Ֆրանսայի նախագահ Էմանուել Մակրոնի, Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեսակապի միջոցով տեղի ունեցած գագաթնաժողովից հետո:  

Նշվում է, որ քաղաքացիներին տրվող հումանիտար օգնության ծավալները մեծացնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվելու մասին հայտարարել է նաև Ֆրանսայի նախագահի գրասենյակը, հայտնում է Ermenihaber-ը:

Լրատվամիջոցները նշում են, որ ֆինանսական օգնությունը կարող է մեծացվել՝ դեպի եվրոպայի սահմաններ շարունակվող փախստականների հոսքը կանխելու եւ կանգնեցնելու համար:

Գերմանիայի կանցլերը էրդողանի հետ Իդլիբի թեմայով բանակցություններն արդյունավետ է գնահատել՝ տեղեկացնելով, որ գագաթնաժողովի ժամանակ իրենք շեշտել են, որ հավատարիմ են 2016-ին Թուրքիայի ու Եվրամիության միջև կնքված Միգրացիոն համաձայնությանը:

Մերկելը, խոսելով ԵՄ-ին ուղղված Թուրքիայի 2 հիմնական պահանջներից, որոնք վերաբերում են ավելի շատ օգնություն տրամադրելու և ԵՄ-ի ու Թուրքիայի  միջև առկա մաքսային միության պայմանագիրը թարմացմանը, նշել է, որ 2-րդ խնդիրը նույնպես չպետք է անտեսվի ԵՄ-ի կողմից:  

Հիշեցնենք, որ Սիրիացի փախստականների համար Եվրոպայի հետ իր սահմանները միակողմանիորեն բացելու Անկարայի որոշումից հետո հազարավոր փախստականներ անօրինական կերպով անցել են Հունաստան, հազարավորներն էլ մնացել են 2 երկրների սահմանակետի չեզոք գոտում:  

Տպել
3395 դիտում

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով

Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ցավալի է, որ նրան անվանում ենք նախագահ. Վրաստանի վարչապետ

Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է

Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ

Երբ ընդդիմությունն ասում է՝ սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը, հանձնում է Բերքաբերը, Ջերմուկը. Հովհաննիսյան

Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է նպաստել Կառավարության առաջնահերթությունների կատարմանը․ վարչապետն ընդունել է Կոոպմանին

«Քաջարի» զինվորը «բախվել» է «եկեղեցին ասպատակող» լրագրողի հետ. Ստյոպա Սաֆարյան

Լևոն Քոչարյանի թիկանապահը հարվածել է լրագրողին, ԱԺ-ն թող չխառնի «Պոպլավոկ»-ի հետ․ Հովհաննիսյան (տեսանյութում)

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում

Այն պրոցեսները, որոնցում ներգրավված են նաև հոգևորականները, իրականացվում են ՀՀ պետականության դեմ. Հովհաննիսյան

ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը․ երբ ուժի մեջ կմտնի օրենքը

«Հար-Մա եղբայրներ» ընկերության տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է․ ինչ է հայտնաբերվել

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է լինելու

Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել