Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութերը չեն առաջացնում անպտղություն. ԱՀԿ եզրակացություն

Մարդու՝ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութերը չեն առաջացնում անպտղություն եւ վաղաժամ սեռական ակտիվության դրսեւորումներ: Սա արդեն ոչ թե հայ բժիշկների կարծիքն է, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եզրակացությունը:

Դեռ տարիներ առաջ, երբ Հայաստանն ընտրեց պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներով պայքարելու ճանապարհը, շատերը պնդում էին, որ պատվաստանյութը կարող է անպտղություն առաջացնել: Այս մտահոգությունները մի ստվար զանգվածի մոտ պահպանվեցին՝ չնայած ՀՀ առողջապահության նախարարության հերքում-բացատրություններին:

Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ հանձնաժողովը դեռեւս դեկտեմբերին հերթական նիստի ժամանակ քննարկել է այդ հարցը: Առկա բոլոր հետազոտություններն ի մի են բերվել, ու, ըստ եզրակացության, անպտղության ու պատվաստանյութի միջեւ կապ չկա: Հետազոտությունը ներկայացվել է հունվարի 24-ին: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը՝ հավելելով, որ նման խոսակցություններ միայն մեր երկրում չէ, որ կային: Մի շարք վայրերում էլ բնակիչները մտահոգություն էին հայտնում, թե պատվաստումը կարող է վաղաժամ սեռական ակտվիության դրսեւորումներ առաջացնել: Այս տեսակետը նույնպես հերքվել է քննարկման ժամանակ:

Այն հարցին, թե ինչու էին հայ բժիշկները ժամանակին պնդում, որ նման վտանգ առկա չէ, երբ չկար ԱՀԿ-ի դիրքորոշումը, Սահակյանը պատասխանեց, որ ԱՀԿ-ն մինչեւ այդ էլ՝ 2017 թ.-ին, ուներ պաշտոնական դիրքորշում, սակայն ընդամենը մեկ նախադասությամբ, որտեղ գրված էր, որ այն վերարտադրողական օրգանների ֆունկցիայի վրա ազդեցություն չի թողնում: Հետագայում, սակայն, մի շարք երկրների առողջապահության նախարարություններ դիմել են հաստատությանը՝ ելնելով բնակչության մեջ տարածված կարծիքներից:  

Սահակյանի խոսքով՝ չկան նման փաստ ապացուցող հետազոտություններ, որ կապն առկա է, իսկ տարածված շշուկները հիմնված են անհատական պրակտիկայի վրա, ավելին՝ կան մի շարք լուրջ հետազոտություններ, որոնց մասնակցել են մեծ խմբեր, եւ պարզվել է, որ ե՛ւ չպատվաստված, ե՛ւ պատվաստված խմբերում անպտղության խնդիրը նույնն է եղել, ինչը նշանակում է, որ դրանք միմյանց կապել պետք չէ:

Տպել
1932 դիտում

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ