Իմ դեմ երկու ցուցմունք են կորզել. մեկը Արսեն Թորոսյանինն է, մյուսը Սամվել Ադյանինը. Դավիթ Սանասարյան

«Այս քրեական գործում կա չակերտավոր երկու փաստ՝ երկու ցուցմունք՝  իմ դեմ, մեկը Սամվել Ադյանի ցուցմունքն է, մյուսը՝ Արսեն Թորոսյանի»,- այս մասին այսօրվա նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը: Նա հայտնեց, որ նախաքննության փուլում առերես հարցաքննություն է եղել թե Արսեն Թորոսյանի, թե Սամվել Ադյանի հետ, եւ երկուսն էլ չեն կարողացել նայել իր աչքերին:

Բանն այն է, որ մեղադրանքում նշվում է, թե Դավիթ Սանասարյանը տեղյակ է եղել, որ «Զորաշեն» ՍՊԸ-ն, որի հաղթանակը ապահովելու համար ամբաստանյալները  փոփոխություններ են իրականացրել գնման գործընթացում, պատկանել է ՊՎԾ գնումների վարչության պետ Սամվել Ադյանին: Նշվում է նաեւ, որ դրա մասին Դավիթ Սանասարյանը հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Լրագրողների հետ զրույցում, ակայն, Սանասարյանը սա հերքեց՝ նշելով, որ տեղի է ունեցել ճիշտ հակառակը. «Նման բան չի եղել, չգիտեմ, թե որտեղից է Արսեն Թորոսյանը հորինում, բայց ես նրան էլ ասել եմ, որ Սամվել Ադյանին հրավիրել եմ ինձ մոտ, եւ Ադյանը ինձ հավաստիացրել է, որ կապ չունի այդ կազմակերպության հետ»: Սանասարյանը պնդեց՝ ինքը խանգարել է որոշ մարդկանց, եւ իր դեմ գործ են սարքել՝ ցուցմունքներ կորզելով. «Ինձ հայտնի է, թե ինչ միջոցներով են այդ ցուցմունքները կորզել, դրանք կհանրայնացնեմ ավելի ուշ՝ դատաքննության փուլում: Բայց ես ունեմ ապացույց՝ ֆեյսբուքյան գրագրություն, որում Արսեն Թոորսյանին գրել եմ, որ չգիտեմ, թե ինչ կազմակերպության մասին է ասում, իսկ նա էլ գրում է, թե նախապես ընդունել եմ, որ «Զորաշեն»-ը Սամվել Ադյանինն է, ես չգիտեմ՝ Թորոսյանին ինչ են տվել, ոնց են ճշտել, որ այդպես է ասել»: Սանասարյանի խոսքով՝ այդ գրագրությունը ներառված է քրեական գործի նյութերում. «Այսօր էլ այդ կազմակերպությունը Ադյանի հետ  ուղիղ կապ չունի, բայց Ադյանը դրանից շահույթ ունեցել է թե ոչ՝ ես չգիտեմ»: 

Հարցին՝ ինքը չէ՞ր կարող ստուգել իր աշխատակցի հայտնած տեղեկության արժանահավատությունը, Սանասարյանը պատասխանեց, որ ՊՎԾ-ն նման լիազորություն չունի. «Ես այն ժամանակվա ԱԱԾ տնօրենին խնդրել եմ, որ ՊՎԾ աշխատակիցների վերաբերյալ մեր դիմումի հիման վրա մեզ տեղեկություններ տան, ըստ այդմ, ավելի ապահով լինենք, բայց նա մերժել է՝ ասելով, որ օրենքով նման լիազորություն չունեն: Ինչու՞ պետք է ես հավատամ այլոց, եւ չհավատամ իմ աշխատողին: Որ նշում են, թե նրանց հետ մտերիմ հարաբերություններ եմ ունեցել, դա ընդամենը գործընկերային մտերմությունն է, այդպիսի հարաբերություններ ես իմ բոլոր աշխատակիցների հետ ունեմ, ուզում են ֆոն ստեղծել, թե իմ ընկերոջը արտոնություններ եմ տվել»: Սանասարյանը շեշտեց՝ «Զորաշեն» ՍՊԸ-ն, ամեն դեպքում, նշված մրցույթում չի էլ հաղթել. «Սամվել Ադյանը իր վարչության հետ միասին պետությանը մի քանի հարյուր միլիոն դրամի օգուտ է տվել, էլ չասեմ, որ մի քանի քրեական գործեր են հարուցվել: Երբ նա ասում է, որ այդ ընկերությունն իրենը չէ, ես ո՞նց պետք է պարզեի, որ իրենն է: Հետո իմանում եմ, որ իր ընկերոջն է, ում ինքը պարզապես խորհուրդ է տվել, իսկ  օրենքով արգելված չէ գնումների վերաբերյալ խորհուրդ տալ»:  

ՊՎԾ լիազորությունները կասեցված պետը կարեւորեց այն աշխատանքը, որ արել են դիալեզի շուկայում. «Ցավոք սրտի, չհասցրեցինք ավարտին հասցնել Սամվել Ալեքսանյանին պատկանող մոտ քառասուն տոկոսի վերաբերյալ ուսումնասիրությունը , բայց եթե դա ամբողջապես իրականացվեր, բոլորին պարզ կլիներ, թե ինչեր են կատարվել, այս ոլորտում գերշահույթը 120 տոկոս է եղել»:

Թե որն էր պատճառը, որ մյուս ամբաստանյալները հրաժարվեցին մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, Սանասարյանը դժվարացավ պատասխանել, նշեց՝ ամեն դեպքում, դա իրենց իրավունքն էր:

Նա խոսեց նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաեւ սահմանադրական փոփոխությունների մասին: Հարցին՝ հիբրիդային հեղաշրջման, դրա հետ Վանեցյանի ունեցած կապի մասին իրեն հայտնի՞ էր, Սանասարյանը պատասխանեց. «Լավ է, որ ես նախապես եմ ասել, թե ինչեր են տեղի ունենում:  Ես վարչապետին էլ տեղեկացրել եմ, թե կոնկրետ ինչեր են արվում Վանեցյանի կողմից»:  Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Վանեցյանի կուսակցություն բացելու հանգամանքին, Սանասարյանը ասաց. «Ես Կադիռովի ֆան ակումբի անդամներին մասին բան չեմ ուզում ասել»:

Ինչ վերաբերում է հանրաքվեին, Սանասարյանը հայտնեց, որ դրան, բնականաբար, կողմ է. «Ես կողմնակից եմ դրան, ես չեմ կարող հակառակ թևում լինել ոչ թե նրա համար, որ մեր թիմից են նախաձեռնել, այլ նրա համար, որ ակնհայտ է, թե ովքեր են դեմ կոնկրետ սահմանադրական փոփոխություններին։ Նախորդ կեղծված Սահմանադրության փոփոխություններից հետո մենք պետք է նոր Սահմանադրություն ունենանք, պետք է ձերբազատվենք նրանից, ինչ կարվել էր Սերժ Սարգսյանի հագով: Ժողովուրդն իր դիրքորոշումը կհայտնի, ես կողմ եմ ուղիղ ժողովրդավարությանը։ Ես կողմ եմ շատ հարցեր, այդ թվում՝ Ամուլսարի հարցը, հանրաքվեի դնելուն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սանասարյանը:

Տպել
6535 դիտում

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին