Մհեր Աբրահամյան․ Վերաքննիչ դատարանը ևս մեկ նիստ է նշանակել

(Հարցազրույց IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ)

 

«Բ.Մ.Լ. Արզնի» ընկերությունն ընդդեմ «Անելիք Բանկի» դատական գործընթացը դեռևս շարունակվում է: Գործը վերաքննիչ դատարանում է Բանկի բողոքով, այն է` բեկանել ընդհանուր իրավասության դատարանի` Բանկից հօգուտ ընկերության 22 մլն ԱՄՆ դոլար բռնագանձելու դատական ակտը: Վերաքննիչ դատարանը 3 դատական նիստ անցկացնելուց հետո որոշման հրապարակման օր էր նշանակել փետրվարի 27-ը, սակայն տեղեկացրել է, որ նշանակում է ևս մեկ նիստ` այն կկայանա մարտի 9-ին: Այդ առիթով զրուցել ենք Բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ.

  • Պարոն Աբրահամյան, վերաքննիչ դատարանը հայտնի դատական գործով ևս մեկ նիստ է նշանակել, Ձեր կարծիքով ինչն է պատճառը և ինչ սպասելիքներ ունեք այս առումով:

Վերաքննիչ դատարանը գործը քննել է բավականին հանգամանորեն, երկու կողմին էլ ուղղել է հետաքրքրող հարցերն ու լսել փաստարկները: Պետք է ասեմ, որ վերաքննիչ դատարանը սովորաբար աչքի է ընկնում 1-2 դատական նիստով գործը քննելու պրակտիկայով: Սակայն մեր դեպքում, ամենայն հավանականությամբ, դատարանի համար բաց հարցեր են մնացել, որոնց պատասխանները ստանալու ակնկալիքով էլ նշանակվել է ևս մեկ նիստ: Այն կկայանա մարտի 9-ին, որից հետո, հուսով ենք, դատարանը կհրապարակի որոշումը: Մենք լիահույս ենք, որ գործի հանգամանալից քննության արդյունքում վերաքննիչ դատարանը կկայացնի արդար և օրենսդրական բոլոր նորմերը հաշվի առնող որոշում: Անկեղծ ասած, Ընդհանուր իրավասության դատարանի` հենց այդ նորմերի խախտումներով վճռի արդյունքում է գործը հայտնվել վերաքննիչում:  Մենք մատնանշել ենք մի շարք դատավարական և օրենսդրական խախտումներ, որոնց վրա էլ հրավիրել ենք վերաքննիչի ուշադրությունը:

  • Վերաքննիչի վճիռը կլինի թվով 4-րդը այս տարիներ ձգվող դատական գործընթացում: Ըստ էության երկու վճիռ կայացվել է Բանկի դեմ, իսկ վերաքննիչը մեկ անգամ արդեն բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը: Որո՞նք են հիմնական վիճելի հարցերը, որոնց շուրջ այդպես էլ չի հաջողվում կոնսենսուսի գալ:

Ընթերցողին չծանրաբեռնելու համար երկու բառով նշեմ, որ հայցը 2015 թվականին կնքված համաձայնագրի շուրջ է: Սնանկ ճանաչված «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերությունը, որի նախկին սեփականատերն ու այս գործընթացի իրական շահառուն Գևորգ Աֆանդյանն է, պնդում է, որ Բանկը խախտել է կնքված համաձայնագիրը, իսկ մենք ունենք բոլոր ապացույցները, որ Բանկը չի խախտել այդ համաձայնագրի որևէ պայման:

Համաձայնագրով Բանկը պարտավորվել էր «Արզնի» հանքային ջրերի գործարանի շենքը. երկու տարվա ընթացքում վաճառել «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերությանը կամ նրա կողմից նշված անձին: Բանկը վաճառել է գույքը մինչև երկու տարին լրանալը մի ընկերության, որը Գ. Աֆանդյանի հետ բանակցությունների արդյունքում ստեղծվել է հենց այդ նպատակով, և այդ ընկերության 33% բաժնեմասը տրվել է, շեշտում եմ` առանց որևէ ներդրման տրվել է Գ.Աֆանդյանի որդուն` Վահե Աֆանդյանին: Առկա է այդ բոլոր բանակցությունները հիմնավորող նամակագրությունը: Եվ հիմա Գ. Աֆանդյանը պնդում է, որ Բանկը գործարանի շենքը վաճառել է երրորդ ընկերության, և ինքը տեղյակ չի եղել:

  • Դուք բազմիցս նշել եք, որ այս գործն աննախադեպ է և վտանգ է ներկայացնում Հայաստանի բանկային համակարգի և առհասարակ ներդրումային միջավայրի համար։ Ինչո՞վ է, այնուամենայնիվ, գործն աննախադեպ և ինչո՞ւմ է կայանում վտանգը։

Գործն աննախադեպ է ոչ միայն հայցադիմումում նշված գումարի չափի, այլ նաև փաստերի յուրովի մեկնաբանման և իրավական մանիպուլյացիայի առումով։ Ընդհանրապես, համաձայնագիրը, որով անցկացվում է դատական ամբողջ գործընթացը իրավաբանների մոտ տարաբնույթ հարցեր է առաջացնում․ տույժի գումարը, որը տվյալ համաձայնագրով սահմանված է գույքի արժեքի հնգապատիկի չափով, արդեն իսկ վիճելի է։ Իսկ եթե հաշվի առնենք, որ համաձայնագիրը կնքելու պահին գույքը տարբեր գնահատողների կողմից գնահատվել է առավելագույնը 2,5 մլն ԱՄՆ դոլար, ապա տույժի գումարն արդեն ծիծաղելի է դառնում։ Բանկային համակարգի և մեր երկրի ներդրումային միջավայրի համար վտանգը բացատրվում է առաջին հերթին այն հանգամանքով, որ մեր երկրում, ցավոք, օտարերկրյա ներդրումները պաշտպանված չեն եղել, և այսօր էլ, չնայած դատաիրավական համակարգի բարեփոխումներին, մենք գալիս ենք մի իրավիճակի, երբ դատարանները կայացնում են կամայական վճիռներ առանց անգամ հաշվի առնելու տվյալ դեպքում հայցադիմումը ներկայացնողի գործելաոճն ու մոտեցումները։ Քանի որ այս անգամ վերաքննիչ դատարանը բավականին հանգամանալից քննել է գործը,  հուսով ենք, որ այնուամենայնիվ իրականությունը կպարզվի և որոշումը կբխի դրանից ։ Համենայդեպս, Բանկն իր կողմից ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որպեսզի ապահովի իր բնականոն գործունեությունն ու կայունությունը ու դատական գործընթացները որևէ կերպ չանդրադառնան իր հաճախորդների վրա։ Գլոբալ առումով սա փաստորեն մի գործընթաց է, որը սանձազերծվել է Հայաստանում մեծ ծրագրեր ունեցող ներդրողի նկատմամբ, ու դատարանի ոչ արդար որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի ներդրումային միջավայրի վրա։

  • Գ Աֆանդյան գործարարը, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, մեծ պարտքեր է կուտակել նաև ՀՀ 7 այլ բանկի նկատմամբ, բացառություն չէ նաև պետբյուջեն նա ունի չկատարված հարկային պարտավորություններ, որը բավականին պատկառելի թիվ է կազմում։ Իրավապահ մարմինները հետաքրքրվա՞ծ են նրա գործունեությամբ։     

Հստակ պատասխան ստանալու համար հարցն ավելի ճիշտ կլիներ ուղղել հասցեատերերին, սակայն կոնկրետ այս գործում մեր իրավաբանները որոշակի հանցակազմ են տեսնում։ Մենք արդեն իսկ ունենք փաստաթղթերի գրեթե պատրաստ փաթեթ, որոնց հիման վրա պատրաստվում ենք հաղորդում ներկայացնել ԱԱԾ։ Ինչ վերաբերում է Գ․ Աֆանդյան գործարարի և նրա հետ փոխկապակցված ընկերությունների պարտքերին, ապա, այո, դրանց վերաբերյալ թե մամուլում, թե այլ բաց աղբյուրներում կգտնեք բազմաթիվ տեղեկություններ, իսկ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում գրանցված են մի շարք դատական գործընթացներ, որոնք նույնպես հյուսված են նրա կամ նրա հետ փոխկապակցված ընկերությունների շուրջ։ Ընդ որում՝ կան դատական գործեր, որոնք Գ․ Աֆանդյանի երկու ընկերությունների միջև է կամ ասենք նույն դատական գործով հայց է ներկայացված մի ընկերության և նրա սնանկության կառավարչի կողմից։ Նման արհեստական դատական հայցերով կոնկրետ ԱյԴի Բանկի դեմ հայցերի թիվը 7-ն է։ Սա ոչ միայն ծանրաբեռնում է դատական համակարգը, այլ նաև խոսում է տվյալ գործարարի՝ անպատասխանատու վերաբերմունքի մասին։ Այդ է պատճառը, որ ունենալով կասկածներ այս գործում հանցավոր տարրերի առկայության վերաբերյալ՝ մենք դիմելու ենք ԱԱԾ, ընդ որում անկախ վերաքննիչ դատարանի որոշումից, սակայն այդ որոշումից են կախված մեր հետագա քայլերը․ Բանկի վարկանիշն ու մեր հաճախորդների նկատմամբ պարտավորությունները մեզ համար առաջնային են։     

 

 *Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

 

Տպել
1698 դիտում

Կասկած չկա, որ միջոցների մեջ խտրություն չդնող ոհմակը որոշել է հասնել ՀՀ պետականության ջախջախման՝ ներսից. Բաբաջանյան

Համոզված ենք, որ խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա հակամարտությանը. Միրզոյան

Տղամարդը շրջել է լիցքավորված ատրճանակով, փամփուշտներով, պարսատիկով ու դանակներով

Պետք է պահպանել ԵԱՀԿ արդիականությունը՝ որպես հակամարտությունների լուծման հարթակ․ Իեն Բորջին

Ցավոք, մեր տարածաշրջանը զերծ չէ լրջագույն մարտահրավերներից, որոնք խաթարում են ԵԱՀԿ առանցքային սկզբունքները. Միրզոյան

Քասախում վիճաբանության ժամանակ ինքնաձիգից կրակոցներ են արձակվել

«Քրիստոնյա՞ ես, հա, «հ...մփ արա». Գալստանյանի աջակիցները հայհոյում, վիրավորում և թքում են քաղաքացիների վրա (տեսանյութ)

Երևանում փակ փողոցներ չկան. հայտնի է բերման ենթարկված անձանց թիվը

Մարդկանց սակավության պատճառով Գալստանյանի աջակիցները փողոցը փակել են ինքնագլորներով (տեսանյութ)

Բագրատ Գալստանյանի համակիրները անկառավարելի վարք են դրսևորում, հարձակվում քաղաքացիների վրա (տեսանյութ)

Կալանավորը ՔԿՀ-ից տեղափոխվել է բժշկական կենտրոն, սոնոգրաֆիայի սենյակում փորձել են թմրանյութ փոխանցել

Բակային հատվածներում հանգիստ լուսավորություն է պետք․ Ավինյան

Մետրոպոլիտենն անցել է ժամը 07։00-ից մինչև 24:00-ը աշխատանքային գրաֆիկին

ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Հայաստան

Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ին արձանագրած սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ

Մեքենան գլխիվայր շրջվել է. կան տուժածներ (լուսանկարներ)

Փակ ճանապարհներ ու փողոցներ չկան. ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների նոր թիվը

Ինչպես է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայհոյում քաղաքացուն (տեսանյութ)

Հանրապետությունում փակ փողոցներ չկան, ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների մասին. թարմացվող

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. միջադեպի մասնակիցների թվում կան անչափահասներ

Բագրատ Գալստանյանի «տոտալ շրջափակման» կոչից հետո որքան է Երևանում փողոցների ծանրաբեռնվածությունը

Վայոց ձորի մարզում ճանապարհ փակելու ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառած անձը կալանավորվել է

Երևանում ճանապարհներից մեկը փորձել են պարալիզացնել չոր խոտի տուկերով (տեսանյութ)

Վարորդները հրում են աղբամանները ճանապարհից դուրս՝ վերականգնելով երթևեկությունը (տեսանյութ)

Մայրաքաղաքի որոշ փողոցներում ակցիաներ են, մարդկանց սակավության պատճառով աղբամաններով են փակվում ճանապարհները

Հրդեհի հետևանքով մեքենան վերածվել է մոխրակույտի

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ