Ես որեւէ տեղեկություն չեմ ունեցել, որ իմ աշխատակիցները զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ. Դավիթ Սանասարյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Դատարանն այժմ ապացույցների հետազոտման փուլում է:

Հետազոտելով գործում առկա գրավոր փաստաթղթերը՝ նախագահող դատավորն ընթերցեց օպերատիվ տվյալներով ձեռք բերված այն ապացույցները, ըստ որոնց՝ ՊՎԾ գնումների գործընթացի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ադյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, միջամտել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոններին անհրաժեշտ սարքավորումների գնման գործընթացին: Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, Սամվել Ադյանի եւ մյուսների կողմից այդ միջամտությունը դրսեւորվել է նրանում, որ փոփոխություններ են արվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոններին անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերում՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ նշված գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով «Զորաշեն» ՍՊԸ-ի կողմից առաջարկվող ապրանքներին:

Անդրադառնալով նշված հանգամանքներին՝ մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը հայտարարեց, որ, ըստ էության, ՊՎԾ աշխատակիցներ են նշանակվել անձինք, որ արդեն իսկ որոշակի մասնակցություն են ունեցել գնման գործընթացներին եւ պետական պաշտոններ զբաղեցնելով՝ փաստացի ղեկավարել են իրենց ընկերությունները. «Իսկ «Հանրային ծառայության մասին» օրենքը պետական ծառայողներին արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»,- շեշտեց դատախազը: Արձագանքելով նրան՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ Սամվել Ադյանին աշխատանքի ընդունելիս նրան հարցրել է՝ արդյոք զբաղվում է որեւիցե բիզնես գործունեությամբ, ինչին Ադյանը պատասխանել է, որ իր ընտանիքն ունի բիզնես, բայց ինքը դրանով չի զբաղվում. «Ես որեւէ տեղեկություն չեմ ունեցել, որ «Զորաշեն» ՍՊԸ-ն պատկանում է նրան, նույն կերպ քրեական գործից եմ տեղեկացել, որ «ՄԵԴ էքսպրեդ» ՍՊԸ-ն էլ պատկանում է Գեւորգ Խաչատրյանին, այլապես նրան աշխատանքի չէի ընդունի»,- հայտարարեց Սանասարյանը:

Շարունակելով փաստաթղթերի հետազոտությունը՝ դատավորն ընթերցեց առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գրությունը (խոսքը Ռազմիկ Աբրահամյանից կաշառք վերցնելու համար այժմ մեղադրվող արդեն նախկին փոխնախարարի մասին է)՝ ուղղված ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին: Պատասխանելով դեպարտամենտի հարցմանը՝ փոխնախարարն այդ գրությամբ տեղեկացրել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի կողմից 2019 թվականի հունվարին հայտարարված գնման ընթացակարգերով հեմոդիալիզի պարագաների բնութագրերը բխել են բժշկական կենտրոնի կարիքներից եւ համապատասխանել են դրանց բավարարմանը: Ըստ Դավթյանի գրության՝ Սամվել Ադյանի կողմից տեխնիկական բնութագրերում առաջարկվող փոփոխությունն առաջին հայացքից միտված է եղել ավելի ցածր գներով ապրանքների ձեռքբերմանը, քանի որ համեմատությունը նախկին մատակարարի՝ նույն գնման ընթացակարգում առաջարկած գների հետ, ցույց է տվել խնայողություն: Հաջորդիվ նախկին փոխնախարարն ընդգծել է, որ տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխությունների արդյունքում բժշկական կենտրոնը պետք է ձեռք բերի նաեւ հեմոդիալեզի 40 սարքավորման սպասարկման եւ նորոգման ծառայություն, որի արժեքը կազմելու է ամսական շուրջ 3 միլիոն դրամ, եւ եթե հաշվի առնենք, որ գնման այդ ընթացակարգը հայտարարվել է բժշկական կենտրոնի 4 ամսվա կարիքները հոգալու համար, ընդհանուր առմամբ դրա ծախսը կազմել է 12 միլիոն դրամ: Համեմատելով նախորդ ցուցանիշների հետ՝ նախարարությունը եկել է այն եզրահանգման, որ բժշկական կենտրոնը, փաստորեն, խնայողության փոխարեն կրում է ֆինանսական վնաս, եւ ի սկզբանե պետական միջոցների արդյունավետ կիրառման նպատակը չի իրացվել: Արսեն Դավթյանը տեղեկացրել է նաեւ, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ին «Զորաշեն» ՍՊԸ-ի կողմից առաջարկված դիալիզատորները համապատասխան սարքավորումների հետ թեստավորում չեն անցել, դրանց համատեղելիությունը չի երաշխավորվել նաեւ սարքավորումների արտադրողների կողմից, ուստի դրանց օգտագործումը կարող է վնասել տվյալ ծառայություններից օգտվող քաղաքացիների առողջությանն ու կյանքին: Այլ կերպ ասած՝ բ/կ-ին առաջարկվող պարագաները պատկանել են մի ընկերության, մինչդեռ սարքավորումները, որոնց համար դրանք ձեռք էին բերվում, մեկ այլ ընկերության, եւ դրանց համատեղ կիրառելիության հնարավորությունը եղել է ոչ միայն չհիմնավորված, այլեւ ռիսկային:

Անդրադառնալով Նախարարության այս գրությանը՝ մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը հայտարարեց, որ սա շատ կարեւոր փաստաթուղթ է, որովհետեւ սրանով արձանագրվում է, որ եթե չփոխվեին գնման գործընթացի տեխնիկական բնութագրերը, «Զորաշեն» ՍՊԸ-ի կողմից առաջարկվող արտադրանքը չէր կարողանա մասնակցել մրցույթին. «Այսինքն՝ կատարվել է ավելի ցածր գնով, սակայն միաժամանակ անհամեմատ ավելի ցածր որակով արտադրանքի ձեռքբերման փորձ, տեխնիկական բնութագրերի փոփոխությամբ հենց դա է խրախուսվել՝ ցածր գին, ցածր որակ»: Դատախազն ընդգծեց՝ եթե անգամ այդ փոփոխությունները կատարվում էին հակամոնոպոլ տեսանկյունից, ինչպես պնդում է պաշտպանական կողմը, չպետք է համապատասխանեցվեին կոնկրետ ընկերությունների, տվյալ դեպքում՝ «Զորաշեն» պահանջներին. «Այսպիսով, ակնհայտ է, որ գնման գործընթացի տեխնիկական բնութագրերը փոփոխվել են մեկ ընկերությանը համապատասխանեցնելու համար, իսկ դրամական օգուտ պետությունն այս պարագայում չի ստացել»: Դատախազի գնահատմամբ՝ այն կեղծ օրակարգը, թե այդ փոփոխությունները կատարվում են պետական միջոցները խնայելու նպատակով, հերքվում է հենց նախարարության կողմից ստացված գրությամբ:

Դատախազի հայտարարություններին առարկեց պաշտպանական կողմը: Նախ, Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը նշեց, որ դատախազը միակողմանի է մեկնաբանում հիշյալ գրությունը եւ պնդեց, որ առաջին հերթին պետք է պարզել, թե որքանով է նախարարության կողմից տրված գրությունը թույլատրելի ապացուցողական փաստաթուղթ: Պաշտպանը շեշտեց, որ միայն փորձաքննությամբ կարող էր պարզվել, թե որ դիալիզատորն է ավելի որակյալ, որը՝ պակաս որակյալ: Որպես Դավիթ Սանասարյանի պաշտպան՝ Սարդարյանը չցանկացավ անդրադառնալ այն հայտարարությանը, թե կոնկրետ «Զորաշեն» ՍՊԸ-ի շահ է հետապնդվել, բայց առաջարկեց խնդրին նայել ՊՎԾ պետի տեսանկյունից. «ՊՎԾ պետին զեկուցում են տեղեկություններ, որ այս ոլորտում կա մենաշնորհ, որ «Ֆրեզեն» ընկերությունը 2.5 անգամ թանկ է պարագաները մատակարարում, եւ այս պայմաններում ՊՎԾ ղեկավարն օբյեկտիվորեն արել է այն, ինչ պիտի աներ»: Սարդարյանը շեշտեց, որ Գլխավոր դատախազությունում անգամ այդ տեղեկությունները քրեական գործի հարուցման հիմք են հանդիսացել. «Ամեն դեպքում, մենք գտնում ենք, որ այս գրությունը չի կարող նման հանգամանքների համար ապացուցողական նշանակություն ունենալ, եւ մնում ենք մեր այն դիրքորոշմանը, որ «Ֆրեզեն» ընկերությունը մոնոպոլ դիրք է գրավել պետական որոշ կառույցների ներքո, եւ չենք կարող բացառել, որ այս գրությունը դրա մի մասը չի կազմում»: Արսեն Սարդարյանը միջնորդեց Դատախազության այն հաղորդագրությունը, որում հանգամանալից ներկայացված է հիշյալ երկու բժշկական կենտրոններում արձանագրված խախտումների դեպքերի առթիվ քրեական գործերի հարուցման փաստը, որպես փաստաթուղթ կցել այս քրեական գործի նյութերին: Կողմերը առարկություն չներկայացրին, եւ դատավորը որոշեց այն կցել գործի նյութերին՝ միաժամանակ այն որպես «այլ փաստաթուղթ» չճանաչելով, այսինքն՝ դրան, ըստ էության, ապացուցողական գնահատական չտվեց՝ ասելով, որ դա, ամեն դեպքում, վարույթն իրականացնող մարմնի լիազորությունն է:

Դատախազի հայտարարություններին անդրադարձավ նաեւ ամբաստանյալ Դավիթ Սանասարյանը՝ այն որակելով մանիպուլատիվ եւ հնչեցնելով մեկ հռետորական հարց. «Եթե ՊՎԾ-ի կողմից ներկայացված տիպային բնութագրերը պետությանը վնասող էին, ապա ինչո՞ւ են մյուս բժշկական կենտրոններում գնումները մինչ օրս իրականացվում հենց դրանց հիման վրա»:

Ամբաստանյալ Սամվել Ադյանն էլ իր հերթին հայտարարեց, որ իրենց կողմից ներկայացված տեխբնութագիրը հենց Առողջապահության նախարարությունն է ճանաչել որպես օրինակելի ձեւ:

Կարճ հայտարարություն արեց նաեւ ամբաստանյալ Գեւորգ Խաչատրյանը՝ անդրադառնալով դատախազի այդ պնդմանը, որ եթե չփոխվեին բնութագրերը, «Զորաշեն» ՍՊԸ-ն չէր կարողանա մասնակցել գնման ընթացակարգին: Խաչատրյանը պնդեց, որ դա այնքան էլ այդպես չէ, որովհետեւ այդ դեպքում ոչ միայն «Զորաշեն»-ը, այլեւ առհասարակ ոչ մի ընկերություն չէր կարողանա մասնակցել դրան, քանի որ առկա սարքավորումներին (խոսքը, ըստ ամենայնի, «Ֆրեզեն» ընկերության սարքավորումների մասին է, քանի որ տարիներ շարունակ այն է եղել մատակարարը,- խմբ.) այլ ընկերությունների պարագաները հարմարեցված չէին:

Այսօրվա դատական նիստն այսպիսով ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ին:

Տպել
2052 դիտում

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել