Եվրոպայից ԱՄՆ մուտքի արգելքը կօգնի՞ կորոնավիրուսի տարածումը կանխել. արգելքը ոչ բոլորի մասին է

Մարտի  13-ի գիշերվանից, 30 օրով կարգելվի Եվրոպայից ուղեւորափոխադրումներն ու մարդկանց մուտքն Ամերիկայի Միացյալ Նահանգներ : Բացառություն կլինի միայն Մեծ Բրիտանիայի համար (Հայաստանի ժամանակով՝ առավոտյան 07-ին): Այս մասին ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Իսկ ինչ է սա նշանակում: Արգելքը վերաբերում է ոչ բոլոր եվրոպական երկրներին եւ ոչ բոլոր քաղաքացիներին: Խոսքը օտարերկրյա քաղաքացիների մասին է, որոնք ապրում են Շենգենյան գոտու երկրներում, կամ եղել են այնտեղ վերջին 14 օրերի ընթացքում:

Շենգենյան գոտւմ ներառվում են Եվրամիության 22 երկրները՝ Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Դանիան, Էստոնյան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուկսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Պոտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Չվեդիան, ինչպես նաեւ Եվրոպական տնտեսական գոտու 4 երկրներ՝ Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Շվեյցարիան ու Նորվեգիան:

Արգելքը չի տարածվում Մեծ Բրիտանիայի վրա, որովհետեւ Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Բուլղարիան, Ռումինիան, Խորբաթիան եւ Կիպրոսը չեն մտնում Շենգենյան գոտու մեջ, հետեւաբար արգլեքը նաեւ այս երկրներին չի վերաբերում:

Արգելքը նաեւ չի տարածվում ԱՄՆ-ի քաղաքացիերի եւ նրանց ընտանիքի անդամների վրա, թեպետ Սպիտակ տնից դեռեւս չեն հստակեցրել, թե կոնկրետ ովքեր են համարվում ընտանիքի անդամներ:

ԱՄՆ-ը չի թույլ տա իր տարածք մուտք գործել նաեւ օտարերկրացիներին, որոնք մինչ ԱՄՆ-ի սահմանը հատելը 14 օրվա ընթացքում եղել են Չինաստանում, ինչպես նաեւ արգելվում է Իրանի բնակիչների եւ Իրան այցելած անձանց մուտքը ԱՄՆ-ը: Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը խորհուրդ է տվել ամերիկացիներին խուսափել Իտալիա եւ Հարավային Կորեայի մի հատված այցելելուց:

Այս պահին Թրամփի հրամանում նշվում է, որ արգելքը գործելու է 30 օր, սակայն կարող է ժամկետը վերանայվել՝ կախված հանգամանքներից:

Հետաքրքրական է, որ բազմաթիվ եվրոպացիներ տեղաշարժվում են անձնական ավտոմեքենաներով եւ չեն դասվում հիշյալ ուղեւորների ցանկին: Բացի այդ, ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի միջեւ գործող երկաթուղային ցանցով տեղաշարժվող օտարերկրացիների տվյալները գրանցվում են ԵՄ տվյալների բազայում, սակայն դրանք չի կարելի փոխանցել այլ երկրի:

Թրամփի սահմանած արգելքը չի տարածվում նաեւ ինքնաթիռների եւ նավերի անձնակազմերի եւ այն օտարերկրացիների վրա, որոնք ժամանել են ԱՄՆ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Արգելքից դուրս են նաեւ ԱՄՆ-ի զինված  ուժերում, ՄԱԿ-ում եւ ՆԱՏՕ-ում առաքելություն իրականացնող, դեսպանական հաստատություններում աշխատող մարդիկ:

Ելույթ ունենալով հիշյալ սահմանափակումների մասին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Եվրոպայից ապրանքների ներմուծման արգելքի մասին: Այդ հայտարարությունից հետո նավթի գներն անմիջապես անկել են 5 տոկոսով, իսկ Ասիայի ֆոնդային շուկաները՝ փլուզվել:

Քիչ ուշ Սպիտակ տունը հայտարարել է, որ սահմանափակումները չեն տարածվում առեւտրի վրա:

Մեծ Բրիտանիայից ԱՄՆ ուղեւորափոխադրումների ավիատոմսերն արդեն թանկացել են:

Կօգնի՞, արդյոք, այս սահմանափակումը, դեռ պարզ չէ: Չինաստանի իշխանությունները, օրինակ, զգալի նվազեցրել են վիրուսի տարածումը՝ 11 միլիոնանոց քաղաքը բառացիորեն առնելով ամբողջական կարանտինի մեջ: Վարակաբանները գտնում են, որ Եվրոպայի մուտքի սահմանափակումը առանձնապես արդյունք չի տա, քանի որ վիրուսն արդեն տարածվում է Ամերիկայի տարածքով:

Լրատվամիջոցները հայտնում են, որ Միացյալ Նահքնագների հրապարակած թվերը կորոնավիրուսակիրների մասին, ոչ ամբողջական են, իսկ կորոնավիրուսի թեստերը՝ սահմանափակ:

Նշենք, որ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1311 դեպք, կա գրեթե 4 տասնյակ մահ:

Տպել
1859 դիտում

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան