Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցն է. Ադրբեջանում պետական ծրագրով հայատյացություն է ներարկվում

2004 թվականի փետրվարի 19-ին՝ 16 տարի առաջ այս օրը, Հայաստանի Զինված ուժերի զինծառայող, սպա Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում անգլերենի դասընթացի էր մասնակցում, քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Սաֆարովի՝ սեփական երկրին, նրա բանակին հասցրած բարոյական հարվածը, սակայն, Ադրբեջանն այլ կերպ գնահատեց. ամեն ինչ արեց, որ ցմահ դատապարտյալին Հունգարիան արտահանձնի, և Ադրբեջան հասնելուն պես հերոսի կոչում շնորհեց նրան՝ ի լուր աշխարհի ուղենշելով իր հայատյաց ռազմավարությունը: Սա հստակ ուղերձ էր, որ ադրբեջանցիները մշտապես փորձելու են ֆիզիկապես ոչնչացնել հայերին:

Ինքնաբուխ դիվերսանտների նկատմամբ բանակները երբեք բարի չեն լինում: Առանց հրամանի նույնիսկ թշնամուն խոցելու նախաձեռնությունը կանոնադրությանը, կարգապահությանը, բանակի կազմակերպվածությանը և երկրի վարկանիշին հարված է, կարող է հանգեցնել թե՛ ռազմական և թե՛ քաղաքական անցանկալի հետևանքների. ինքնաբուխ դիվերսիաներն անընդունելի են ողջ աշխարհում: Ադրբեջանում, սակայն, ոչ:

2010 թ. հունիսի 18-ին Արցախի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Չայլու գյուղի մոտ, ինքնաբուխ դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի հետ ընդհարման ժամանակ զոհվեցին զինծառայողներ Ռոբերտ Գասպարյանը, Արայիկ Բարսեղյանը, Էդվարդ Մանուկյանը, Պարույր Մելքոնյանը։ Եվս չորս զինծառայող վիրավորվեց։ Իբրահիմովի դիակը մնաց հայկական խրամատներում։ Ադրբեջանի նախագահն այս դեպքում էլ կարգազանցին շնորհեց Ադրբեջանի ազգային հերոսի կոչում:

2010 թ. սեպտեմբերի 4-ին Մարտակերտի շրջանում ՊԲ դիրքեր միայնակ ներխուժելու փորձ արեց ավագ լեյտենանտ Ֆարիդ Ահմեդովը։ Ադրբեջանցու հետ ձեռնամարտի բռնված շարքային Արման Մանուկյանը գետնին էր տապալել Ահմեդովին, իսկ օգնության հասած Խաչատուր Բաղդասարյանը՝ սպանել նրան։ Դիվերսանտը պրոֆեսիոնալ զինվորական էր, որ գործել էր ինքնակամ։ Նրա կերպարն Ադրբեջանում միֆականացվեց, ֆիլմեր ու երգեր նվիրվեցին, նրա անունով դպրոց ու փողոց կոչեցին:

2016 թ. դեկտեմբերի 29-ին ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Գուրբանովը ներթափանցեց Տավուշի մարզի Չինարի գյուղի հատվածում գտնվող դիրքեր։ Փոխհրաձգության ժամանակ հայկական կողմից զոհվեցին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը, շարքայիններ Էդգար Նարայանը և Էրիկ Աբովյանը։ Գուրբանովն էլ գործում էր ինքնակամ, առանց հրամանի։ Դեպքից կարճ ժամանակ անց Գուրբանովն սկսեց հերոսացվել:

Այս բոլոր դեպքերը հետազոտելով և որակելով որպես «ինքնաբուխ դիվերսիաներ»՝ Razm.info կայքի մասնագետները նշում են, որ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն չեն պայքարում զինվորական կարգապահության նման խախտումների դեմ, այլև խրախուսում են դրանք՝ հստակ ընդգծելով, որ նման գործողությունների դիմողները հերոսացվելու են թե՛ պետական մակարդակով և թե՛ հասարակության մեջ։ 

Եվ ահա, օրեր առաջ Գերմանիայում հրապարակային հարցազրույցի ժամանակ Ալիևը նշեց արցախյան հարցի լուծման իր տեսլականը. դա Արցախի ինքնավարությունն է Ադրբեջանի կազմում՝ հայերի ու ադրբեջանցիների համակեցությամբ. հնարավո՞ր է դա: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Արտյոմ Տոնոյանը նշեց, որ Արցախի Հանրապետությունը կայացած պետական միավոր է, ու ինքնավարություն քննարկելու որևէ հիմք չկա, և անհնար է համակեցություն մի հասարակության հետ, որին վերջին երեսուն տարիներին ոչ միայն չեն պատրաստել համակեցության, այլև ամենատարբեր ձևերով ներարկել են ատելություն:

«Անցյալ երեսուն տարիների ընթացքում Ադրբեջնանում չի արվել որևէ փորձ՝ բնակչությանը համակեցության պատրաստելու համար. Գուրգեն Մարգարյանի սպանությունն ու Ռամիլ Սաֆարովի առքը, նմանատիպ մյուս դեպքերն ամբողջությամբ ներկայացնում են այն քարոզը, որ իրականացնում են ադրբեջանական իշխանությունները: Ես կուզեի այստեղ նշել նաև 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ ծերերի սպանությունն ամենավերջին դաժանությամբ, որ չի տեղավորվում որևէ բարոյականության սահմաններում: Հիշենք նաև Սումգայիթի դեպքերը, որ միջազգային բոլոր չափանիշների համաձայն՝ համապատասխանում են Ցեղասպանություն բառին»,- ասաց նա:

Հետազոտվում է ատելության քարոզն Ադրբեջանում. ի՞նչ նոր տվյալներ կան. «Կա «Հայատյացությունը Ադրբեջանում» գիրքը, որ հրատարակվել է, տարբեր լեզուներով թարգմանվել և տարածվել աշխարհում, հետազոտություններ են արվել հայատյացության թեմայով, քննարկումներ են եղել միջազգային հարթակներում: Բավարար է ուսումնասիրել իրենց դասագրքերը, որ հասկանանք՝ գործ ունենք հայատյացության պետական ծրագրի հետ, և Գուրգեն Մարգարյանի սպանությունը մեկն էր այդ դրսևորումներից, որ լիովին տեղավորվում էր այդ տրամաբանության մեջ»:

Ասվում է՝ մենք հարևաններ ենք և պիտի խաղաղ ապրենք միասին. «Այս պահին համակեցության որևէ տեսակ ադրբեջանցիների հետ անհնար է: Հիշում եմ՝ Մեհրիբան Ալիևան դեռևս նշանակված չէր առաջին փոխնախագահի պաշտոնում, մի ուշագրավ հայտարարություն արեց, որ դեռևս գալու են ժամանակներ, երբ մենք մեր հայ հայրենակիցների հետ մի սեղանի շուրջ գինի ենք խմելու: Նա ակնարկում էր՝ լուծվելու է հարցը, և հաջորդելու է խաղաղ համակեցությունը: Սակայն այնպես խիստ հասարակական քննադատության արժանացավ այդ նախադասությունը, որ դրանից հետո Ադրբեջանում նմանատիպ արտահայտության փորձ այլևս ոչ ոք չարեց: Այսինքն՝ նույնիսկ առաջին տիկնոջ այդ փորձը, անգամ եթե դա ուղղված էր հայկական լսարանին կամ միջազգային կառույցներին ու միջազգային հանրության աչքին խաղաղասեր երևալու կեղծավորությամբ ասված խոսք էր, միևնույնն է, շատ արագ տեղափոխվեց ադրբեջանական լսարան՝ ենթարկվելով քննադատությունների և հայհոյանքների»:

Վերջին հետազոտությունները ուղենշի փոփոխություն ցույց չե՞ն տալիս. «Դասագրքերի նոր հրատարակությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ նույն միտումը պահպանվում է. անգամ փորձ չի արվում արտահայտությունները մեղմացնել: Հայատյացություն է ամենուր, շատ հազվադեպ կտեսնեք, որ, օրինակ, որևէ քաղաքական գործիչ Ադրբեջանում ուղղակի ասի Հայաստանի Հանրապետություն, անպայման մեր երկրի անունն արտասանվում է նախադաս որոշչի կիրառմամբ՝ ագրեսոր Հայաստանի Հանրապետություն»:

Մյունխենում Ալիևը խոսեց Արցախի ինքնավարության մասին Ադրբեջանի կազմում. այս ամենի կոնտեքստում միջազգային հանրության մեջ դրա անհնարինության վերաբերյալ կարծիք չի՞ ձևավորվում. «Դժվար է ասել, սակայն Ալիևի պնդումը հիմնազուրկ է: Ադրբեջանի կազմում է Նախիջևանի ինքնավար հանրապետությունը. այն որևէ աղերս չունի՝ որպես անկախ միավոր դիտարկվելու հետ: Հարավում ապրում են թալիշները, որ տևական ժամանակ է՝ պահանջում են ինքնավարություն, բայց ոչ միայն չունեն ինքնավարություն, այլև՝ անգամ ամենատարրական իրավունքները՝ պետական լեզվի, դպրոցներում իրենց լեզվով կրթություն ստանալու հնարավորություն: Իսկ Արցախի Հանրապետությունը կայացած պետական միավոր է, և ինքնավարություն քննարկելու որևէ հիմք չկա: Բայց եթե նկատել եք, անգամ այդ առումով փոխվել է Իլհամ Ալիևի եզրաբանությունը. հիմա նա խոսում է ոչ թե լայն ինքնավարություն մասին, այլ ինչ-որ ինքնավարության մասին: Խոսելու, քննարկելու որևէ բան այս առումով հայկական կողմը չպիտի ունենա»:

Տարիներ ի վեր խոսվում է այն մասին, որ պատմական-գիտական ողջ հիմքն ունենալով հանդերձ՝ մենք արտաքին քարոզչական ճակատում պարտվում ենք. Ադրբեջանը գրում, թարգմանում և տարածում է իր կեղծիքներն աշխարհի մեծ գրադարաններում ու համալսարաններում, ֆիլմերով ու հաղորդումներով. այս առումով հիմա հաղթո՞ւմ ենք, թե՞ պարտվում: «Իրենք շատ ավելի ակտիվ են գործում, քան հայկական կողմը. հսկայական գումարներ են ծախսում: Օրինակ՝ վերջերս երբ Թավրիզում էի, և՛ քաղաքի կենտրոնական գրադարանում, և՛ Թավրիզի համալսարանի գրադարանում նման ժողովածուներ՝ հերյուրանքներով լի, կային և՛ պարսկերենով, և՛ ադրբեջաներենով: Մեր դիրքորոշումը չկա: Ընդամենը հինգ օրից կարող ենք տեսնել, թե ինչ հսկայական աշխատանք են կատարում միջազգային հարթակներում իրենց հորջորջած Խոջալուի ցեղասպանության ճանաչման կամ միջազգային լայն հասարակությանն այն ներկայացնելու առումով: Օրապահիկներ, գիշերակացի համար հսկայական գումարներ են տրամադրում այն մարդկանց, որ այդ օրերին աշխարհի տարբեր կետերում պիտի ներկայացնեն, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությունը»:

Ի՞նչ կարող է անել Հայաստանը, որ չի անում. «Հայաստանն ունի հակազդելու բավական հզոր գործիքակազմ, որ պետք է կիրառվի: Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, բազմաշերտ պետություն է, և շատ մեծ խնդիրներ կան թե՛ կրոնական, թե՛ էթնիկական, թե՛ սոցիալական համերաշխության, թե՛ ժողովրդավարական բացակայության առումներով, սրանք կետեր են, որոնցով կարելի է անընդհատ ճնշել: Պետք է ոչ թե մտածել, թե հերթական կեղծ թեզին ինչպես պատասխանել, այլ բազմապլան մարտահրավերներ առաջարկելով՝ դնել մի իրավիճակի մեջ, որում նույնիսկ ժամանակ չի ունենա զբաղվել նմանատիպ քարոզչությամբ, Արցախյան հարցով»,- նշեց Արտյոմ Տոնոյանը:

Տպել
2954 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել