Աճուրդով վաճառվում է մսուր-մանկապարտեզի շենք․ քաղաքապետարանը հետաքրքրվա՞ծ է

Հրապարակային ծանուցումների Ազդարար կայքից տեղեկանում ենք, որ աճուրդի է դրվել մսուր-մանկապարտեզ: Այն գտնվում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի 1 նրբանցքի 3/1 հասցեում: 841,5 քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա տեղակայված 291,4 քմ մակերեսով շինությունը միհարկանի է, մուտքի դուռը, պատուհանները՝ փայտյա, գտնվում են մաշված վիճակում. նշված է ծանուցման մեջ:

Մանկապարտեզի շենքը մասնավորեցված է, սեփականատերն է ԱՁ Նարեկ Միքայելյանը, ով գրավադրել է այն: Հիմա մսուր-մանկապարտեզն աճուրդի է ներկայացրել «Արդշինբանկ»-ը «Սնանկության մասին» օրենքի 76-րդ հոդվածի համաձայն: 2020թ. հունվարի 31-ին նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: Մեկնարկային գինն է մոտ 41.7 մլն ՀՀ դրամ (վճարված չէ նաև հողի կադաստրային արժեքը՝ 3.8 մլն դրամ, որ պիտի վճարվի գնորդի կողմից). նշենք, որ գնորդը պիտի հոգա նաև նոտարական վավերացման, գրանցման, ինչպես նաև վտարման (տվյալ պահին տարածքում բնակվող անձանց) հետ կապված ծախսերը:

Հետաքրքրվա՞ծ է արդյոք Երևանի քաղաքապետարանը մսուր-մանկապարտեզի տարածքը վերադարձնելու հարցով. փորձեցինք ճշտել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից: «Երևանի քաղաքապետարանն ունի բազմաթիվ լքված կառույցներ: Եթե ցանկանա ոչ տիպային տարածքում, որտեղ մանկապարտեզներ են գործել ժամանակին կամ կարող են գործել, համապատասխան գործունեություն վերսկսել, կարող է կազմակերպել իր այդ տարածքներում»,- ասաց Կարապետյանը:

Մանկապարտեզների տարածքների վերադարձի և հերթացուցակներում սպասող երեխաներին վերջապես նախակրթության հնարավորություն տալու սկզբունքից չի՞ բխում նմանատիպ տարածքները վերադրաձնելը և գործարկելը՝ հարցին ի պատասխան Կարապետյանը նշեց. «Քաղաքապետարանը, երբ ասում է տարածքների ընդլայնում, նկատի ունի կամ նոր շենքերի կառուցում, որ հիմնականում արվում է միջազգային գործընկերների օգնությամբ, կամ այլ նշանակությամբ օգտագործվող տարածքների վերադարձ: Այդպես, անցյալ տարի մանկապարտեզ հաճախելը մոտ 1000 երեխայի համար ևս հնարավոր դարձավ»:

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը վերադարձրել է մանկապարտեզների այն տարածքները, որ մասնավորեցվել էին կամ վարձակալությամբ տրվել կազմակերպությունների կամ անհատների. «Հայրենակցական միություն կար, Երկրապահին էր տրված, տարբեր-տարբեր արհեստանոց-արվեստանոցներ: Քաղաքապետարանը հետ է վերցնում այդ կառույցները կամ վարձակալության պայմանագրերի ժամկետների սպառման հիմքով կամ, եթե ինքնակամ են, ավելի բարդ ընթացակարգով: Աճուրդով տարածք առնելու կոնցեպցիայի նկատմամբ չեմ կարծում որևէ հետաքրքրություն լինի»,- նշեց նա:

Նկատենք, որ այս շինության ներքին և արտաքին հարդարման աստիճանը 6-բալյա գնահատման համակարգով գնահատվել է 2 բալ (ամենավատը 1 բալն է), և տարածքն էլ ծանրաբեռնված է ինքնակամ շինությամբ, որի շուկայական արժեքը ներառված չէ գնահատման մեջ, քանի որ իրականացված չեն ինքնակամ շինության չափագրման աշխատանքները, բացակայում են շինության հատակագծերը, քանակական և որակական փաստաթղթերը:

Տպել
2841 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը