Իրանում կորոնավիրուսը հասել է արդեն մայրաքաղաք Թեհրան. երկրում 18 հաստատված դեպք կա

Նոր տիպի կորոնավիրուսը կարող է տարածած լինել Իրանի բոլոր քաղաքներում: Այս մասին իրանական IRNA լրատվական գործակալությանը ասել է երկրի Առողջապահության նախարարությունում վարակիչ հիվանդությունների հանձնաժողովի անդամ Մինո Մահրեզը:

«Հաշվի առնելով Ղոմից մեծ թվով ճանապարհորդությունների եւ զբոսաշրջային ուղեւորությունների թիվը երկրի շատ քաղաքներ՝ ներառյալ Թեհրան, Բաբոլ, Արաք, Էսվահան, Ռաշտ եւ այլ քաղաքներ, հնարավոր է, որ կորոնավիրուս առկա լինի Իրանի բոլոր քաղաքներում», - ասել է նա:

Ըստ բժշկի, վիրուսի տարածման աղբյուրը կարող են լինել Ղոմում աշխատող չինացիները, որոնք բոլորովին վերջերս են մեկնել հայրենիք: Հատկանշական է, որ բոլոր վարակվածները նշել են, որ Չինաստան չեն մեկնել, այնտեղից ժամանած որեւէ մեկի հետ շփում չեն ունեցել:

Ներկայումս Իրանում կա կորոնավիրուսային վարակի հաստատված 18 դեպք՝  այդ թվում `Ղոմում, Արաքում, մայրաքաղաք Թեհրանում եւ Գիլանում: 18 դեպքերից 4-ը Իրանում ավարտվել են մահով:

Դեպքերի մեծ մասն ու մահվան դեպքերը գրանցվել են Ղոմում: Այն շիա մահմեդականների համար համարվում է ուխտագնացության վայր, որտեղ մեծ թվով զբոսաշրջիկներ են ժամանում աշխարհի տարբեր ծայրերից: Ղոմը նաեւ զբոսաշրջային կենտրոն է համարվում: Այնտեղ, ինչպես եւ մայրաքաղաք Թեհրան, մեծ է նաեւ Հայաստանի քաղաքացիների հոսքը:

Նշվում է, որ Իրանի բոլոր մյուս քաղաքներում հայտնաբերված վիրուսակիր մարդիկ որեւէ շփում են ունեցել Ղոմ քաղաքի հետ,  սա նշանակում է՝ կորոնավիրուսի տարածման աղբյուրն Իրանում պետք է փնտրել հենց Ղոմում:

Քաղաքի բժշկական գիտությունների համալսարանի ղեկավար Կումա Մուհամմադ Ռեզա Գադիրը նախօրեին հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակն Իրանում ոչ կրիտիկական է, ոչ էլ անհանգստացնող:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրեցին անհայտ թոքաբորբի բռնկման մասին երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ): Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր բռնկումը ճանաչեց որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ եւ հիվանդությանը տվեց իր պաշտոնական անվանումը `COVID-19:

Չինաստանում վարակվածների թիվն արդեն գերազանցել է 75 հազարը, մահացել է 2236 մարդ, բուժվել է ավելի քան 18 հազար մարդ: Ներկայիս Չինաստանի սահմաններից դուրս 26 երկրներում հայտնաբերվել է վարակի ավելի քան հազար դեպք:

Տպել
3003 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին