Աղամալ Հարությունյանի պաշտպանը միջնորդեց դատակոչել Պողոս Պողոսյանի դիակի եզրակացություն տված փորձագետին

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ գործի նյութերին ծանոթ չլինելու հիմքով:

Մինչ դա պաշտպանը միջնորդեց նաեւ հետագայում դատարան հրավիրել եւ հարցաքննել Պողոս Պողոսյանի դիակի վերաբերյալ եզրակացություն տված փորձագետին: Մեղադրող դատախազի կարծիքով, սակայն, առանց գործի նյութերին ծանոթանալու այդ միջնորդությունը քննարկվել չի կարող. «Եթե գործի նյութերին ծանոթանալուց հետո պաշտպանը նույն միջնորդությամբ հանդես կգա, այդ ժամանակ կքննարկենք»:

Տեղում խորհրդակցելով՝ նախագահող դատավոր Ռուբիկ Մխիթարյանը որոշեց մերժել միջնորդությունը ժամանակավրեպ եւ չհիմնավորված լինելու հիմքով:

Անդրադառնալով դատական նիստը հետաձգելուն՝ պաշտպան Բեջանյանը նշեց, որ ինքը, որպես Աղամալ Հարությունյանի պաշտպան, բողոքի քննությանը ներգրավվեց այսօրվա նիստին եւ հայտնեց, որ նախկինում այս գործով չի հանդիսացել պաշտպան, ծանոթ չէ ինչպես Պողոս Պողոսյանի սպանության գործի նյութերին, այնպես էլ՝ Դատախազության վերաբացման բողոքին: Պաշտպանը խնդրեց տրամադրել ողջամիտ ժամկետ, որպեսզի ծանոթանա գործի նյութերին, կարողանա կառուցել իր պաշտպանական մարտավարությունը եւ բողոքի վերաբերյալ հայտնի իրենց դիրքորոշումը:

Նախագահող դատավոր Ռուբիկ Մխիթարյանն Աղամալ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչու մինչ այս հնարավոր չի եղել ներգրավել պաշտպան՝ հաշվի առնելով, որ գործի նյութերն իրեն ուղարկվել են հունվար ամսին. «Արդյոք ձեր այդ վարքագիծը չի՞ հետապնդում դատավարական իրավունքի չարաշահում»,- հարցրեց դատավորը:

Աղամալ Հարությունյանը խնդրեց, որ այդ հարցին պատասխանի իր պաշտպանը՝ ասելով, որ ինքը չի պատկերացրել, թե ինչ է կատարվում: Պաշտպան Ռոբերտ Բեջանյանն էլ ասաց. «Ես իմ պաշտպանյալի հետ պայմանագիրը կնքել եմ փետրվարի 26-ին, եւ իմ ձեռքի տակ այդ ժամանակ եղել է միայն դատարանի կողմից վարույթ հարուցելու որոշումը»,- պարզաբանեց պաշտպանը:

Դատավորի հարցին, թե մոտավորապես ինչ ժամկետներ են պաշտպանության կողմին անհրաժեշտ, Ռոբերտ Բեջանյանը նշեց, որ չգիտի, թե ինչ ծավալի նյութերի մասին է խոսքը, բայց, ամեն դեպքում, խնդրեց տրամադրել դրանք՝ ստանալու օրվանից սկսած 15 օր ժամկետով: Դատախազ Հայկ Խաչատրյանը հետաձգման վերաբերյալ առարկություն չուներ:

Լսելով կողմերին եւ տեղում խորհրդակցելով՝ դատարանը բավարարեց միջնորդությունը եւ որոշեց դատական նիստը հետաձգել: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 27-ին:

Տպել
2977 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան