Բանակը թալանում էիք, որ Արցա՞խ պահեիք. Փաշինյանը մի շարք նախկին պաշտոնյաների խորհուրդ տվեց կամավոր վերադարձնել թալանածը

Տաթեւ համայնքի Շինուհայր բնակավայրում հրավիրված հավաքի ընթացքում ՀՀ վարչապետը խոսեց Արցախի թեմայով: Նա ընդգծեց, որ այդ մասին վաղուց էր ուզում խոսել եւ ուրախ է, որ դիզվառելիքի գործով դատական առաջին նիստից առաջ արած հայտարարությամբ Սերժ Սարգսյանը տվեց այդ առիթը:

Խոսքը Սարգսյանի հետեւյալ հայտարարության մասին է. «Ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար ԼՂ անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում»:

Այնուհետեւ ներկայացնելով քրգործի նախապատմությունը, որով Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ ունի՝ Փաշինյանն արձագանքեց այն թեզին, թե իբր ինքը մեկուսացնում է նախկին քաղաքական գործիչներին, որ Արցախը հանձնի: Վարչապետն ասաց, որ 2018 թվականի մայիսին իր առաջին քայլերից մեկը եղել է հայոց բանակի սպառազինության մասին տեղեկություն ստանալը:

«Երբ ինձ զեկուցել են, թե ինչ վիճակ է մեր բանակում, իմ առաջին էմոցիոնալ ռեակցիան այն է եղել, որ թողնեմ այս կաբինետից փախչեմ, որովհետեւ վիճակը եղել է աղետալի»,- ընդգծեց Փաշինյանը:

Այնուհետեւ նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե մեր տղաները կռվում են 80-ականների զենքերով: Թվեց, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել իր ղեկավարման ժամանակ.

«Ես այսօր համոզված եմ, որ մեր հակաօդային պաշտպանությունը գտնվում է բարձր մարտունակ վիճակում: Որեւէ մեկը չի անցնի այդ հակաօդային պաշտպանությամբ: Մենք ձեռք ենք բերել SU-30 գերժամանակակից կործանիչներ եւ էլի ենք ձեռք բերելու: Այսօր արդեն 43 զորամասերում զինվորներն ուտում են որակյալ եւ արժանապատիվ սնունդ: ...Բա եթե դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ  էր մեր բանակը 80-ականների զենքերով կռվում: Բա եթե դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը 2018 թվականի դրությամբ ուներ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգ: Այդ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգո՞վ էիք Արցախը պահում: Այդ որ մեր զինվորներին տալիս էիք սնունդ, որի ամենալավ կիրառությունը գտել էր Մանվել Գրիգորյանն իր արջերին ու շներին կերակրելու համար: Այդ արջերի ու շների համար նախատեսված ուտելիքներո՞վ էիք մեր զինվորին պահում, որ իրենք էլ Արցա՞խը պահեին: Սերժ Սարգսյանը կյանքում զինվորների համար նախատեսված սննդից մեկ անգամ կերե՞լ է»,- հարց հնչեցրեց վարչապետը՝ ընդգծելով, որ երբ 2018 թվականի մայիսին գնացել է դիրքեր, այնտեղ սնվելուց հետո այրոցք է սկսվել իր մոտ:

Դիմելով Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Արամ Հարությունյանին, Գագիկ Բեգլարյանին եւ այլոց՝ Փաշինյանը հայտարարեց. «Ձեր թալանածը եվրոպաների փեշերի տակ չեք թաքցնի: Կոպեկ-կոպեկ պիտի բերեք բանակի զարգացման գործում դնեք եւ Արցախի ինքնորոշման պահպանման գործում պետք է դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերեք, չբերեք՝ բերման կենթարկվեք, եվրոպաներում, որտեղ ուզում եք՝ պախկվեք»:

Փաշինյանն ասաց նաեւ, որ հիմա զինվորները գործարանային՝ «յուղը վրեն» ավտոմատներով են կանգնում, ոչ թե 70-ականների զենքերով: Ասաց, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ որպես կամավոր գնացել է սահման, իրեն տվել են 1973 թվի զենք. «Ինձնից երկու տարով մեծ էր: Ու այս մարդիկ եկել են, Արցախը պահելուց են խոսում: Նրանք զինվորին ոչ թե սնունդ են տվել, այլ փող են առել, նրանց նպատակը զինվորին սնունդ տալը չէ, արանքում՝ ինչքան կարան մտնեն: Նրանց նպատակը զենք առնելը չի եղել, նպատակը եղել է արանքից ինչքան կարան թռցնեն: Նրանց նպատակը զինվորի շոր ու կոշիկ առնելը չի եղել, այլ արանքում ինչքան կարան քերեն: Եվ այդ ամեն ինչը կանգնեցվել է: Դեպք ունենք, ժողովո՛ւրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը՝ մետաղի ջարդոն: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա սրա պատասխանը տա: Եվ ես ասում եմ՝ տարբերակ չունեք, բերելու եք, տաք»:

Տպել
7639 դիտում

Եկեղեցու բակում նորածնին լքած մայրը հայտնաբերվել է

ԲԿ-ներից մեկի բժիշկ-ստոմատոլոգի վարած մեքենան կողաշրջվել, ընկել է առուն

Գուցե սադրանքի գնան, մի բան պայթի, ասեն՝ «էսպես եղավ, գնում ենք տուն», որ շարժման ձախողումը արդարացնեն այդպես. Խաչատրյան

Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-25 թթ. համագործակցության պլանը

Նախագահն ասաց, որ վետոյի իրավունք ունի․ Շառլ Միշելը հիասթափված է Վրաստանում ընթացող զարգացումներից

Գալստանյանը հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի, «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների և նախկին վարչապետների հետ

Ադրբեջանական ԽՍՀ-ից և Նախիջևանից տեղահանվածների համար գործարկվել է կայք. մանրամասներ

Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի կամ բրոնխիալ ասթմայի սրացման պատճառ դառնալ

Սյունիքի մարզում Մաքսային և լոգիստիկ կենտրոն կհիմնվի․ տեղի է ունեցել փաստաթղթի ստորագրման արարողությունը

Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել․ որտեղ է հայտնաբերվել վերջինիս մարմինը

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել․ բախումներ են սկսվել (տեսանյութ)

Եթովպիայում ՀՀ դեսպանը Քլեվր Գաթեթեին է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը

Վաշինգտոնում Հայաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկվել

Երևան-Երասխ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանն ու Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ

Մեր քաղաքական դիրքորոշումը և քաղաքականությունն է դիվերսիֆիկացնել արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում․ Փաշինյան

Շարունակո՞ւմ է Հայաստանը մնալ ՀԱՊԿ անդամ․ Փաշինյանը պատասխանել է «Politico in Europe»-ի հարցին

Անվտանգային իրավիճակն այժմ ավելի բարդ է նաև գլոբալ իրավիճակի բերումով, ակնհայտորեն աշխարհակարգը փլուզվում է․ վարչապետ

Ժողովրդավարությունը ռազմավարություն է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերում ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ են մեկնարկել

Արձանը պատրաստ է, տեղը պատրաստ է, ճոպանուղին են տեղադրում․ Ծառուկյանն ասել է՝ երբ կբացվի Հիսուսի արձանը

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 14-ին

Վրաստանի խորհրդարանում պատգամավորների միջև հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել (տեսանյութ)

Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է վիճահարույց «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը

Անբովանդակ, մարող շարժում է. Փամբուխչյան

Հայաստանում փակ փողոցներ չկան, բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

ՊՆ-ն անդրադարձել է Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու և որդու՝ ծառայությունից ազատվելու վերաբերյալ լուրերին

ԱԺԲ-ի ակցիայի ժամանակ կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. մանրամասներ

Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները վերացնելու ժամանակը. Ալիև

«Ո՞ր թվականին կուզեիք Հայաստանը դառնար ԵՄ անդամ». վարչապետը անկեղծ պատասխան է տվել (տեսանյութ)

Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը

Բայրամովը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը պատմական է անվանել

Քաղաքացիների շրջանում վստահություն չկար Կառավարություն ընտրելու, այժմ իրավիճակը բոլորովին այլ է․ ՀՀ վարչապետ

Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները

Բայրամովը հայտարարել է, թե իմաստ չկա պահպանել ԵԱՀԿ Մինսկի խումբը

Փակել ճանապարհ, որից քո բանակը մատակարարվում է, և դրա մասին հպարտորեն հայտարարել, հաստատ հայրենասիրություն չէ. Քոչարյան

ԵԱՀԿ-ն ողջունում է սահմանազատման գործում Հայաստանի և Ադրբեջանի արձանագրած առաջընթացը․ հայտարարություն

Ճանապարհը փակած անձինք ոստիկանության մեքենան տեսնելուն պես խուճապահար փախչում են՝ ազատելով փողոցը (տեսանյութ)

Հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը. ինչ է քննարկվել

Ցուցարարը հանրահավաքների էր գնացել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է